Ամոթալի հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամոթալի հաշտություն, կնքվել է 363 թվականին մի կողմից Սասանյան Պարսկաստանի, մյուս կողմից Հռոմեական կայսրության միջև։ Այն արդյունք էր երկու երկրների միջև դարավոր բախումների և հենց 363 թվականին երկու երկրների միջև տեղի ունեցած պատերազմում Հռոմի կրած պարտության։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի կայսր Հուլիանոսը (361-363 թթ), որը քրիրստոնեական պատմագրության մեջ հայտնի է «Ուրացող» անունով երազում էր Ալեքսանդր Մակեդոնացու փառքի մասին ուստի պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ըստ ժամանակակիցների վկայության Հուլիանոսը թեպետ լավ կրթություն ստացած անձնավորություն էր, ուներ Նեոպլատոնական հայացքներ, սակայն զորքի շրջանում հեղինակություն չէր վայելում։ Սկզբնական շրջանում հասնելով շոշափելի հաջողությունների այնուամենայնիվ Տիզբոնի վերջնական պաշարումը անհաջող կազմակերպեց՝ անհաջողություն կրելով նահանջելիս վիրավորվեց և մահացավ։ Նրան փոխարինած Հովիանոսը նախընտրեց գնալ ծանր հաշտության և Պարսկաստանին զիջեց Մծբինի դաշնագրով Հռոմին անցած Աղձնիք, Մոկք, Ծավդեք, Ռեհմինե գավառները 15 բերդերով ու քաղաքներով։

Դաշնագրի գլխավոր պայման[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնագրի գլխավոր պայմանը այն էր, որ Հռոմը պարտավորվում էր ոչ մի դեպքում Հայաստանին օգնություն ցույց չտալ։ Դրանով Արշակունյաց Հայաստանի արտաքին քաղաքական վիճակն ավելի սաստկացավ։ Երկիրը մնաց մեն մենակ Սասանյան հզոր պետության դեմ, բացի այդ ներքաղաքական փոթորիկները մի քանի տասնամյակ հետո երկիրը հասցրին կործանման եզրին։ Ըստ էության հաշտությունը հենց Հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելիանոսի կողմից անվանվել է «Ամոթալի», հաշվի առնելով, որ Հռոմը երբեք հարևանների հետ նման ծանր պայմաններով հաշտություն չէր կնքել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ ժողովրդի պատմություն» 2-րդ հատոր ԳԱԱ հրատարակություն երևան 1984 թ.
  • Հ. Գ.Ժամկոչյան, Ա.Գ. Աբրահամյան Ս.Տ. Մելիք- Բախշյան Ս.Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն» դասախոսությունների նյութեր Երևան 1975 թ.
  • Ն.Ա. Մաշկին «Հին Հռոմի պատմություն» Երևան 1951 թ.