Տիգրան Հեքեքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Հեքեքյան
Հիմնական տվյալներ
Ծնված 17 Օգոստոս,1959
Երևան,Հայաստան
Մասնագիտություն խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր
Գործունեություն 1982 - ներկա

Տիգրան Հեքեքյան (ծնվել է 17 Օգոստոսի,1959) հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Ներկայումս հանդիսանում է Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն։ Նա նաև ՙՀայ Փոքրիկ Երգիչներ՚ միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել]

Տիգրան Հեքեքյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետ որպես խմբավար ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում։ 1985 թ-ից դասախոսում է նույն կոնսերվատորիայում։ Խմբավարական գործունեության մոտ երեք տասնամյակների ընթացքում Տիգրան Հեքեքյանը հիմնադրել և ղեկավարել է մի շարք երգչախմբեր, այդ թվում՝ ազգային մրցույթների դափնեկիր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը(1982-1988), Երիտասարդական Կազմակերպությունների Կոմիտեի երգչախումբը(1986-1988), միջազգային մրցույթների դափնեկիրներ Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության Կամերային երգչախումբն(1984-2002) ու ՙՀայաստանի Փոքրիկ Երգիչներ՚ երգչախումբը(1992-առ այսօր) ։ Տիգրան Հեքեքյանը մասնակցում է ամենատարբեր միջազգային փառատոների, մրցույթների և համերգներով հանդես գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում։ Միայն 1990-95 թթ. ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաներն ու երգչախմբերը տարբեր միջազգային մրցույթներում նվաճել են 5 Ոսկե, 5 Արծաթե և 1 Բրոնզե մեդալներ, այդ թվում Արնհեմի մրցույթում (Հոլանդիա), Այսթեդֆոդ մրցույթներում (ՀԱՀ, Մեծ Բրիտանիա), Տակարացկայի մրցույթում (Ճապոնիա) և ՙԳոլդըն Գեյթ՚ մրցույթում (ԱՄՆ)։

Ազգային արվեստն օտար երկրներում ներկայացնելու Տիգրան Հեքեքյանի առաքելությունը չի սահմանափակվում համերգային գործունեությամբ։ Նա հայ խմբերգային արվեստի մասին դասախոսություններ է կարդում խոշոր միջազգային գիտաժողովներում, վարում վարպետաց դասեր և բաց փորձեր Հայաստանում և արտերկրում, մասնակցում միջազգային մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ և հյուր խմբավար։ Իր ակտիվ մասնակցությամբ հեղինակավոր հրատարկչություններում(Օքսֆորդ փրես, Կարուս) հրատարակվում են հայ հեղինակների խմբերգային ստեղծագործություններ։ Նա նաև ելույթ է ունենում տարբեր երգչախմբերի հետ որպես հյուր խմբավար։ Տիգրան Հեքեքյանը համերգային գործունեությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝Ռուսաստա, վրաստան, լատվիա, լիտվիա, էստոնիա, հոլանդիա, գերմանիա, ֆրանսիա, բելգիա, շվեյցարիա, դանիա, իսրայել, ճապոնիա, մեծ Բրիտանիա, իսպանիա, լեհաստան, չեխիա, ավստրիա, աՄՆ, կանադա, կիպրոս, եգիպտոս, հունաստան, ավստրալիա, հարավաֆրիկյան Հանրապետություն, հոնկ-Կոնգ, չինաստան։

Մրցանակներ[խմբագրել]

Ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալից ավանդի համար Տիգրան Հեքեքյանը 1996 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար 2010 թվականին ՀՀ նախագահի կողմից շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը։ Տիգրան Հեքեքյանը արժանացել է նաև ՀՀ վարչապետի, Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների և Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևներին, իսկ եվրոմիության երգչախմբերի կազմակերպության կողմից՝ ՙԵվրոպայի մշակույթի դեսպան՚ պատվավոր տիտղոսին։

Այլ[խմբագրել]

Տիգրան Հեքեքյանը Բնական Գիտությունների Եվրոպական (Հանովեր), Բնության և Հասարակության մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիաների իսկական անդամ է, հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Նա նաև Խմբերգային Արվեստի Միջազգային Ֆեդերացիայի, Երիտասարդական Երգչախմբերի Եվրոպական Ֆեդերացիայի, Մանկական Երգչախմբային և Կատարողական Արվեստի Միջազգային Միության և Երգչախմբերի Օլիմպիական մրցույթի խորհրդի անդամ է։ Տիգրան Հեքեքյանը ընտրվել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության Երկրների Միջպառլամենտական Վեհաժողովի ՙՈսկե Մակույկ՚ Մանկապատանեկան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար։

Տիգրան Հեքեքյանը նաև մի շարք միջազգային և ազգային մրցույթների, փառատոների նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է՝ ՙԱշտարակ 93՚, ՙԵրևան 96՚, ՙԵրգող Հայաստան՚, ՙՄիանանք Երգով՚, ՙԵրգ միասնության՚ և այլն։

Ձայնագրություններ[խմբագրել]

Տիգրան Հեքեքյանի մրցանակակիր խտասկավառակներից են՝ ՙԲարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածունՙ, ՙV-XX դարերի հոգևոր երաժշտությունը՚։ 2009 թվականին լույս տեսավ ՙԵղիցի Լույս՚ 3 խտասալիկներից բաղկացած հավաքածուն։

Հղումներ[խմբագրել]