Անդերս Լեոնարդ Ցորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդերս Լեոնարդ Ցորն
Anders Zorn - Självporträtt i rött (1915).jpg
(գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ)
ԱԱՀ՝ Անդերս Լեոնարդ Ցորն
Ծննդյան օր՝ փետրվարի 18 1860
Ծննդավայր՝ Մորա (Շվեդիա)
Վախճանի օր՝ օգոստոսի 22 1920
Վախճանի վայր՝ Մորա (Շվեդիա)

Անդերս Լեոնարդ Ցորն (շվեդ. Anders Leonard Zorn) (Փետրվարի 18, 1860Օգոստոսի 22, 1920), շվեդացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։

Ստեղծագործական կյանքը [խմբագրել]

Սովորել է Ստոքհոլմի գեղարվեստաարդյունաբերական դպրոցում (1875-1877) և Գեղարվեստի ակադեմիայում (1877-1881)։ Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Եղել է Եվրոպայի շատ երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։ 1896 թվականից ապրել և ստեղծագործել է Շվեդիայում։

Ստեղծել է կենսախինդ կերպարներ, համարձակորեն հաղորդել լուսավորության էֆեկտները, նկարել ազատ, ոչ սակավ էսքիզային եղանակով։ Նկարել է շվեդ գյուղացիների կյանքն արտացոլող ժանրային պատկերներ, իր արվեստանոցից պատկերներ, ֆիգուրներով բնապատկերներ (այդ թվում ՝ բազմաթիվ մերկ մարմիններ պլենէրում)։ Դիմանկարներում վարպետորեն է պատկերել բնորդի դիմախաղը, ժեստը։ Լույս ու ստվերի հարուստ խաղով աչքի են ընկնում Ցորնի օֆորտները։ Հանդես է եկել նաև որպես քանդակագործ։ Ստեղծել է ոճով Մայոլի գործերին մոտիկ բազմաթիվ բրոնզյա արձանիկներ։[1]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
Commons-logo.svg