Ակքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակքան
Dipsacus pilosus01.jpg
Ակքան մազոտ Dipsacus pilosus-ի ծաղիկը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ականքածաղկավորներ
Ընտանիք Ականքազգիներ
Ցեղ Ակքան
Լատիներեն անվանում
Dipsacus
L. (1753)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35403
NCBI 40573

IPNI14309-1

Ակքան, (լատ.՝ Dipsacus), սանրափուշ, հովվի սանր, ակքանազգիների ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 15 այլ տվյալներով՝ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ ակքան կտրտված (D. laciniatus), ակքան մազոտ (D. pilosus), ակքան խոզանավոր (D. strigosus)։ Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիների թփուտներում, մացառուտներում, անտառներում, խոնավ վայրերում, որպես մոլախոտ՝ Արարատի, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և այլ մարզերի ցանքատարածություններում։

Ցողունը փշապատ է, բազմանիստ, բարձրությունը՝ 0,5 - 2 մ։ Տերևները հակադիր են, ամբողջաեզր կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկ է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառանիստ սերմնապտուղ է։ Դեղաբույս է․ պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, ներկանյութեր։