Թեոգնիդես
Թեոգնիդես (մ.թ.ա. 6-րդ դարի առաջին կես) - հին հույն բանաստեղծ։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատառիկներ կյանքից
Թեոգնիդեսը ծնվել է Մեգարա քաղաքում։ Ծագումով եղել է ազնվական։ Արիստոկրատիայի և դեմոկրատիայի ուժգին բախում տեղի է ունեցել նաև այս քաղաքում, որի հետևանքով Թեոգնիդեսը կորցրել է իր հարստությունը, զրկվել ունեցվածքից և վտարվել հայրենիքից։ Նա հածում է օտար երկրներ` Սպարտա, Սիցիլիա, Եվբեա, ապրում դառն աղքատության մեջ։ Կորցնելով իր ունեցվածքը, ականատես լինելով իր դասակարգի գահավեժ խորտակմանը, նա համակվում է մռայլ հոռետեսությամբ։
- Օ, ինչպես կարող եք երգել։ Ի՜նչպես չեք մոռացել հնչյունները սրնգի։
- Արդեն շուկային հասան սահմանները հայրենական արտերի.
- Ուտում են, խմում, ցնծում ու հրճվում թշնամիները մեր բերքովն արտերի.
- Հյուսելով կարմիր կակաչներ իրենց խարտյաշ մազերին։
- Ինչ արած, Սկիթ, կտրի՛ր գեսերդ, մոռացի՛ր ցնծություն.
- Ողբա՛, Սկիթ, սիրելի, երկիրը մեր կորցրած։
[խմբագրել] Ստեղծագործությունը
Թեոգնիդեսից մեզ հասել է 1400 ոտանավոր։ Նրա էլեգիաների մեծ մասն ուղղված է երիտասարդ ազնվական Կյուրնոսին, որին խորհուրդներ ու խրատներ է տալիս և իր աշխարհայացքն արտահայտում։ Այդ է պատճառը, որ նրա էլեգիաները կրում են նաև դիդակտիկ բնույթ և հիշեցնում է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր»-ը։ Հույները նրա ոտանավորները դարձրել են դպրոցական դաստիարակչական նյութ և հավաքել ու պահպանել։ Դրա համար էլ Թեոգնիդեսից համեմատաբար ավելի շատ բան է մնացել, քան Սոլոնից և մյուսներից։ Բայց այդ ունեցել է և այն բացասական հետևանքները, որ էլեգիաները փոփոխությունների է ենթարկվել և ուրիշներից հատվածներ դրվել նրանց մեջ և որոշ չափով խախտել նրա էլեգիաների հարազատությունը։
[խմբագրել] Քաղաքական հայացքները
Թեոգնիդեսը, ինչպես և Սոլոնը, պոռզիան ծառայեցրել է , իր դասակարգի քաղաքական մպատակներին որպես քարոզչոթյան միջոց։
Սոլոնի էլեգիաները, սակայն, մեղմ են, իսկ Թեոգնիդեսինը` մարտական, կրքոտ, հարձակողական։ Թեոգնիդեսը դեմոկրատիայի ոխերիմ հակառակորդն է և արիստոկրատիայի ամենաջերմ երկրպագուն։ Դեոկրատիայի տիրապետությունը Թեոգնիդեսի համար հասարակակական չարիքի ու մեծ աղետի հաղթանակն ու տիրապետությունն է,. բոլոր առաքինությունների ու արժեքների կործանումը, հուսալքումի շրջանը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս», էջ 106-108.