Ալեքսանդր Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Օրդյան
Ծնվել է1915
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Մահացել է1999
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Ալեքսանդր Մակիչի Օրդյան (1915, Ղուլալի, Հայաստան - 1999), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1952): Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Օրդյանը ծնվել է 1915 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է Թբիլիսիում։ 1932-1933 ուսումնական տարում, որպես քիմիայի ուսուցիչ, աշխատանքի է անցել հայրենի շրջանի Պառավաքար գյուղի յոթնամյա դպրոցում։ Ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1936-1938 թվականներին եղել է Շամշադնի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցիչ, ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ և ապա՝ նույն դպրոցի տնօրեն[1]։

1941 թվականի վերջին Օրդյանը զորակոչվել է բանակ։ Սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային № 2 ռազմական ուսումնարանի կարճատև դասընթացները։ Մեկնել է ռազմաճակատ, 810-րդ գնդի կազմում մասնակցել Կովկասի պաշտպանության մարտերին, Կլուխորի լեռնանցքի պաշտպանության ժամանակ կրտսեր լեյտենանտ Օրդյանը վիրավորվել է և անցել բուժման[1]։

1943 թվականին զորացրվել է բանակից և անցել է աշխատանքի ՀԿԿ Շամշադինի շրջկոմում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1944 թվականին ընդունվել է ՀԿԿ Կենտկոնի միամյա կուսակցական դպրոցը, 1945 թվականի հոկտեմբերից անցել է աշխատանքի ՀԽՍՀ լուսավորության նախարարության ապարատում։ 1952 թվականին Օրդյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշանով, Խաչատուր Աբովյանի անվան մեդալով[1]։

1972 թվականին Օրդյանը եղել է նախարարության արտաքին կապերի բաժնի պետ, կուսկազմակերպության քարտուղար, ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի բյուրոյի անդամ, Սպանդարյան շրջսովետի պատգամավոր[1]։

Ալեքսանդր Օրդյանը մահացել է 1999 թվականին։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ

Երկեր[3][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 10-րդ դասարանի համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1979 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպրոցի IX-րդ դասարանի համար։ Երևան, Լույս, 1985 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպրոցի 9-րդ դասարանի համար։ 2-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1987 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական դպր. X դաս. համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1988 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական 10-ամյա դպրոցի 9-րդ դասարանի (11-ամյա դպրոցի 10-րդ դասարան) համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1989 (համահեղինակ)։
  • Գերմաներենի դասագիրք հայկական 10-ամյա դպրոցի 10-րդ դասարանի (11-ամյա դպրոցի 11-րդ դասարան) համար։ 3-րդ հրատարակություն, Երևան, Լույս, 1990 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «The memorial of Ordyan Aleqsandr (Ալեքսանդր Օրդյան Մակիչի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Առաքելյան, Իվետա Նիկիտի," and au:Օրդյան, Ալեքսանդր Մակիչի'». opac.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.