Ալքայոս
Ալքայոս (հին հունարեն` Ἀλκαῖος, մ.թ.ա. 6-րդ դար), հին հույն բանաստեղծ։
Ալքայոսը ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։
Ալքայոսի ժամանակ տեղի է ունենում ուժեղ դասակարգային պայքար դեմոկրատիայի և արիստոկրատիայի միջև։ Այս պայքարում դեմոկրատիան հաղթում է և Պիտտակոսը դառնում է բռնապետ։
Ալքայոսը սերում էր ազնվական տոհմից և եռանդուն մասնակցություն է ունենում իր հայրենի քաղաքի պայքարին։ Նա իր եղբայրների հետ գլխավորում է արիստոկրատիային` դեմկրատիայի դեմ պայքարելու գործում։ Զենքը համարում էր անհրաժեշտ իր դասակարգի շահերը պաշտպանելու համար և սիրում էր ու ոգևորությամբ նկարագրում այն.
Ռազմի փայլով ամեն ինչ շողում,
|
Պիտտակոսը հաղթանակելով արիստոկրատիային` ճնշում գործադրեց և շատերին աքսորեց Միտիլինեից։ Վտարվածների մեջ էր նաև Ալքայոսը։ Բանաստեղծը գրում է քաղաքական պարսավագրեր և ծաղրում իր հակառակորդին։ Իր կրքոտությամբ նա հասնում է Թեոգնիդեսին և նույնիսկ գերազանցում նրան։
Արտաքսվելով Լեսբոսից, Ալքայոսը ճանապարհորդում է զանազան երկրներ, ուր աղքատությունը ճնշում է նրան։
Ալքայոսը բավականին երգեր է նվիրել նաև գինուն, արել գինու գովքը։ Երգեր է նվիրել նաև գեղեցկությանը, գովերգել Աֆրոդիտեին` գեղեցկության աստվածուհուն։ Նա ջերմ տողեր է նվիրել նաև Սաֆոյին, որի նկատմամբ, ինչպես հաղորդում են, անտարբեր չի եղել.
Սրբասո՛ւրբ Սաֆո,
|
Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել հռոմեացի բանաստեղծ Հորատիոսը։
Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով` ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 111-114։