Ամալյա Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալիյա Մարգարյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱմալիյա Մարգարյան
Ի ծնե անունԱմալիյա Մարգարյան
Ծնվել էփետրվարի 10, 1995 (29 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի, հեղինակ-կատարող
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2015–այժմ

Ամալյա Մարգարյան (փետրվար 10, 1995, Երևան, Հայաստան) հայ փոփ երգչուհի, երգահան։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2015 թվականից, երբ առաջին անգամ մասնակցեց ուկրաինական «Իքս Ֆակտոր» մրցույթի 6-րդ եթերաշրջանին և «Ռուսաստանի «Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին, որը նրան բերեց առաջին ճանաչումը։ Հայ հանդիսատեսին Ամալյան ավելի հայտնի դարձավ Դեպի Եվրատեսիլ առաջին և երկրորդ եթերաշրջանների մասնակցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Մարգարյանը ծնվել է 1995 թվականի Փետրվարի 10-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։ 2012 թվականին ընդունվել և 2016 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը ստանալով իրավաբանի մասնագիտություն[1]։ Երգել սկսել է դեռևս երեք տարեկանից, երբ սկսել է հաճախել «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբ, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը։ Այստեղ նա երգեց ավելի քան 12 տարի։ Այս ընթացքում ընդունվել և ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի բաժին[2]։

Ուսանողական տարիներին Ամալյան համոզված էր, որ չի զբաղվելու երաժշտական կարիերայով։ Սակայն երկրորդ կուրսում սկսեց հաճախել ոկալի դասընթացների Մարան Կարապետյանի մոտ, ում հետ էլ աշխատում է մինչ այսօր[3]։

2015: Ուկրաինական «Իքս Ֆակտոր» և «Ռուսաստանի Ձայնը»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ամալյան որոշեց մասնակցել Ուկրաինական «Իքս Ֆակտոր» նախագծի հայաստանյան լսումներին։ Մի քանի ամիս անց, անսպասելի զանգ ստացավ մրցույթի կազմակերպիչնեից, տեղեկանալով, որ նա ընտրվել է մրցույթի մասնակից[4]։ Ամալյան հաղթահարեց առաջին մրցութային փուլը՝ կատարելով Կոնչիտա Վուրստի "Rise Like a Phoenix" երգը[5][6]։ Նրա ելույթը մեծ դրական արձագանք ստացավ, ավելին՝ տեսանյութը «Իքս Ֆակտոր» նախագծի պաշտոնական Յութուբյան էջում հայտնվելուց հետո հավաքեց միլիոնավոր դիտումներ և դարձավ այդ եթերաշրջանի ամենադիտված տեսանյութը։ Այդ ելույթը երգչուհւ համար եղավ շրջադարձային, բերելով նրան առաջին հայտնիությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում։ Մի քանի շաբաթ անց, Կիևից վերադառնալուց հետո, Ամալյան որոշեց մասնակցել «Ռուսաստանի Ձայնը» նախագծին[7][8][9]։ Հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլը, նա անցավ «Կույր Լսումներ» փուլ[10][11]։ «Կույր լսումներ» փուլում Ամալյան կատարեց Մաքսիմ Ֆադեևի «Танцы на стёклах» երգը[12]։ Ժյուրիի 4 անդամներից պտտվեց Բաստան[13] և հենց նրան էլ Ամալյան ընտրեց իր մարզիչ։ Այս ելույթը նույնպես մեծ արձագանք ունեցավ հավաքելով ավելի քան 4 միլիոն դիտում[14]։ «Մենամարտ» փուլում Ամալյան ելույթ ունեցավ ևս մեկ հայազգի մասնակցի՝ Սերգեյ Ուրումյանի հետ, կատարելով «Всё в твоих руках» երգը։ Երկու մասնակիցներից Բաստան ընտրեց Սերգեյին և Ամալյան դուրս մնաց հետագա պայքարից[15][16][17][18][19][20]։

2017: Դեպի Եվրատեսիլ և Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը հայտարարեց Հայաստանի Եվարտեսիլյան մասնակցի ազգային ընտրության՝ Դեպի Եվրատեսիլ մրցույթի մասին։ Արտիստները կատարում էին տարբեր հեղինակների երգեր և հաղթահարոլով բոլոր փուլերը հնարավորություն էին ստանում ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Ամալյան որոշեց մասնակցել այս մրույթին։ Հաջողոթյամբ հաղթահարելով առաջին փուլը, նա հայտնվեց երգիչ Հայկոյի թիմում և մնաց նախագծում մինչև նախընտրական փուլ։ Թեպետ Ամալյան չհաղթեց մրցույթում, այնուամենայնիվ, 2017 թվականին միացավ Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակությանը, որպես այդ տարվա մասնակցի՝ Արծվիկի բեքվոկալիստ[21][22][23]։

2018-այժմ։ Դեպի եվրատեսիլ և առաջին տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կրկին հայտարարեց Հայաստանի Եվարտեսիլյան մասնակցի ազգային ընտրության՝ Դեպի Եվրատեսիլ մրցույթի մասին։ Այս անգամ մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց հեղինակային երգերը, որը հաղթելու դեպքում պետք է հնչեր եվրատեսիլյան բեմից։ Ամալյան կրկին որոշեց փորձել իր ուժերը և սա առաջին անգամն էր, երբ նա հանդիսատեսին ներկայացրեց իր համահեղինակած երգը ՝ "Waiting for the sun" (խոսքեր և երաժշտություն Ամալյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան)[24]։ Երգը սիրվեց հայ և եվրոպացի հանդիսատեսի կողմից[25]։ Երգչուհին դարձավ այդ տարվա ֆավորիտներից մեկը և անցավ մինչև եզրափակիչ փուլ[26]։ Դեպի Եվրատեսիլում հաջող ելույթներից հետո, 2018 թվականին առաջարկ ստացավ մասնակցելու հայտնի ռումինական "Cerbul de Aur" մրցույթին, որը տեղի էր ունենալու Բրաշով քաղաքում։ Ամալյան մրցույթին կատարեց իր համահեղինակած "Waiting for the sun" երգը, ինչպես նաև ռումինացի հայտնի երգչուհի Պաուլա Սելինգի "Promit" երգը[27]։ Մրցույթում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2018 թվականին Ամալյան ընդգրկվեց Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մորցույթի հայաստանյան ժյուրիի անդամների կազմում, իսկ 2019 թվականին Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում[28]։ 2019 թվականի մայիսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ամալյան ելույթ ունեցավ մեծն Շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-րդ տարելիցին նվիրված համերգին[29], որին մասնակցում էին աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանը և այլք[30]։ Համերգի ընթացքում Ամալյան կատարեց Շառլ Ազնավուրի հեղինակած "Cleopatra" երգը (խոսքեր Մարինե Գյուլումյան)[31]։ Երգն առաջին անգամ էր ներկայացվում[32] և այն շատ սիրվեց հանդիսատեսի կողմից[33][34][35][36][37]։ 2019 թվականի աշնանը Ամալյան ներկայացրեց իր երկրորդ երգը, այս անգամ տեսահոլովակով։ "Another Chapter" երգի հեղինակներն են Ամալյա Մարգարյանը և Վահրամ Յանիկյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է[38]։ Տեսահոլովակում թավջութակի հատվածը կատարում է հայտնի հայ երաժիշտ Արտյոմ Մանուկյանը։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցավ հայտնի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Բարի Գալուստ Հավերժություն» ֆիլմի պրեմիերան, որի սաունդթրեքի հեղինակը Ամալիա Մարգարյանն էր։ Երգը կոչվում է "In Heaven, it's better" (Դրախտում ավելի լավ է)[39]։ 2021 թվականի Սեպտեմբերի 21-ին Ամալյա Մարգարյանը ներկայացրեց է իր թվով երկրորդ տեսահոլովակը՝ "Hear Me" (Լսեք ինձ) երգի հիման վրա։ Երգի հեղինակներն են Ամալյա Մարգարյանը և Վահրամ Յանիկյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում, Դիլիջանում 2020 թվականի ամռանը, սակայն համավարակի և երկրում տիրող պատերազմական իրավիճակների պատճառով պրեմիերան հետաձգվել է։ Այս տարվա վերջ Ամալիան պլանավորում է հրապարակել իր առաջին երաժշտական ալբոմը[40]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հեղինակ
2018 Waiting for the Sun Ամալյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան
2019 Another Chapter
Ամալյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան
2021 In heaven, it's better
link=https://https Արխիվացված 2020-06-25 Wayback Machine://www.youtube.com/watch?v=JW96IF-PXSY
link=https://https Արխիվացված 2020-06-25 Wayback Machine://www.youtube.com/watch?v=JW96IF-PXSY
Ամալյա Մարգարյան, Ֆրանկլին Ավետիսյան
2021 Hear Me
Ամալյա Մարգարյան, Վահրամ Յանիկյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://golos-tv.ru/kommands2015/vse-uchastniki-blog-versiya/814-amaliya-margaryan.html
  2. http://www.eurovision.am/hy/depi-evratesil/participants/40
  3. https://www.vokrug.tv/person/show/amaliya_margaryan/
  4. https://www.7or.am/am/news/view/92242/
  5. http://www.arevelk.am/am/content/7/36/(չաշխատող հղում)
  6. https://blognews.am/arm/press/295357/erevanci-amalya-margaryany-konchita-vyursti-ergi-katarmamb-cncel-e-ukrainakan-x-%D1%84%D0%B0%D0%BA%D1%82%D0%BE%D1%80-nakhagitsy-vodeo.html
  7. https://arm-news.ru/2020/02/24/%D6%84%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6-%D5%AB%D6%80-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D6%84-%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%A9%D5%A5/
  8. http://asekose.am/am/post/eph-ousanoxouhou-hianali-elouyte-rousakan-golos-naxagcoum
  9. https://style.news.am/arm/news/25250/rusakan-dzayny-nakhagits-amalya-margaryani-hrashali-eluyty.html
  10. https://blognews.am/arm/press/306868/eph-usanoxuhu-hianali-eluyty-rusakan-%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D1%81-nakhagtsum-tesanyut.html
  11. http://asekose.am/en/post/golos-oum-erkou-hayeri-menamarte
  12. https://lurer.com/?p=200497&l=am
  13. https://www.pressmedia.am/?p=19741&l=am
  14. Ամալյա Մարգարյան. «Բաստային ճանաչելը կյանքիս ամենամեծ նվերներից էր»
  15. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. https://style.news.am/arm/news/25706/sergey-urumyann-u-amalya-margaryany-cncel-en-rusakan-dzayni-zhyuriin.html
  17. https://shabat.am/am/article/3908/Amalya-Margaryann-u-Sergey-VOurumyany
  18. https://blognews.am/arm/press/312710/?fb_comment_id=1057024527671364_1057892970917853
  19. https://newsmedia.am/?p=2513564&l=am/-um+erku+hayeri+menamarty
  20. https://www.1tv.ru/shows/voice/za-kadrom/amaliya-margaryan-intervyu-posle-slepogo-proslushivaniya
  21. https://style.news.am/arm/news/40559/spasumners-hima-aveli-shat-en%E2%80%A4-artsviki-beq-vokalist-anushiky-erkrord-angam-evratesil-i-bemum-linelu-masin.html
  22. https://style.news.am/arm/news/40340/depi-evratesil-i-masnakicnery-ajakcel-en-artsvikin-fly-with-me-ergi-katarmamb.html
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. https://style.news.am/arm/news/47399/depi-evratesil-haytni-e-ezrapakich-ancats-erkrord-hngyaky.html
  25. https://hraparak.am/post/5a8fcbb4480c9236d46bf21d
  26. https://style.news.am/arm/news/47469/sevak-khanaxyany-knerkayacni-hayastany-evratesil-2018-um.html
  27. http://cerbuldeaur.ro/2018/performer/amaliya-margaryan-2/
  28. https://tv9.am/news/news/7381(չաշխատող հղում)
  29. https://www.panorama.am/am/news/2019/05/27/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3-%D4%B1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80/2119941
  30. http://debate.am/home/details?cp=13512(չաշխատող հղում)
  31. https://blognews.am/arm/news/613370/kayacav-metsn-shansonye-sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-erevanyan-hamergy.html
  32. https://civilnews.ru/3227(չաշխատող հղում)
  33. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  34. https://times.am/?p=261736&l=am
  35. https://style.news.am/arm/news/60162/sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-hamergy-fransiaci-artistneri-masnakcutyamb-fotoreportazh.html
  36. https://style.news.am/arm/news/60146/sharl-aznavuri-95-amyakin-nvirvats-hamergin-arajin-angam-khnchi-metsn-shansonyei-ev-ergahan-marine-gyulumyani-hexinakats-ergy.html
  37. https://blog.168.am/blog/219036.html
  38. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  39. https://bravo.am/news/75556/
  40. https://style.news.am/arm/news/82616/hear-me-ukrainakan-x-factor-ev-rusastani-dzayny-nakhagtseric-haytni-amaliya-margaryany-nor-tesaholovak-e-nerkayacrel.html