Ուիլյամ Ռաթյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռաթյե
Ծնվել էհուլիսի 1, 1945(1945-07-01)
Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 24, 2012(2012-05-24)[1] (66 տարեկան)
Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մասնագիտությունմարդաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան և Սթենֆորդի համալսարան
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Wheaton Warrenville South High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]

Ուիլյամ Լոուրենս Ռաթյե, (անգլ.՝ William Laurens Rathje, հուլիսի 1, 1945(1945-07-01), Սաութ Բենդ (Ինդիանա), Ինդիանա, ԱՄՆ - մայիսի 24, 2012(2012-05-24)[1], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի հնագետ։ Ռաթյեն Արիզոնայի համալսարանի մարդաբանության պատվավոր պրոֆեսոր, համագործակցում էր Մարդաբանության կիրառական հետազոտությունների գործակալության հետ և մարդաբանական գիտությունների խորհրդատու–դասասոս էր Սթենֆորդի համալսարանում։ Նա Թուսոնյան աղբի նախագծի երկարամյա ղեկավարն էր։ Ծրագրի շրջանակներում դաշտային հետազոտությունների միջոցով ուսումնասիրվում էին աղբանետման միտումները Թուսոնում (Արիզոնա), և այլ աղբավայրերում՝ հիմնադրելով նոր ոլորտ, որն այժմ կոչվում է Գարբոլոգիա[4]։

«Մարդուն ճանաչելու միակ միջոցն է՝ իմանալ, թե ինչ է նա թափում», - ասում էր Ռաթյեն։

Իլինոյս նահանգի Ուիթն քաղաքում ծնված Ռաթյեն 1967 թվականին ավարտել է Արիզոնայի համալսարանը։ 1971 թվականին Հարվարդի համալսարանում Ռաթյեն ստացել է մարդաբանության բնագավառում իմաստասիրության դոկտորի գիտական կոչում։ Նույն տարում նա վերադառնում է Արիզոնայի համալսարան որպես մարդաբանության կրտսեր դասախոս։ Ռաթյեի դասավանդման մեթոդները և անձնական խարիզման գրավում էին ուսանողներին, ինչի շնորհիվ նրանք ակտիվորեն ներգրավվում էին համալսարանի հետազոտական աշխատանքներում։ Նրա ակադեմիական հետաքրքրություններն են եղել հնագիտությունը, վաղ քաղաքակրթությունները, նյութական մշակույթի ժամանակակից ուսումնասիրությունները և Մեզոամերիկան։

Լոս Մուռսիելագո, Մայաների գերագույն իշխանի բնակավայր Կոսումել կղզում

Առաջին անգամ նա հայտնի դարձավ որպես National Geographic ամսագրի կողմից ֆինանսավորվող Քոզումել հնագիտական ծրագրի (Հարվարդ, Արիզոնայի համալսարան, փետրվար–հունիս 1973 թվական) համատնօրեն։ Գանգերի և առօրյա կյանքի վկայությունների հիման վրա բացահայտվեց Քոզումել կղզու նշանակությունը` որպես Յուտական թեկակղզում բնակվող մայաների և օլմեկների առևտրային կարևոր նավահանգիստի։ Մայաների քաղաքակրթության վերելքի և անկման մոդելները հետագայում օգտագործվել են այլ քաղաքակրթությունների ճակատագրերը բացատրելու համար։ Գիտակցումը, որ պեղած նյութի գրեթե ամբողջը կազմում էր այն, ինչը հնագույն մշակույթներն աղբանետել են, ուղղորդեց Ռաթյեին մտահանգելու, որ նույն գործիքակազմը կարելի է կիրառել մեր մշակույթի մասին տեղեկանալու համար։ Եվ նույն տարում նա նախաձեռնեց 1992 թվականինժամականակից աղբի ուսումնասիրության ծրագիր[4]։

1973 թվականին Արիզոնայի համալսարանում իր ուսանողների հետ Ռաթյեն սկսեց Թուսոնյան աղբի նախագիծը (Le Projét du Garbage) նախագիծը։ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհի շրջանակներում՝ Ռաթյեն և նրա ուսանող կամավորնները վերլուծեցին հետազոտվող թաղամասերից վերցված աղբը և հայտնաբերեցին շեղումները, հաճախ էական, այն տվյալների միջև, որոնք մարդիկ հայտնել էին հարցման ընթացքում, և այն փաստերի միջև, որոնք իրականում հայտնաբերվել էին։ 1987 թվականին ծրագիրն ընդլայնվեց՝ ներառելով աղբավայրեր, պարզելու համար, թե ինչ են դրանք պարունակում և ինչպես են դրանցում առկա նյութերը իրենց դրսևորում։ Ռաթյերի ծրագրիրն արդյունքում ազդեց հնագիտությունից հեռու գտնվող ոլորտների վրա, ինչպիսիք են՝ սնունդ, դիետա, սննդի կորուստ, վտանգավոր թափոնների հեռացում, վերամշակում, ինչպես նաև թափոնների կառավարում[4][5][6]։

1990 թվականին Գիտության առաջընթացին աջակցության ամերիկյան ասոցիացիայի կողմից Ռաթյեն արժանացել է Գիտության և տեխնիկայի հանրային ընկալման համար մրցանակի՝ «հանրության կողմից գիտության և հասարակության վրա նրա ազդեցության ընկալման գործում նորարարական ներդրման համար` իր «Աղբի նախագիծը» ստեղծագործական աշխատանքով ցույց տալով, թե ինչպես գիտական մեթոդը կարող է վավերացնել խնդիրներ և սահմանել լուծումներ» ձևակերպմամբ։ 1992 թվականին Ամերիկյան մարդաբանության ասոցիացիայի կողմից նրան է շնորհվել Սոլոմ Թ. Քիմբալի անվան Հասարակական և կիրառական մարդաբանության մրցանակը։

Բազմաթիվ ակադեմիական ամսագրերի համար հոդվածներ գրելուց բացի՝ Ռաթյեն նաև մի քանի հոդված է գրել հանրահայտ ամսագրերի համար։ 1992 թվականին նա համագործակցում է The Atlantic ամսագրի խմբագիր Քալեն Մերֆիի հետ՝ «Աղբ. Աղբավայրերի հնագիտություն» գրելով բեսթ–սելլեր գիրքը։ Նա հանդես է եկել որպես հաղորդավար «Աղբի մեր երկընտրանքը» համակարգչային ինտերակտիվ տեսանյութում, որը հանդիսանում է Ամերիկյան պատմության ազգային թանգարանի մշտական ցուցադրություն։ 1998 թվականին հրատարակվում է Ռոբերտ Մ. Լիլիենֆելդի հետ համատեղ գրված «Ավելի քիչ օգտագործեք անպետքությունները. Բնապահպանական լուծումներ՝ իմանալու ով ենք մենք իրակաում» գիրքը[4][5][6]։

2000–2010 թվականներին Ռաթյեն տեղափոխվում է Սթենֆորդ որպես հնագիտության ոլորտի գիտաշխատող։ 2010 թվականին նա վերադառնում է Թուսոն, որտեղ մահանում է 66 տարեկանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lowland Classic Maya Socio-Political Organization Degree and Form Through Time and Space. Thesis (PhD), Harvard University, 1971
  • A Study of Changing Pre-Columbian Commercial Systems, with Jeremy A Sabloff and Judith G Connor, Cambridge, Mass.: Peabody Museum of Archaeology and Ethnology, Harvard University, 1975. 0-87365-902-3
  • "Household Archaeology." with Richard R. Wilk, American Behavioral Scientist, 25. 6 (1982): 617–39.
  • Household Refuse Analysis: theory, method, and applications in social science, with Cheryl K Ritenbaugh and Projet du Garbàge. Beverly Hills, Calif.: Sage Publications, 1984. OCLC 16674732
  • Household Garbage and the Role of Packaging: the United States/Mexico City household refuse comparison, with Michael D. Reilly and Wilson W. Hughes. Tucson, Ariz.: Solid Waste Council of the Paper Industry, 1985. OCLC: 40356239
  • "Rubbish," Atlantic Monthly, (1989): 1–10.
  • "Once and Future Landfills," National Geographic, May 1991.
  • Rubbish!: The Archaeology of Garbage, New York: Harpercollins, 1992. 0-06-016603-7
  • Use Less Stuff: Environmentalism for Who We Really Are, with Robert M Lilienfeld, New York: Ballantine Pub. Group, 1998. 0-449-00168-7
  • "The Perfume of Garbage: Modernity and the Archaeological." Modernism/Modernity. 11. 1 (2004): 61–83.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]