Ալեքսեյ Շվեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Շվեդ
Lithuania vs. Russia in quarter finals of Men's Basketball..jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Դիրքը Հարձակվող պաշտպան/ խաղարկող
Համար № 1
Ի ծնե տրված անունը Ալեքսեյ Շվեդ
Алексей Швед
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1988 (1988-12-16) (24 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելգորոդ, ՌԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1,98 մ
Քաշ 83 կգ
Կարիերայի պատմություն ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2006–2012)
ՌուսաստանԽիմկի (2007)
ՌուսաստանԴինամո Մոսկվա (2009–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012-այժմ)
Մեդալներ Օլիմպիական խաղեր
 Բրոնզե-Լոնդոն 2012
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
 Բրոնզե-Լիտվա 2011

Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ (ռուս.` Алексей Викторович Швед, ծնվ.` դեկտեմբերի 16, 1988թ.), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Խաղում է հարձակվող պաշտպանի և խաղարկողի դիրքերում: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում:

Բովանդակություն

Պրոֆեսիոնալ կարիերան [խմբագրել]

2005-2006 թթ. հանդես գալով «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի երիտասարդական հավաքականում` Շվեդը որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ սկսում է հանդես գալ 2006 թվականից:

2007 թվականի հունվարի 17-ին Շվեդը կատարում է իր նորամուտը Բասկետբոլի Եվրալիգայում` ընդդեմ լիտվական «Ժալգիրիսի»:[1] Նույն թվականի փետրվարին Շվեդը, վարձակալության սկզբունքով, «ԲԿՄԱ»-ից տեղափոխվում է «Խիմկի»: Մինչ 2007-08 մրցաշրջանի մեկնարկը Շվեդը վերադառնում է «ԲԿՄԱ»: 2008 թվականի դեկտեմբերին, կրկին վարձակալությամբ, Շվեդը տեղափոխվում է Մոսկավայի «Դինամո» և վերադառնում «ԲԿՄԱ»` մինչև 2010-11 խաղաշրջանի մեկնարկը:

2012 թվականի հուլիսի 23-ին, «ԲԿՄԱ» ակումբի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է Շվեդի հեռանալու և Բասկետբոլի ազգային ասոցիացիային միանալու մասին:[2] 2 օր անց Շվեդը 3 տարվա 10 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ: «Թիմբերվուլվզին» է միանում նաև Շվեդի համերկրացի և «ԲԿՄԱ»-ի թիմակից Անդրեյ Կիրիլենկոն:[3]

Ազգային հավաքական [խմբագրել]

Շվեդը պատանի հասակում մի քանի անգամ հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում. 2006 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների և 2007 և 2008 թվականներին` մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություններին:

Բացի այդ եղել է նաև ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2011 թվականին հաղթել է բրոնզե մեդալ ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունում, իսկ Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր` Արգենտինայի դեմ խաղում իր հաշվին գրանցելով 25 միավոր և 81-77 հաշվով գրավելով երրորդ տեղը` զիջելով Միացյալ Նահանգներին և Իսպանիային:

Մրցանակներ և նվաճումներ [խմբագրել]

  • II աստիճանի մեդալ «հայրենիքին կատարած ծառայությունների համար» (օգոստոսի 13, 2012թ.)
  • ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ (օգոստոսի 20, 2012)


  • 3 անգամ Ռուսաստանի չեմպիոն (2007-08, 2008-09, 2011-12)
  • Եվրալիգայի հաղթող (2007-08)
  • Եվրալիգայի երիտասարդական առաջնության հաղթող (2005-06)
  • ԴՅԲԼ-ի արծաթե մեդալակիր (2005-06)
  • «Զոլոտայա կորզինա» սպորտային մրցանակաբաշխության «Ռուսաստանի լավագույն երիտասարդ բասկետբոլիստ» անվանկարգի նոմինանտ (2008)
  • Ալեքսանդր Գամելսկու անվան MVP (2008-09)
  • Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալակիր

Արտաքին հղումներ [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]