Ալեքսանդր Ֆորմոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ֆորմոզով
ռուս.՝ Александр Николаевич Формозов
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1 (13), 1899
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 22, 1973(1973-12-22)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՆիժնի Նովգորոդի տղամարդկանց գիմնազիա (1917), Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտ (1918), Նիժնի Նովգորոդի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան (1925)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1935)
Ազդվել էԳրիգորի Կոժևնիկով
Մասնագիտությունկենդանաբան, կենսաաշխարհագրագետ, բնապահպանագետ, կենդանիների նկարիչ, համալսարանի դասախոս, mammalogist և նկարիչ
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներAleksandr Formozov? և Elizaveta Aleksandrovna Bonch-Osmolovskaya?

Ալեքսանդր Նիկոլաևիչ Ֆորմոզով (փետրվարի 1 (13), 1899, Նիժնի Նովգորոդ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 22, 1973(1973-12-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), կենդանաբան, կենսաաշխարհագրագետ, բնագետ և նկարիչ-անիմալիստ։ Կենդանիների և բնական միջավայրի փոխհարաբերությունների, շրջակա միջավայրի վերլուծության մագիստրոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1935), պրոֆեսոր (1935)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նիժնի Նովգորոդ քաղաքում `Նիկոլայ Ելպիդիֆորովիչ Ֆորմոզովի (1871-1928) և Էլիզաբեթ Ֆեդորովնայի ընտանիքում[2]:. Նրա հայրը շատ լավ որսորդ էր։ Նրանից Ալեքսանդր Նիկոլաևիչը ժառանգել էր բնության սերը։ Ալեքսանդրը նախնական ուսումը ստացել է տեղի գիմնազիայում, որից հետո տեղափոխվել է Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտ` քիմիա սովորելու։ Դրանից հետո նա սովորել է Նիժնի Նովգորոդի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։

1919-ին նա միացել է Կարմիր բանակին և կռվել Հարավային ճակատում և գերի է ընկել։

1925-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։

1926-1928 թվականներին նա մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբին դեպի Մոնղոլիա և Հեռավոր Արևելք՝ որպես կենդանաբանական ջոկատի անդամ։

1929-1930 թվականներին եղել է Լենինգրադի կիրառական կենդանաբանության և ֆիտոպաթոլոգիայի ինստիտուտի դոցենտ։

1930 թվականից Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ է, 1935 թվականից՝ պրոֆեսոր, իսկ դոկտորի կոչում շնորհվել է առանց թեզ պաշտպանելու։

1930-1934 թվականներին եղել է Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական համալսարանի դոցենտ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ֆորմոզովը զբաղվում էր սրված վարակիչ հիվանդությունների և համաճարակների կանխարգելման խնդրի լուծմամբ։

1946 թվականին նա ստեղծեց կենսաաշխարհագրության լաբորատորիա։

1956 թվականին Ֆորմոզովը երկամսյա ուղևորություն կատարեց դեպի Ռիո դե Ժանեյրո, մասնակցելու 18-րդ միջազգային աշխարհագրական համագումարին, որտեղ ֆրանսերենով զեկույց կարդաց, շրջեց Բրազիլիայում և ԽՍՀՄ-ի համար բերեց 125 թռչնատեսակների և 12-15 կաթնասուների հավաքածու։

Նա 1962 թվականի նոյեմբերի 20-ին անցավ կենսաթոշակի, բայց շարունակեց աշխատել որպես ավագ գիտաշխատող և խորհրդատու։

Նա ամուսնացել է երկու անգամ՝ նախ Լյուբով Նիկոլաևնա նե Պրոմպտովայի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ֆորմոզովը, որը ականավոր հնագետ էր։ Նրա երկրորդ կինը Վարվառա Իվանովնա Օսմոլովսկայան էր, կենդանաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու։ Նրանք ունեցել են որդի՝ Նիկոլայը, որը աստվածաբան էր, բնապահպան և իր հոր գրքերի հրատարակիչը և դուստր՝ Էլիզավետան, որը մանրէաբան էր։

Մահացել է 1973 թվականի դեկտեմբերի 22-ին և թաղված է Մոսկվայի Նովոդեվիչի գերեզմանատանը։ Իր ուսանող կենսաբան և կենդանիների քանդակագործ Վ.Մ.Սմիրինը նրա գերեզմանաքարի վրա պատկերել է կզաքիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Формозов Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Формозов Н. А. Предисловие // А. Н. Формозов. От Мурмана до Амура: Путешествия художника-анималиста. М.: Даръ, 2018. С. 3-12.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Формозов А. А. Александр Николаевич Формозов (1899—1973) / Отв. ред. д-р геогр. наук А. А. Насимович. Академия наук СССР.. — М.: Наука, 1980. — 152, [1] с. — (Научно-биографическая литература). — 20 000 экз.
  • Марков Б. И.  Москва охотничья / Отв. ред. В. В. Артёмов; художник И. А. Озеров. — М.: Центрполиграф, 1997. — 496, [48] с. — 10 000 экз. — ISBN 5-218-00371-9. — С. 277—282.
  • Каталог коллекции Государственного Дарвиновского музея: А. Н. Формозов: Графика / Сост. В. А. Удальцова; Под общ. ред. А. И. Клюкиной. — М.: Государственный Дарвиновский музей, 2004. — 70 с. — 500 экз. — ISBN 5-902515-04-1 (обл.)
  • Формозов А. А. Александр Николаевич Формозов: Жизнь русского натуралиста. — М.: Тов-во научных изданий КМК, 2006. — 208 с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-331-0.
  • Кафанов А. И., Кудряшов В. А.  Выдающиеся учёные-биогеографы: Биобиблиографический справочник / Отв. ред. член-корр. РАН И. А. Черешнев. — М.: Наука, 2007. — 312 с. — ISBN 5-02-035318-3. — С. 166, 229.
  • Новак Е. Ученые в вихре времени: Воспоминания об орнитологах, защитниках природы и других натуралистах / Еугениуш Новак; Пер. с нем. к.б.н. И. М. Маровой; Ред. д.б.н. М. В. Калякин. — М.: Товарищество научных изданий КМК, 2009. — С. 356—369. — 480 с. — 1500 экз. — ISBN 978-5-87317-575-8
  • Герасимов И. П., Исаков Ю. А., Кириков С. В., Насимович А. А., Зимина Р. П., Панфилов Д. В., Мурзаев Э. М., Рихтер Г. Д., Нейштадт М. Н., Ходашева К. С., Злотин Р. И., Рахилин В. К., Барыкина В. В., Шубникова О. Н. Александр Николаевич Формозов (1899—1973) // Известия АН СССР. Серия географическая. 1974. № 2. С. 158—160.
  • Московский университет в Великой Отечественной войне. — 4-е, переработанное и дополненное. — М.: Издательство Московского университета, 2020. — С. 142. — 632 с. — 1000 экз. — ISBN 978-5-19-011499-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ֆորմոզով» հոդվածին։