Անդրեյ Կոչետկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կոչետկով
Ծնվել էհոկտեմբերի 19, 1925(1925-10-19)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 9, 2006(2006-05-09) (80 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Անդրեյ Դմիտրիևիչ Կոչետկով (ռուս.՝ Андрей Дмитриевич Кочетков, հոկտեմբերի 19, 1925(1925-10-19), Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 9, 2006(2006-05-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ, կիրառական արվեստի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կոչետկովը ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվայում։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ծնողները ամուսնալուծվել են, և նա ապրել է մոր՝ գրականագետ և թարգմանիչ, Պուշկինի տան աշխատակից Նելլի Նովոսելսկայայի (օրիորդական անունը՝ Աննա Սոլոմոնովնա Ֆրիդման, 1906-1990), իսկ հետագայում՝ խորթ հոր՝ ավիացիոն շարժիչաշինության ոլորտի գիտնական Վալենտին Կոնստանտինովիչ Ժիտոմիրսկու (1896-1977) հետ[2][3]։ Պատերազմի տարիներին գործուղվել է ռազմածովային նավատորմի ֆելդշերների ուսումնարան։ Ավարտելուց հետո անցել է ծառայություն Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում։ Զորացրվել է բժշկական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչումով։ Պարգևատրվել է «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար», «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի համար», «Անձնվեր աշխատանքի համար» մեդալներով[4]։

1948-1952 թվականներին սովորել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում։ 1952 թվականին ինստիտուտի փակումից հետո Անդրեյ Կոչետկովը տեղափոխվել է Լենինգրադի Վ. Մուխինայի անվան գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարան, որն ավարտել է 1954 թվականին[5].

Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսների մասնակցել է 1958 թվականից։ Ստեղծել է ժանրային նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ Լենինգրադի նկարիչների միության անդամ է 1961 թվականից։ 1964-1966 թվականներին դասավանդել է Վ. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում։ 1966-1970 թվականներին եղել է Լենինգրադի Վ. Սերովի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենը։

Անդրեյ Կոչետկովի առավել հայտնի աշխատանքների թվում են՝ «Վոլխով»[6] (1961), «Վատ եղանակը»[7] (ռուս.՝ «Непогода», 1964), «Դիվնոգորսկի մոտ», «Նատյուրմորտ ռեֆլեկտորով» (երկուսն էլ 1966), «Հայելու մոտ» (ռուս.՝ «У зеркала», 1967), «Ուստ-Մանայի առօրյան» (ռուս.՝ «Будни Усть-Маны»), «Ծիածան»[8] (1975), «Նատյուրմորտ պայտով» (ռուս.՝ «Натюрморт с подковой»), «Зимушка-зима» (երկուսն էլ 1977), «Հայելի» (1979), «Անանուն բարձունքի վրա» (ռուս.՝ «На безымянной высоте»), «Աշխատանքային գարուն» (ռուս.՝ «Весна трудовая»): Անդրեյ Կոչետկովի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը կայացել է 1982 թվականին ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության ցուցասրահներում։

Անդրեյ Կոչետկովը մահացել է 2006 թվականի մայիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 81-րդ տարում։

Անդրեյ Կոչետկովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Անդրեյ Կոչետկովի զարմուհին (կրտսեր քրոջ դուստրը) է բանասեր-եբրայագետ Աննա Իլյինիչնա Շմաինա-Վելիկանովա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.64-65.
  2. В. Я. Файн, С. В. Вершинин «Таганрогские Сабсовичи и их потомки»
  3. Интервью с Марией Валентиновной Шмаиной: В. К. Житомирский — сын видного русского педагога К. Г. Житомирского.
  4. Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М: Союз художников России, 2000. – с.150.
  5. Андрей Дмитриевич Кочетков. Каталог выставки. - Л: Художник РСФСР, 1982. - с.3.
  6. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.23.
  7. Ленинград. Зональная выставка. - Л: Художник РСФСР, 1965. - с.28.
  8. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.17.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.23.
  • Ленинград. Зональная выставка. - Л: Художник РСФСР, 1965. - с.28.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.18.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.17.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.78.
  • Андрей Дмитриевич Кочетков. Каталог выставки. - Л: Художник РСФСР, 1982. - 36 с.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.64-65.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М: Союз художников России, 2000. – с.150.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.392, 400-401, 406, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.