Ալեքսանդրիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիայի ազգային թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Եգիպտոս
ՏեղագրությունԱլեքսանդրիա
ՎայրVilla Bassili?
Հասցե110, El-Horeya Road, Alexandria[1]El-Horeya Road? (110)[1]
Հիմնադրվել էսեպտեմբեր 2003[2]
Կայքegymonuments.com/locations/details/AlexandriaNationalMuseum(անգլ.) և egymonuments.com/ar/locations/details/AlexandriaNationalMuseum(արաբ.)
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդրիայի ազգային թանգարան (անգլ.՝ Alexandria National Museum), թանգարան Ալեքսանդրիա քաղաքում, որը բացվել է 2003 թվականի դեկտեմբերի 31-ին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից՝ իտալական ոճով վերակառուցված առանձնատանը։

Թանգարանում ներկայացված է մոտ 1800 արտեֆակտ՝ սկսած փարավոնների, հռոմեական, բյուզանդական և իտալական դարաշրջաններից մինչև ներկա ժամանակներ՝ սկսած Մուհամմադ Ալի փաշայի դինաստիայի ժամանակաշրջանից և ավարտած 1952 թվականի հուլիսի 23-ի հեղափոխությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Փաշայի և հարուստ փայտավաճառ Ասադ Բասիլենի (արաբ․՝ أسعد باسيلي‎‎) նախկին առանձնատանը, որը կառուցվել է 1926 թվականին իտալական ոճով։ Եռհարկանի շենքը եղել է Ալեքսանդրիայի բարձր խավի հանդիպման վայր։

Պալատը 1954 թվականին 53 հազար եգիպտական ֆունտով վաճառվել է ամերիկյան դեսպանատան կարիքների համար, իսկ 1997 թվականին Եգիպտոսի հնությունների ծառայությունը այն վերագնել է 12 միլիոն եգիպտական ֆունտով՝ վերածելով այն պետական սեփականության։ Թանգարանը բացվել է 2003 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրիայի ազգային թանգարանում պահվում է մոտ 1800 գտածո, որոնք պատմում են Ալեքսանդրիայի և Եգիպտոսի պատմության մասին։ Այդ ստեղծագործությունների մեծ մասը այստեղ է հասել եգիպտական այլ թանգարաններից։ Թանգարանը հիմնականում կենտրոնացած է երեք հավաքածուների վրա, որոնք գտնվում են երեք հարկերում․

Թանգարանում կա նաև ակնագործության, զենքի, քանդակագործության, սպասքեղենի հավաքածուներ[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alexandria National Museum
  2. Khalil M. A. M. The Italian Architecture in Alexandria, Egypt — 2009. — P. 67.
  3. Dan Richardson; Daniel Jacobs The Rough Guide to Cairo & the Pyramids. Penguin. — 1 September 2011. — С. 248. — ISBN 978-1-4053-8637-1
  4. Andrew Humphreys Top 10 Cairo and the Nile / Penguin. — 25 January 2013. — С. 113. — ISBN 978-0-7566-8733-5
  5. Top 10 Cairo and the Nile - Andrew Humphreys - Google Libros
  6. The Rough Guide to Cairo & the Pyramids - Google Libros
  7. Andrew Humphreys Top 10 Cairo and the Nile / Penguin. — 25 January 2013. — ISBN 978-0-7566-8733-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիայի ազգային թանգարան» հոդվածին։