Սիենայի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուսիո Մաեստա
Դոմենիկո դի Բարտոլո
Սիմոնե Մարտինի

Սիենայի դպրոց, Իտալիայի գեղանկարչության դպրոցներից։ Կազմավորվել է XIII դարում (Գվիդո դա Սիենա և ուրիշներ), հիմնվելով իտալա-բյուզանդական սրբանկարչոթյան, ինչպես և Սիենայի շրջակա բենեդիկտյան աբբայություններում զարգացած գրքի մանրանկարչության արվեստի վրա։ Ծաղկման շրջանում (XIII–XIV դարի առաջին կես) նրա վարպետները (Դուչչո դի Բուոնինսենյա, Սիմոնե Սարտինի, Լիպպո Սեմմի) ստեղծել են կերպարային կառուցվածքի սպիրիտուալիզմով, կոլորիտի հագեցվածությամբ, գծային ռիթմի նրբագեղությամբ, երբեմն պատումի կենսական հավաստիության ձգտումով առանձնացող գործեր։ Պրուոոռենեասնսի հետ (այդ թվում՝ Զոտտոյի արվեստի) սերտորեն կապված էր Պիետրո և Ամբրոջո Լորենցետտի եղբայրների ստեղծագործությունը։ XV դարում Սիոնայի դպրոցի մի շարք վարպետներ ձգտել են հաղթահարել գոթական արվեստի միտումները և յուրացնել Ֆլորենցիայի դպրոցի նորույթները, սակայն հիմնականում մնացել են XIV դարի արվեստի (Տրեչենաո) դիրքերում. Սիենայի դպրոցի կարևորագույն գիծը եղել է կոլորիտի և կոմպոզիցիայի նրբագեղ դեկորատիվությունը, ինչպես և կերպարային կառուցվածքի բանաստեոծական հայեցողականությունը, որը շատերի (Սասետտա, Ջոփսննի դի Պաոլո) աշխատանքներին հաղորղել է հեքիաթային տրամադրություն։ XVI դարի Սիենայի դպրոցն ունեցել է մի շարք ինքնատիպ վարպետներ (Սոդոմա, մանիերիստ Դ. Բեկկաֆումի և ուրիշներ), սակայն հիմնականում կորցրել է իր նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։