Ալեքսանդր Չեռնիշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Չեռնիշով
Ծնվել էօգոստոսի 9 (21), 1882 կամ 1882[1]
ԾննդավայրLovyn, Ռեպկիի շրջան, Ուկրաինա
Մահացել էապրիլի 18, 1940(1940-04-18)[2]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1907)
Մասնագիտությունճարտարագետ և ինժեներ-էլեկտրիկ
ԱշխատավայրԱ. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Ալեքսանդր Ալեքսեևիչ Չեռնիշով (ռուս.՝ Александр Алексеевич Чернышёв, օգոստոսի 9 (21), 1882 կամ 1882[1], Lovyn, Ռեպկիի շրջան, Ուկրաինա - ապրիլի 18, 1940(1940-04-18)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), էլեկտրատեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932, թղթակից անդամ 1929 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1907), որտեղ և աշխատել է մինչն 1936 թվականը (1919 թվականից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բարձր լարումների տեխնիկային և ռադիոտեխնիկային։ Զբաղվել է նաև

  • էլեկտրական չափումների
  • հեռուստատեսության
  • երկաթուղիների էլեկտրիֆիկացման
  • գիտական աշխատանքների պլանավորման և կազմակերպման
  • էլեկտրատեխնիկայի պատմության և այլ հարցերով։

Մասնակցել է ԳՈԷԼՌՈ-ի պլանի մշակմանը։ Կանգնած է եղել հեռուստատեսության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման ակունքներում։

Ընդհանուր առմամբ հրատարակել է շուրջ հարյուր գիտական աշխատանք, ստացել 42 արտոնագիր ու հեղինակային վկայագիր՝ իր կատարած գյուտերի ու հայտնագործությունների համար[4]։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абсолютные измерения в высоковольтных цепях. — Санкт-Петербург: тип. М. М. Стасюлевича. — 1913.
  • Единая высоковольтная сеть СССР. — Ленинград: изд-во и тип. Акад. наук. — 1931.
  • Электро-энергетические проблемы Урало-Кузбасского комбината. — Ленинград: изд-во и тип. Акад. наук СССР, 1933.
  • Traits distinctifs du systeme de l’electrification de l’URSS. — Krjijanowsky de l' Academie des sciences de l’URSS. — 1935.
  • Автоматика и телемеханика — техника социализма [Текст]. — Москва: ВСНИТО Всес. совет науч. инж.-техн. об-в. — 1937.
  • Фотоэлементы и элементы со вторичной эмиссией. / Отв. ред. акад. А. А. Чернышев. — Москва; Ленинград: Изд-во Акад. наук СССР. — 1937.
  • Электрофизика // Математика и естествознание в СССР. М.; Л., 1938. — С. 284—509.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Հենրիխ ֆոն Սիմենսի անվան մրցանակ (1912)

Լենինյան մրցանակ (1930

1933 թվականի հոկտեմբերի 3-ին որպես մրցանակ ստացել է նաև անձնական օգտագործման ավտոմեքենա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Чернышёв Александр Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. По др. ист. — Москва.
  4. А.А. Чернышев – первый научный руководитель Н.Д. Девяткова Справочник Фрязино
  5. 15-летие физико-химического института академика Иоффе // Известия : газета. — 1933. — № 244. — С. 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 8