Ալեքսա Դավալոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսա Դավալոս
ֆր.՝ Alexa Davalos
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1982(1982-05-28)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրթությունհրեական դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Jeff Dunas?, մայր՝ Elyssa Davalos?
 Alexa Davalos Վիքիպահեստում

Ալեքսա Դավալոս (անգլ.՝ Alexa Davalos Dunas, (մայիսի 28, 1982(1982-05-28)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[1]), ամերիկացի դերասանուհի։ Նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում։ 2015-2019 թվականներին նկարահանվել է «Amazon Studios»–ի «Մարդը բարձր ամրոցում» ամերիկյան հեռուստասերիալում՝ Ջուլիանա Քրեյնի գլխավոր դերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսա Դավալոսը ծնվել է Փարիզում, միակ երեխան է դերասանուհի Էլիսա Դավալոսի և լուսանկարիչ Լեֆ Դունասի։ Նրա մոր պապը՝ Ռիչարդ Դավալոսը, դերասան է։ Դավալոսը իր մանկության մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում և Իտալիայում, նախքան Նյու Յորք տեղափոխվելը[2]։ Հայրական գծով նա ունի եվրոպական արմատներ։ Նրա հայրական կողմի նախնիները էմիգրանտներ են Վիլնյուսից[3]։ Նա դաստիարակվել է առանց կրոնական մեծ ազդեցության, չնայած որոշ ժամանակ հաճախել է հրեական դպրոց[4] 17 տարեկանում նա ըմբոստանում և ինքնուրույն ուղևորվում է Նյու Յորք։ Դավալոսը մոդել էր, վաստակում էր այնպիսի լուսանկարիչների մոտ, ինչպիսիք են Փիթեր Լինդբերգը։ Նա հիշում է. «Ես առաքելություն ունեի։ Ես ուզում էի դուրս գալ աշխարհ և անել այն, ինչ ինձ դուր է գալիս։ Թատրոնում աշխատելիս հասկացա, որ իսկապես ուզում եմ դերասանուհի լինել»[5]։ Շուտով նրան դերասանուհի դառնալու հնարավորություն է ընձեռնվում և նա միանում է Նյու Յորքի Off Broadway Flea Theater–ին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ալեքսա Դավալոսը նկարահանվել է Չարլի Հոֆհայմերի հետ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի «Ուրվականը» կարճամետրաժ ֆիլմում, որը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում 2002 թվականին[7]։

2003 թվականին Ալեքսան նկարահանվել Է HBO ընկերության Փանչո Վիլյա հեռուստատեսային ֆիլմում Անտոնիո Բանդերասի հետ։ 2004 թվականին առաջին անգամ ստացել է Քիրայի գլխավոր դերը «Ռիդիկի քրոնիկները» գեղարվեստական ֆիլմում[8]։

Դավալոսը նաև խաղացել է մուտանտի դերը («Գվեն Ռայդեն») սերիալի երեք հրեշտակի էպիզոդներում, 2005 թվականին նկարահանվել Է Fox հեռուստաալիքի «Շրջանավարտների հանդիպում» սերիալում։ 2007 թվականին Ալեքսա Դավալոսը նկարահանվել է «Սիրո տոնը» ռոմանտիկ դրամայում, որում նկարահանվել են նաև Գրեգ Քինները և Մորգան Ֆրիմանը[9]։ Նա նաև նկարահանվել է ռեժիսոր Ֆրենկ Դարբոնտայի ֆիլմում[9]։

2008 թվականին Ալեքսան նկարահանվել է Դենիլ Կրեյգի հետ Էդվարդ Ցվիկի «Կանչը» ֆիլմում։ «Հսկաների պատերազմ» ֆիլմում խաղացել է Սեմ Յորտինգտոնի, Ռեյֆ Ֆայնի, Լիամ Նիսոնի և ուրիշների հետ (2010)[10]։

2013 թվականին կրկին նկարահանվել է ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի «Գանգեստերների քաղաք» սերիալում[11]։ Էկրաններ են բարձրացել «Բարձր ամրոցի մարդը» սերիալի չորրորդ եթերաշրջանը, որտեղ Դավալոսը կատարել է գլխավոր դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Les gens du cinéma
  2. «Interview: Alexa Davalos "The Chronicles of Riddick" 2». Madeinatlantis.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Schweiger, Daniel (2009 թ․ հունվար). «Alexa Davalos Interview». Buzzine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Hollywood Now: Winter Watch List with Lisa Edelstein, Rachel Wei - InterfaithFamily». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  5. «findarticles.com».
  6. «findarticles.com».
  7. http://www.digitalhit.com/ (2002 թ․ օգոստոսի 20). «27th Toronto International Film Festival Coverage: List of Films». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  8. http://www.digitalhit.com/work = (2002 թ․ օգոստոսի 20). «27th Toronto International Film Festival Coverage: List of Films». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  9. 9,0 9,1 http://www.mlive.com/ (2007 թ․ դեկտեմբերի 7). «Movie "Feast" is sumptuous for director Robert Benton». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  10. http://screenrant.com/ (02.09.2011). «Rosamund Pike Joins 'Wrath of the Titans' as Andromeda». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  11. http://www.craveonline.com/ (Mar 14th, 2012). «Alexa Davalos Joins 'LA Noir». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսա Դավալոս» հոդվածին։