Աղբաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աղբաբանություն (Գարբոլոգիա), թափոնների և աղբի ուսումնասիրությամբ, ինչպես նաև աղբամանների, խտացնող մեքենասարքավորմների, տարբեր տեսակի աղբատարերի և աղբամաններ տեղափոխող մեքենաների շահագործման ուսումնասիրությամբ զբաղվող գիտաճյուղ։ Որպես ակադեմիական գիտաճյուղ՝ այն հիմնվել է Արիզոնայի համալսարանում ամերիկացի հնէաբան Ուիլյամ Լոուրենս Րաթյեի կողմից։ 1973 թվականին, Րաթյեի ղեկավարությամբ և նրա ասպիրանտների մասնակցությամբ, մեկնարկեց աղբի ուսումնասիրության նորարարական ծրագիր՝ Թուսոնյան աղբի նախագիծ[1]։ Րաթյեն մտահանգեց կիրառել հնէաբանության դասական մեթոդներն աղբավայրերի ուսումնասիրության համար։ Աղբի ուսումնասիրությունը կարևոր աղբյուր է աղբի բնույթի և ժամանակակից աղբի փոխակերպման մասին, այդպիսով նաև, մարդկային հասարակության մասին։

Արիզոնայի համալսարան

Արդյունաբերական ճյուղերը, որոնք ցանկանում են ցույց տալ, որ իրենց արտադրանքի պատճառով առաջացած թափոնները նշանակալի են (կամ չեն) աղբի ընդհանուր ծավալի մեջ, այս ուսումնասիրության ակտիվ կողմնակիցներն են, ինչպես նաև համայնքները, որոնք ցանկանում են պարզել, թե իրենց հավաքած աղբի որևէ մաս ունի արդյոք որոշակի առևտրային արժեք։

Աղբագիտության և հնագիտության գիտաճյուղերը հաճախ ծածկում են միմյանց, որովհետև քարացած կամ, այլ կերպ ասած, ժամանակափոխված աղբը, որը պահպանված է մնացել հնամյա աղբավայրերում, հաճախ հանդիսանում է հնագույն բնակչության մասին միակ վկայությունը, որը հնարավոր է գտնել։ Թափոնները և աղբը տեղեկատվության միակ աղբյուրն են նրանց մասին, ով չի թողել շինություններ, գիր, գերեզմաններ, արտադրական իրեր կամ ճենապակի։ Բացի այդ՝ հնամյա աղբը երբեմն պարունակում է տեղեկատվություն, որն այլ կերպ հասանելի չէ, ինչպես օրինակ՝ սննդի մնացորդներ, տեղական բույսերի ծաղկափոշու հետքեր և կոտրված գործիքներ։

Գարբոլոգիան օգտագործվում է նաև որպես թափոնների կառավարման տերմին աղբ հավաքող աշխատողների` գարբոլոգիստների կողմից, ինչն առաջին անգամ արձանագրվել է Ավստրալիայում 1960-ական թվականներին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիզոնաի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի հասարակական գործիչ և գրող Ա.Ջ.Վեբերմանը մասսայականացրեց գարբոլոգիա բառը 1971 թվականին։ Ըստ Վեբերմանի՝ գարբոլոգիան գիտություն է, որը թույլ է տալիս տեղեկություններ ստանալ մարդու անձնական կյանքի մասին՝ վերլուծելով նրա տնից ամենօրյա թափվող աղբի կազմը։ Այս տերմինը նա կիրառեց, երբ զբաղվում էր Բոբ Դիլանի տան աղբամանների պարունակության ուսումնասիրությամբ[3]։

Վեբերմանը Բոբ Դիլանի աղբամանում:

Վեբերմանը պարզեց ուշագրավ մանրամասներ Բոբ Դիլանի անձնական կյանքի վերաբերյալ, այդ թվում՝ որ Դիլանը տարվել է թմրամիջոցներով։ Իր բացահայտումները նա հրապարակեց Esquire ամսագրում՝ վերնագրելով «Աղբը վերլուծելու արվեստ»։

Աղբի գիտական ուսումնասիրության հիմքերը դրեց Ու.Լ.Րաթյեն 1973 թվականին։ Րաթյեի բնապահպանական ուղղվածությամբ աղբաբանական պեղումները մեկնարկել են 1987 թվականին[4]։ Րաթյեն նպատակադրվել էր ավելի շատ տեղեկատվություն ձեռք բերելու աղբավայրերում աղբի կազմի մասին, ինչպես նաև ուսումնասիրել աղբի ազդեցությունը միջավայրի վրա։ Րաթյեի ծրագրի իրականացման ընթացքում հասարակությունում դեռ սխալ շատ պատկերացումներ էին իշխում. ժողովուրդն սկսեց ավելի գիտակցորեն մոտենալ հարցին, թե ինչ է թափում։ Շատ ամերիկացիներ սկսեցին մտածել այն մասին, որ աղբավայրերը լցված են իրենց «ամենատարածված օգտագործման ապրանքներով»՝ սննդի միանգամյա օգտագործման տարաներով, տակդիներով, պոլիստիրոլով։ Րաթյեն կռահեց, որ այս ենթադրությունը բխում է այն փաստից, որ այդ իրերը հաճախ առավել գունագեղ են և հեշտ երևացող։ Մինչև Րաթյեի ուսումնասիրությունները՝ արդյունաբերական թափոնները ճիշտ չէին հաշվարկվել։ Համաձայն մինչև Րաթյեի ուսումնասիրությունները գոյություն ունեցող գծապատկերների՝ շինանյութի քանակությունն աղբավայրերում հավասար էր զրոյի։ Նա սկսեց ուսումնասիրել երկրի տարբեր շրջանները՝ ավելի լավ հասկանալու համար, թե աղբի որ տեսակներն են հարատևում տարբեր կլիմայական պայմաններում։ Նա պարզեց, որ աղբի տեղադրության վայրով պայմանավորված տարբերությունը քիչ է, քանի որ աղբը սեղմվում է։ Կալիֆոռնիայի աղբավայրում թղթի պարունակությունը քիչ էր Իլինոյսի համեմատ։ Ենթադրվում է, որ թղթի պարունակության տարբերության պատճառն այս նահագներում իրականացվող աղբի վերամշակման մակարդակն է։ Րաթյեի հետազոտությունը բացահայտեց աղբավայրերի մասին որոշ այլ սխալ պատկերացումները։ Մասնավորապես՝ պարզվեց, որ բնական բիոքայքայման արագությունը շատ ավելի դանդաղ է, քան ենթադրվում էր ( որպես հետևանք, օրինակ՝ աղբավայրերի տարողունակության սխալ պլանավորում)։ Պարզվեց նաև, որ վերևի շերտերում հայտնված պլաստմասսե շշերը կարող են ավելի հեշտ վեր բարձրանան, քան ներքևում գտնվողները` շշերի արտադրության նոր տեխնոլոգիայի պատճառով, որը կոչվում է քաշի թեթևացում։ Սա շշերի արտադրության համար ավելի քիչ հումք՝ պլաստիկ, օգտագործելու և գումար խնայելու գործընթաց է։ Այս տեխնոլոգիայի կիրառումը չի սահմանափակվում միայն պլաստմասսայով. այն կիրառվում է նաև ալյումինի և թղթի դեպքում։ Րաթյեն պարզեց նաև, որ ամերիկացիները սխալվում էին այն հարցում, թե իրենք ամենից շատ թափողներն են։ Հանրագումարային հաշվարկով՝ թափոնների երեք ամենատարածված տեսակները՝ սննդի միանգամյա օգտագործման տարաները, տակդիրները և պոլիստերոլը, կազմել են աղբավայրերի թափոնների երեք տոկոսից էլ պակաս։ Րաթյեն հայտնաբերեց, որ պլաստիկը կազմում էր թափոնների 20-24 տոկոսը, իսկ միայն թուղթը՝ աղբավայրերում հայտնաբերված թափոնների 40 տոկոսը։ Թղթե թափոնների 13 տոկոսը կազմում էին թերթերը։ Եվ Րաթյեն իր գրքում նշում է այս փաստի զավեշտը. նա խոսում է այն մասին, որ թերթերն են սովորաբար ներկայացնում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աղբը և աղտոտումը, և այդ նույն թերթերն են աղբակալում աղբավայրերը։ Րաթյեն դիտարկում է նաև աղբավայրերի փակման տեմպերը, և այն, թե ինչպես փակվող յուրաքանչյուր վեց փոքր աղբավայրի դիմաց հիմնվում է մեկ մեծ աղբավայր։ Իր գրքի հրատարակման տարում նա կանխատեսեց, որ այդ ժամանակ հիմնված աղբավայրերի 50 տոկոսը կփակվի հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Ձգտելով կանխարգելել իրենց նահանգները խոշոր աղբավայր դառնալու վտանգը, նրանք հաճախ ուղարկում են իրենց թափոններն այլ նահանգներ։ Իսկ այնպիսի նահանգներ, իչպիսին է Միչիգանը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխարգելելու իրենց նահանգն ազգային աղբի բեռնաթափման վայր դարձնելու վտանգը[5]։ Միչիգանը պարզել էր, որ վերջին տարիներին աբղի ծավալների աճը պայմանավորված է Կանադաից աղբի ներմուծմամբ։

Ժամանակակից ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարբոլոգիան այսօր զբաղվում է թափոնների գնահատմամբ և աղբի կառավարման նոր գաղափարներ մշակելով։ Ամերիկացի լրագրող և գրող Էդուարդ Հյումզը[6] հաշվարկել է, որ ԱՄՆ միջին քաղաքացին իր կյանքի ընթացքում արտադրում է 93 տոննա աղբ։ Ներկայումս իրականացվում են Խաղաղ օվկիանոսում պլաստիկ աղբի լողացող զանգվածի հետազոտություններ։ Աղտոտման ենթարկված տարածքն ունի Տեխաս նահանգի կրկնակի չափերը։ Գիտնականները ուսումնասիրում են աղբի ազդեցությունը ծովային կյանքի վրա և փնտրում են այն լուծելու եղանակներ։ Հետազոտությունների մյուս արդի ուղղությունը վերաբերում է թափոններն էներգիայի վերածելուն։ Մեթանն աղբավայրերում կարող է օգտագործվել փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար[7]։

Կանաչ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտլենդը, Օրեգոն նահանգ, հետևողականորեն գլխավորում է բոլոր ցուցակները՝ կայունության, կանաչ շենքերի, վերամշակման չափաբաժնի, մաքուր տրանսպորտի, էներգաարդյունավետության և էկո բիզնեսի։ Պորտլենդը դիտարկել է անաէրոբային ավտոկլավների և պլազմայի գազիֆիկացիայի ներդրման հնարավորությունը, որոնք արդյունավետ կերպով կքայքայեն աղբը[8]։ Կոպենհագենը, Դանիա, աղբի հարցում աշխարհի ամենաարդյունավետ քաղաքն է։ Քաղաքային թափոնների 3-ից 4 տոկոսն է միայն հասնում աղբավայրեր. դա շատ նշանակալի ցուցանիշ է՝ ԱՄՆ-ի միջինը 69 տոկոսի համեմատ։ Աղբը հիմնականում այրվում է և օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Դանիայկան տասից վեց տունն այդպես է ջեռուցվում[9]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարբոլոգիան մեկ այլ կերպ կիրառվում է իրավապահ մարմինների, կորպորատիվ լրտեսության կամ այլ տեսակի հետախուզական ծառայությունների կողմից որպես հետաքննչական գործիք։ Սա ներառում է ոչ միայն աղբարկղից փաստաթղթերի ֆիզիկական տեսակավորումը, այլև համակարգչի աղբարկղում հայտնաբերված ֆայլերի վերլուծություն։ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն 1950-ականների սկզբին իրականացնում էր «աղբի կափարիչներ» օպերացիան որոշ կազմակերպությունների դեմ, որոնք համարվում էին դիվերսիոն[10]։ Երրորդության հիմնադրամ կոչվող ԱՄՆ Վերահսկողական կոմիտեն նույնանման միջոցներ կիրառեց՝ ցույց տալու համար, որ հեռուստաեվանգելիստ Ռոբերտ Տիլտոնը սուտասան է և որ նրա կազմակերպությունը հավատացյալ հեռուստադիտողներից ստացված նամակներից փողը հանելուց հետո, դրանք դեն է նետում՝ առանց կարդալու[11]։ Որոշ երկրներում աղբի ուսումնասիրություններն անօրինական են, բացառությամբ եթե դրանք իրականացվում են երկրի հետախուզական ծառայությունների կողմից։ Սակայն լրագրողները շարունակում են քչփորել աղբ՝ իրենց հոդվածների համար փաստեր հայթայթելու համար։

Դպրոցական համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարբոլոգիան կարող է սովորեցնել մեզ՝ տիրապետելու մեր թափոնների կառավարման ավելի կայուն մեթոդների։ Գիտելիքի սակավությունը հանգեցնում է նրան, որ մենք ամեն օր թափում ենք առարկաներ, որոնք ենթակա են վերամշակման[12]։ Դա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։ Աղբավայրերը շարունակում են համալրվել ավելորդ առարկաներով, որոնք գրավում են արժեքավոր տարածքներ[13]։ Փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք տիրապետենք անհրաժեշտ տեղեկությունների։ Որպես արձագանք՝ շատ դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ ընդգրկել են գարբոլոգիան իրենց ուսումնական ծրագրերում։ Եվ ոչինչ ավելի արդյունավետ չէ, քան «սովորելն անելու միջոցով»։ Հիմնականում շեշտադրվում են աղբի կրճատման, կրկնակի օգտագործման և վերամշակման հայեցակարգերը։ ԱՄՆ հանրային դպրոցներում առանձնակի ուշադրություն են դարձնում գարբոլոգիայի դասավանդմանը հատկապես կրտսեր դասարաններում։ Փոփոխություններ կատարելու մեծագույն պատասխանատվությունը դրված է երիտասարդ սերնդի վրա, քանի որ նրանք ունեն հզոր ներուժ ավելի լավ ապագա ստեղծելու համար։

Սոցիալական լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում սոցիալական մեդիան դարձել է տեղեկատվության առաջատար աղբյուր։ Թափոնների կառավարման մասին Սաբիթրի Փերսադի կողմից գրված գրքերի շարքի հիման վրա ստեղծվել է մանկական խաղ, Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերում գործում են համապատասխան բովանդակությամբ խմբեր։ Սոցիալական մեդիաների կայքերն առաջին հերթին կողմնորոշված են տեղեկացնելու երեխաներին թափոնների կայուն կառավարման մեթոդների վերաբերյալ` առաջարկելով օգտակար աղբյուրներ և գործունեություն։ Աղբյուրներից շատերն առաջարկում են կարևոր տեղեկություններ աղբի տեսակավորման մասին կամ վարժություններ, օրինակ՝ վարժություններից մեկը արհեստների մասին է, որտեղ ներառված են վերամշակված նյութեր[14]։ Նրանց հիմնական նպատակն է`«առաջարկել զվարճալի և հետաքրքիր ձևով սովորել թափոնների առաջացման և կառավարման մասին՝ հանուն երկրի և ապագայի»[15]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rybczynski, Witold (1992 թ․ հուլիսի 5). «We Are What We Throw Away». New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. «Since 1973, a group of anthropologists at the University of Arizona has been conducting a series of systematic archeological digs, minutely sifting, classifying and recording the contents of more than 14 tons of excavated material. The site of their investigation, however, has not been ancient burial grounds or prehistoric settlements, but urban landfills -- in other words, garbage dumps.»
  2. «garbology». Oxford English Dictionary (2nd ed.). 1989.
  3. Moynihan, Colin (2017 թ․ նոյեմբերի 12). «The Answers My Friend, Are Written in This Book» – via www.nytimes.com.
  4. Rathje, William; Cullen Murphy (1982). «Archeology of Garbology». ASIN B002KE5U9U.
  5. «Press». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Humes, E. (2012) Garbology: Our dirty love affair with trash. Avery, 288 pp.
  7. Ball, Jeffrey (2009 թ․ մայիսի 15). «Climate Change: Garbage Gets Fresh Look as Source of Energy». The Wall Street Journal.
  8. Humes, E. (2012) Garbology: Our dirty love affair with trash. Avery, 250 pp.
  9. Humes, E. (2012) Garbology: Our dirty love affair with trash. Avery, 255 pp.
  10. SAC (Special Agent in Charge ), Washington Field Office) (1955 թ․ հունվարի 26). «FOI Request FBI files on Richard Feynman Requested by Michael Morisy on March 12, 2012 for the Federal Bureau of Investigation of United States of America and fulfilled on March 21, 2012». էջ 1(323). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին. «Through means of a trash cover on the Press Department of the Soviet Embassy [...] on 1/13/55 found a penciled rough draft letter»
  11. Whitley, Glenna (2006 թ․ օգոստոսի 3). «The Cult of Ole». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. Molander, Stephanie; Lenihan, Jessica (2007 թ․ ապրիլ). «Ways to Waste: The Garbology of Post Consumer Refuse in the UBC Okanagan Cafeteria» (PDF): 22, 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Campbell, Don (2012 թ․ մարտի 22). «Landfills filling up with recyclables». York Region. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  14. Garbology, Kids. «Garbology Kids». Twitter. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  15. Garbology Kids. «Garbology Kids». Facebook. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.