Անանդալեի խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանդալեի խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Օրկուլիդներ
Տեսակ Անանդալեի խխունջ
Լատիներեն անվանում
Odhneripisidium annandalei


Անանդալեի խխունջ (լատին․՝ Odhneripisidium annandalei), օրկուլիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2,6 մմ երկարությամբ և 1,8 մմ լայնությամբ կարճ ձվաձև, ուռուցիկ կամ մոխրագույն, փայլատ փոքր խեցին շատ նուրբ է և գրեթե կանոնաձև մանրագծված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ադրբեջանում, Թուրքիայում, Սիրիայում, Իսրայելում, Իրանում, Աֆղանստանում։ Հայաստանում հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքում (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է աղբյուրից սնվող գետնամերձ ճահիճներում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայտնաբերված են քիչ քանակությամբ առանձնյակներ։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.