Ալեքսեյ Ժեմչուժնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ժեմչուժնիկով
Алексей Михайлович Жемчужников
Ծնվել էփետրվարի 11 (23), 1821
ԾննդավայրPochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 25 (ապրիլի 7), 1908 (87 տարեկան)
Վախճանի վայրՏամբով, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՆովո-Ալեքսեևսկի վանք
Մասնագիտությունբանաստեղծ, երգիծաբան, լրագրող, գրական քննադատ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի առաջին դասական գիմնազիա և Իրավագիտության կայսերական ուսումնարան
ԱնդամակցությունԿոզմա Պրուտկով
 Alexei Zhemchuzhnikov Վիքիպահեստում

Ալեքսեյ Ժեմչուժնիկով (ռուս.՝ Алексей Михайлович Жемчужников), փետրվարի 11 (23), 1821, Pochep, Mglin County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 25 (ապրիլի 7), 1908, Տամբով, Ռուսական կայսրություն[1]), ռուս քնարերգու բանաստեղծ, երգիծաբան և հումորիստ։ Կոզմա Պրուտկովի կերպարը ստեղծողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է Ժեմչուժնիկովների հին ազնվական տոհմից, սենատոր Միխայիլ Ժեմչուժնիկովի (1788-1865) որդին է։ Անվանի գրող Անտոնիո Պոգորելսկու զարմիկն է և Ալեքսեյ Տոլստոյի հորաքրոջ տղան։ Մեծացել է Ելեց քաղաքում գտնվող Պավլովկա կալվածքում, կարճ ժամանակ սովորել է Սանկտ Պետերբուրգի № 321 վարժարանում և 1835 թվականին տեղափոխվել է իրավագիտության ուսումնարան։ Ուսումնարանը ավարտելուց հետո, 1841 թվականին ծառայել է Սենատում, մասնակցել է Օրլովի, Կալուգայի և Տագանրոգի քաղաքապետարանների սենատական ժողովներին։ 1847 թվականին, արտասահմանում անցկացված արձակուրդից հետո ծառայության է անցել արդարադատության նախարարությունում, իսկ 1849 թվականին՝ Պետական գրասենյակում։ Եղել է Պետական խորհրդի պետ-քարտուղարի օգնական։

1858 թվականին հրաժարական է տվել և ապրել Կալուգայում, Մոսկվայում և 1860-ական թվականների կեսին ապրել է արտասահմանում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Ֆրանսիայի հարավում։ Վերադառնալով Ռուսաստան, հիմնականում մնում է Տամբովի մարզում, իր փեսայի՝ Միխայիլ Բարատինսկու կալվածքում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական առաջին քայլերը կատարել է 1850 թվականին և Սովրեմեննիկ ամսագրում տպագրել է «Տարօրինակ գիշեր» կատակերգությունը։ Բացի «Սովրեմեննիկ» ամսագրից Ժեմչուժնիկովը նաև տպագրվել է «Հայրենական գրություններ» և «Իսկրա» ամսագրերում։ Եղբայների՝ Վլադիմիրի, Ալեքսանդրի, ինչպես նաև Ալեքսեյ Տոլստոյի հետ համատեղ ստեղծել է Կոզմա Պրուտկովի գրական կեղծանունը։

1859-1869 թվականներին Ալեքսեյ Ժեմչուժնիկովը չի տպագրվել ամսագրերում և չի ստեղծագործել, ինչպես նա բացատրում է հետագայում՝ վախենալով դառնալ Ալեքսանդր Նեկրասովի «ձայնակիցը»։ Այնուհետև աստիճանաբար, հատկապես Ռուսաստան վերադառնալուց հետո, 1884 թվականին վերսկսեց իր գրական գործունեությունը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակվել է միայն 1892 թվականին (2հատորով, դիմանկարով, ինքնակենսագրական ակնարկով) և 1893 թվականին արժանացել է Պուշկինի անվան խրախոսական մրցանակի։ 1900 թվականին, իր գրական գործունեության 50-ամյակին նվիրված, լույս է տեսնում Ժեմչուժնիկովի նոր «Ծերության երգեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Նույն թվականին նա առաջիններից էր ով ընտրվեց և դարձավ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս՝ նրբագեղ լեզվագիտության համար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականից Ժեմչուժնիկովը ամուսնացած է եղել գնդապետ Ալեքսեյ Դյակովի դստեր՝ Ելիզավետա Դյակովայի հետ։ Հոր մահից հետո եղել է խորթ մոր խնամակալության տակ։ Երեխաներն են՝

  • Օլգա Ալեքսեյևնա
  • Լիդիա Ալեքսեյևնա
  • Անաստասիա Ալեքսեյևնա
  • Վլադիմիր Ալեքսեյևիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Жемчужников Алексей Михайлович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жемчужников А. Стихотворения в двух томах. СПб., 1892
  • Жемчужников А. Песни старости. СПб., 1900
  • Жемчужников А. Прощальные песни. СПб., 1908.
  • Жемчужников А. Избранные произведения. Вступительная статья и примечания Е. Покусаева, М. — Л., 1963.
  • История русской литературы XIX века. Библиографический указатель, М. — Л., 1962.
  • Жемчужников А. Стихотворения. -М.: Советская Россия, 1988

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալեքսեյ Ժեմչուժնիկով». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Алексей Жемчужников стихи в Антологии русской поэзии