Ալեքսեյ Լոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Լոսով
Ծնվել էսեպտեմբերի 10 (22), 1893[1]
ԾննդավայրՆովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1988(1988-05-24)[2] (94 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և Մոսկվայի կայսերական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պատվավոր դոկտոր (1943)
Ազդվել էՆիկոլայ Բերդյաև, Վլադիմիր Սոլովյով, Էդմունդ Հուսերլ, Անրի Բերգսոն, Պավել Ֆլորենսկի, Սեմյոն Ֆրանկ, Ֆեոդոր Դոստոևսկի, Gustav Shpet? և Իմանուիլ Կանտ
Մասնագիտությունդասական բանասեր, փիլիսոփա, երաժշտության ուսուցիչ, կլասիցիստ, գրող, թարգմանիչ և պատմաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
ԱմուսինLoseva-Sokolova Valentina Mikhailovna?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Ալեքսեյ Ֆյոդորովիչ Լոսով (Алексе́й Фёдорович Ло́сев) կամ Անդրոնիկ` որպես վանական, (սեպտեմբերի 10 (22), 1893[1], Նովոչերկասկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1988(1988-05-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), Նովոչերկասկ, XX րդ դարի ռուս խորհրդային փիլիսոփա։ Թարգմանիչ, գրող, ԽՍՀՄ մշակույթի ականավոր գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի կազակի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի երաժշտության ուսուցչի և քահանայի դստեր ընտանիքում[3]։ Հայրը լքել է ընտանիքը, իսկ Լոսովին մեծացրել է մայրը[4]։ Ավարտել է Նովոչերկասկի դասական գիմնազիան ոսկե մեդալով[3]։ 1911 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1915 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի միանգամից երկու՝ փիլիսոփայական և դասական բանասիրության բաժինները։ 1914 թվականին գիտական առաքելությամբ այցելել է Բեռլին[3], որն ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով։ Համալսարանի Պրոֆեսոր Իվանովիչ Նովոսադսկիու ղեկավարությամբ-պաշտպանել է թեկնածուական աշխատությունը «Աշխարհի նկատմամբ Էսքիլեսի վերաբերմունքի մասին», որը հավանության է արժանացել սիմվոլիստ բանաստեղծ Իվանով Վյաչեսլավ Իվանովի կողմից։ Մնացել է դասական բանասիրության ամբիոնում[3]. В 1910-ական թվականներին դասավանդել է Ալֆերովսկի կանանց գիմնազիայում[5]։

Եղել է ուսուցիչ մոսկովյան վարժարաններում՝՝ միաժամանակ պատրաստվելով մագիստրոսական քննություններին, որոնք հաջողությամբ հաղթահարել է 1917 թվականին։ Մոտ երեք տարի «Դասական բանասիրություն» է դասավանդել Նիժնի Նովգորոդի համալսարանում, որտեղ նա ընտրվել է պրոֆեսոր (1919) [6]։

Մոտիկից ծանոթացել է բազմաթիվ կրոնական փիլիսոփաների հետ։ Եղել է զրուցակիցը ֆրանկ Սեմյոն Լյուդվիգովիչին, Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բերդյաևին, Վալենտին Ֆերդինանդովիչ Ասմուսային, Պավել Ալեքսանդրովիչ Ֆլորենսկու աշակերտին։

Նրան թույլ չեն տվել դասավանդել փիլիսոփայություն։ Նիժնի Նովգորոդի Պետական Համալսարանում զբաղեցրել է դասական բանասիրության (1919) պրոֆեսորի պաշտոնը, իսկ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում (1922-1929)՝ գեղագիտության պրոֆեսորի։

Դասավանդել է 2-րդ ՄՊՀ-ի Գիտությունների պետական գեղարվեստական ակադեմիայում։ Որպես երաժշտական գիտության ինստիտուտի գիտաշխատող (1922), Լոսովը նպաստել է երաժշտության, փիլիսոփայության զարգացմանը։ 1922 թվականին ամուսնացել է նախկին գործարարի դուստր Վալենտինա Սոկոլովայի հետ, որի բնակարանում Լոսովը սենյակ էր վարձել 1918 թվականից։ Զույգը պսակվել է Իլյինսկի տաճարում՝ Սերգիև Պոսադայում։

Լոսովա ամուսիններն ընդունել են Անդրոնիկի և Աֆանասիայի վանական անունները։ Գաղտնի վանականությունը կիրառվում էր 20-րդ դարում եկեղեցու դեմ հալածանքների ժամանակ։ Վանականի զգեստից հագնում էր միայն գլխարկը։ «Աստված անուն չէ, բայց անունը Աստված է»։ Որպես անտիկ գեղագիտության ուսումնասիրության մաս՝ բառ և սիմվոլ։ Նա ուսումնասիրել է անվան փիլիսոփայությունը որպես աշխարհի «սկզբնական էություն»։

Կտրուկ բեկումը իր կյանքում պատճառ է դարձել «Առասպելի դիալեկտիկա» գրքի գրությանը (1930), որտեղ նա մերժել է մարքսիզմը և պաշտոնական փիլիսոփայությունը՝ դիալեկտիկական մատերիալիզմը։ Նա իր կնոջ հետ ձերբակալվել է 1930 թվականի ապրիլին «ճշմարիտ ուղղափառ եկեղեցի» Եկեղեցական-քրիստոնեական միապետական կազմակերպության գործով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Բանտարկության արդյունքում գրեթե ամբողջությամբ կորցրել է տեսողությունը։ Գորկիի առաջին կնոջ Եկատերինա Պեշկովայի միջնորդության շնորհիվ 1933 թվականին նա և նրա կինը, որ դատապարտված էին 5 տարի, ազատ են արձակվել[7][8]։ Աքսորից վերադառնալուց հետո հանգել է մատերիալիստական դիալեկտիկային՝ ներկայացնելով իր հետազոտության մեջբերումները Կարլ Մարքսից և Լենինից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Эстетика и теория искусства XX века: Хрестоматия / Сост. Н. А. Хренов, А. С. Мигунов. — М.: Прогресс-Традиция, 2007. С. 222 / Кондаков, Игорь Вадимович
  4. Императорский Московский университет, 2010, էջ 395
  5. Алферовская гимназия. Архивы Свободы / Архив 1997—2004
  6. Императорский Московский университет, 2010, էջ 396
  7. Малинаускене Н. Алексей Федорович Лосев. Личность и наследие // Православие.ru, 19.11.2010.
  8. ЛОСЕВ Алексей Фёдорович(չաշխատող հղում)// Туристическая Москва — Информационно-библиографический ресурс ЦУНБ им. Н. А. Некрасова.