Անդրեյ Ռուբլյովի հուշարձան (Մոսկվա)
Անդրեյ Ռուբլյովի հուշարձան (Մոսկվա) | |
---|---|
Տեսակ | արձան |
Ստեղծում | 1985 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
պատկերված են
| |
Անդրեյ Ռուբլյովի հուշարձան (ռուս.՝ Памятник Андрею Рублеву), հուշարձան Մոսկվայում, որը տեղադրվել է 1985 թվականին։ Գտնվում է նախկին Փրկիչ-Անդրոնիկ վանքի մուտքի մոտ։ Հուշարձանը նվիրված է ռուս առավել հայտնի և պաշտելի նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության դպրոցի հիմնադիր, XV դարի մոսկովյան սրբապատկերի, գրքի և մոնումենտալ գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, Անդրոնիկի մենաստանի աբեղա Անդրեյ Ռուբլյովին։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Օլեգ Կոմովը։ Հուշարձանը գտնվում է Անդրոնևսկայա հրապարակ, 10 շենքի առջև (մետրոպլիտենի «Իլյիչի հրապարակ» կայարան)[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչի քանդակը պատրաստված է բրոնզից։ Անդրեյ Ռուբլյովը պատկերված է աշխատանքի պահին։ Նրա ձեռքում սրբապատկերներ ստեղծելու համար տախտակներ են։ Անդրեյ Ռուբլյովի գլուխը խոնարհված է, նրա ճակատը լարված է, նա, կարծես, մտածում է ապագա ստեղծագործության մասին։ Անդրեյ Ռուբլյովի իսկական կերպարը չի պահպանվել, և նրա կերպարը ստեղծվել է նրա ստեղծագործությունների ասոցիացիայով[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1947 թվականին մշակույթի ճանաչված մի շարք գործիչներ ԽՍՀՄ կառավարությանն առաջարկել են վերանորոգել 1360 թվականին հիմնադրված և 1931 թվականին փակված Փրկիչ-Անդրոնիկ վանքը։ Բացի վերականգնողական աշխատանքներից, առաջարկվել է ստեղծել նաև հինռուսական գեղանկարչության թանգարան։ Դա հիմնավորվում էր նրանով, որ տեղական տաճարների պատերը նկարազարդել են նկարիչներ Դանիիլ Չոռնին և Անդրեյ Ռուբլյովը։ Թույլտվությունը ստացվել է նույն թվականին[1]։
1960 թվականին վերականգնման նախաձեռնողներից մեկը՝ ակադեմիկոս Դավիթ Արսենիշվիլին, դարձել է «Հինռուսական արվեստի թանգարանի» տնօրենը[1]։
1985 թվականին թանգարանը վերափոխվել է «Անդրեյ Ռուբլյովի անվան հնագույն մշակույթի և արվեստի պետական կենտրոնական թանգարանի», իսկ վերականգնված վանքի առջևի պուրակում բացվել է Անդրեյ Ռուբլյովի հուշարձանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник иконописцу Андрею Рублеву в Москве». Достопримечательности Москвы.
- ↑ «Андрей Рублев».