Անգելոս Յալինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելոս Յալինաս
հուն․՝ Άγγελος Γιαλλινάς[1]
Ծնվել էմարտի 5, 1857(1857-03-05)[2][3]
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]
Վախճանվել է1939[2][4][3][…]
Մահվան վայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչCharalambos Pachis?[1]
 Angelos Giallinas Վիքիպահեստում

Անգելոս Յալինաս (հուն․՝ Άγγελος Γιαλλινάς) (մարտի 5, 1857(1857-03-05)[2][3], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1] - 1939[2][4][3][…], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան[1]), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հույն նկարիչ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելոս Յալինասը ծնվել է 1857 թվականին Կերկիրա կղզում։ 1872-1875 թվականներին գեղանկարչություն է սովորել Պախիս Խարալամբոսի մասնավոր դպրոցում։ Իր ուսումը շարունակել է Վենետիկում, Նեապոլում և Հռոմում։ Իտալիայում նրա հիմնական ժանրը դարձել է ջրաներկը։ Յալինասը 1878 թվականին վերադարձել է Կերկիրա և նկարել է բացառապես բնանկար-ջրանկարներ` ձեռք բերելով միջազգային ճանաչում գեղանկարչության այս ժանրում։ Կերկիրայում ապրելու տարիներին Յալինասը բազմաթիվ ճանապարհորդություններ է կատարել Կոստանդնուպոլսում, Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում՝ դրանք պատկերելով իր բնանկարներում։

Յալինասը Աթենքում մասնակցել է Աթենքում կազմակերպվող համահունական բոլոր մի շարք ցուցահանդեսների։

1886 թվականին Աթենքում իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր աշխատանքները։ Այստեղ նա ծանոթացել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆորդի հետ (Clare Ford, 1828-1899): Ֆորդը հանձնարարել է նրան 7 ալբոմ պատկերել` ընդգրկելով Կոստանդնուպոլսի, Հռոդոսի, Վենետիկի և Իսպանիայի բնանկարներ։ Ֆորդը կազմակերպել է նաև Յալինասի ցուցահանդեսներն Աթենքում և արտերկրում, մասնավորապես, 1891-1892 թվականներին` Լոնդոնում, և Յալինասին հայտնի է դարձրել եվրոպական պալատական շրջանակներում։

Յալինասը շարունակել է ցուցադրվել Հունաստանի անհատական և խմբակային ցուցահանդեսներում, մասնակցել է 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին։ Լինելով արդեն ճանաչված նկարիչ` Յալինասն իր աշխատանքները 1918 թվականին Աթենքի «Գեո» դահլիճում ցուցադրել է իր անհատական մեծ ցուցահանդեսում։ 1902 թվականին հիմնադրել է իր գեղարվեստական ուսումնարանը Կերկիրայում, որտեղ ինքը նույնպես դասավանդել է։

1907-1908 թվականներին պատկերազարդել է Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու կողմից կառուցված ամառային առանձնատան պատերը։ 1974 թվականին Հունաստանի Ազգային պատկերասրահը կազմակերպել էր նրա ջրանկարների հետահայաց մեծ ցուցահանդես[6]։

Նրա տունը Կերկիրայում վերածվել է պատկերասրահի։ Հիմնվել է նրա անվան հիմնադրամը, որը ղեկավարում է պատկերասրահը։ 2010 թվականի սեպտեմբերին պատկերասրահից անհայտ անձանց կողմից գողացվել են Յալինասի մի քանի ստեղծագործություններ[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/giallinas-aggelos.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Angelos GiallinaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Angelos Giallinas (ֆր.)
  5. openarchives.gr (PDF) Արխիվացված 2014-01-13 Wayback Machine Έλληνες καλλιτέχναι: Άγγελος Γιαλλινάς, περιοδικό Εστία
  6. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  7. Εκλεψαν πίνακες του Γιαλλινά, Έθνος, Σεπτ. 2010
  8. Ποιοι πίνακες εκλάπησαν από την οικία Γιαλλινά - πολιτισμός - Το Βήμα Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոս Յալինաս» հոդվածին։