Ամբրոջո Լորենցետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոջո Լորենցետի
Ծնվել է1290[1][2]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[3]
Վախճանվել էհունիսի 9, 1348(1348-06-09)
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Սիենայի Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՍիենայի դպրոց
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Allegory of Good and Bad Government?, Q3606185? և Annunciation?
ՈւսուցիչԴուչչո
 Ambrogio Lorenzetti Վիքիպահեստում
Ընծայումը տաճարին

Ամբրոջո Լորենցետտի կամ Ամբրոջո Լաուրատի (իտալերեն՝ Ambrogio Lorenzetti, Ambruogio Laurati, 1290[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3] - հունիսի 9, 1348(1348-06-09), Սիենա, Տոսկանա, Իտալիա[4])[5], Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Գործել է մոտավորապես 1317-ից 1348 թվականների միջակայքում։ Արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով՝ նրա լավագույն աշխատանքը համարվում է Սիենայի Palazzo PubblicoSala dei Nove-ում (Իննի սրահում կամ Խորհրդակցությունների սենյակում) նկարած Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը։ Ամբրոջոն նկարիչ Պիետրո Լորենցետտիի կրտսեր եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոջո Լորենցետտին զգալի չափով ազդվել է բյուզանդական ու դասական արվեստներից և պատկերավորման իր յուրացրած ձևերն օգտագործելով՝ ստեղծել է նկարչական ինքնատիպ, անհատական ոճ։ Նրա գործերը բացառիկ յուրօրինակ են։ Ամբրոջոյի ապրած ժամանակներում արվեստում անհատականության դրսևորումը ոչ սովորական երևույթ էր, քանի որ արվեստը մեծ կախում ուներ պատվիրատուներից ու վերջիններիս ճաշակից։ Այդուհանդերձ, Լորենցետտին պրպտումներ է կատարել հեռանկարի, մարդկային մարմնի կառուցվածքի, դիմագծերի ուսումնասիրման և դրանց պատկերման նոր ձևերի բացահայտման ասպարեզում, ուսումնասիրել այդ բնագավառում դասական անցյալի վարպետների փորձը՝ իր ավանդը ներդնելով Վերածննդի գաղափարներն ու արտահայտչաձևերը զարգացնելու գործում[6]։ Նրա աշխատանքներում ակնառու կերպով դրսևորվել է նորարարությունը, որ նկատել են իրեն հաջորդած նկարիչներն ու առաջ են տարել։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ամբրոջոյի աշխատանքներում, որոնց բնորոշ է նատուրալիստական շունչը, նկատելի է Սիմոնե Մարտինիի ազդեցությունը։ Փաստաթղթային վկայություններ կան, որ նա մինչև 1321 թվականը եղել է Ֆլորենցիայում, ուր կարող էր վերադարձած լինել նաև Սիենայում մի քանի տարի անցկացնելուց հետո[7]։

Սիենացի վարպետի՝ մեզ հասած ամենավաղ ստեղծագործությունը 1319 թվականին ստեղծած «Տիրամայրը Մանկան հետ» նկարն է։ Նրա գլուխգործոցը՝ Վաղ Վերածննդի աշխարհիկ նկարչության լավագույն գործերից մեկը համարվող Լավ և վատ կառավարման այլաբանություն (ալեգորիա) որմնանկարը, ավել ուշ ժամանակներում է ստեղծվել։ Երեք պատի վրա պատկերված են տարբեր առաքինություններ այլաբանորեն մարմնավորող բազմաթիվ ֆիգուրներ՝ ստեղծելով մի ընդարձակ անսամբլ[8]։ Դիմացի երկու պաննոներում արվեստագետը ստեղծել է քաղաքի ու գյուղի լավ և վատ կառավարման համայնապատկերներ, որոնք կարող են համարվել միջնադարյան բնակավայրերի առօրյայի նկարեն հանրագիտարաններ։ Ի դեպ, վատ կառավարմանը նվիրված հատվածում առաջին անգամ պատկերված է ավազային ժամացույց։

Ամբրոջո Լորենցետին, ինչպես և իր եղբայր Պիետրոն, զոհ է գնացել 1348 թվականի ժանտախտի համաճարակին[9]։ Ջորջո Վազարին նրա կենսագրությունն ընդգրկել է նշանավոր նկարիչների, քանդակագործների ու ճարտարապետների կյանքի ու գործի պատմություններն ամփոփող իր գրքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bowsky, William M. (1962). «The Buon Governo of Siena (1287-1355): A Mediaeval Italian Oligarchy». Speculum. 37 (3): 368–381. doi:10.2307/2852358. JSTOR 2852358.
  • ——— (1967). «The Medieval Commune and Internal Violence: Police Power and Public Safety in Siena, 1287-1355». American Historical Review. 73 (1): 1–17. doi:10.2307/1849025. JSTOR 1849025.
  • Bowsky, William M. (1981). A Medieval Italian Commune; Siena Under The Nine, 1287-1355. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-04256-8.
  • Debby, Nirit Ben-Aryeh (2001). «War and Peace: the description of Ambrogio Lorenzetti's Frescoes in Saint Bernardino's 1425 Siena Sermons». Renaissance Studies. 15 (3): 273–286. doi:10.1111/1477-4658.00370.
  • Feldges-Henning, Uta (1972). «The Pictorial Programme of the Sala della Pace: A New Interpretation». Journal of the Warburg and Courtauld Institutes. 35: 145–162. doi:10.2307/750926. JSTOR 750926.
  • Frugoni, Chiara (1988). Pietro and Ambrogio Lorenzetti. Florence, Italy: Scala, Istituto Fotografico Editoriale. ISBN 978-0-935748-80-2.
  • ——— (1991). A Distant City; Images of Urban Experience in the Medieval World. New Jersey: Princeton University Press. ISBN 978-0-691-04083-7.
  • Greenstein, Jack M. (1988). «The Vision of Peace: Meaning and Representation in Ambrogio Lorenzetti's Sala Della Pace Cityscapes». Art History. 11 (4): 492–510. doi:10.1111/j.1467-8365.1988.tb00320.x.
  • Norman, Diana (1997). «Pisa, Siena, and the Maremma: a neglected aspect of Ambrogio Lorenzetti's paintings in the Sala dei Nove». Renaissance Studies. 11 (4): 311–341. doi:10.1111/j.1477-4658.1997.tb00025.x.
  • Polzer, Joseph (2002). «Ambrogio Lorenzetti's 'War and Peace' Murals Revisited: Contributions to the Meaning of the 'Good Government Allegory'». Artibus et Historiae. 23 (45): 63–105. doi:10.2307/1483682. JSTOR 1483682.
  • Prazniak, Roxann (2010). «Siena on the Silk Roads: Ambrogio Lorenzetti and the Mongol Global Century, 1250–1350». Journal of World History. 21 (2): 177–217. doi:10.1353/jwh.0.0123.
  • Rubinstein, Nicolai (1958). «Political Ideas in Siense Art: The Frescoes by Ambrogio Lorenzetti and Taddeo di Bartolo in the Palazzo Pubblico». Journal of the Warburg and Courtauld Institutes. 21 (3/4): 179–207. doi:10.2307/751396. JSTOR 751396.
  • Skinner, Quentin (1989). «Ambrogio Lorenzetti: The Artist as Political Philosopher». In Belting, Hans; Blume, Dieter (eds.). Malerei und Stadtkultur in der Dantezeit: die Argumentation der Bilder (գերմաներեն). Munich: Hirmer. էջեր 85–103. ISBN 978-3-7774-5030-8.
  • Southard, Edna Carter (1979). The Frescoes in Siena's Palazzo Pubblico, 1289-1539: Studies in Imagery and Relations to other Communal Palaces in Tuscany. New York: Garland. ISBN 978-0-8240-3967-7.
  • Starn, Randolph (1987). «The Republican Regime of the "Room of Peace" in Siena, 1338-40». Representations. 18 (18): 1–32. doi:10.2307/3043749. JSTOR 3043749.
  • ——— (1994). Ambrogio Lorenzetti; The Palazzo Pubblico, Siena. New York: George Braziller. ISBN 978-0-8076-1313-9.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Athenaeum
  2. 2,0 2,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  3. 3,0 3,1 3,2 http://www.uni-stuttgart.de/hi/gnt/dsi2/index.php?table_name=dsi&function=details&where_field=id&where_value=8574
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
  5. Frank N Magill; Alison Aves (1998 թ․ նոյեմբերի 1). Dictionary of World Biography. Routledge. էջեր 595–. ISBN 978-1-57958-041-4.
  6. Chiara Frugoni, Pietro and Ambrogio Lorenzetti, (Florence: Scala Books, 1988), 37.
  7. Casu, Franchi, Franci. The Great Masters of European Art. Barnes & Noble, Inc., 2006. Page 34, Retrieved November 25, 2006.
  8. Early Modern Literary Studies Արխիվացված 2019-06-22 Wayback Machine. Retrieved October 7, 2013.
  9. «Effects of Good Government in the city». Google Arts & Culture. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոջո Լորենցետի» հոդվածին։