Աբրամ Իոֆֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոֆֆեի դիմանկարը

Աբրամ Ֆեոդորովիչ Իոֆֆեն (ռուս.՝ Абра́м Фёдорович Ио́ффе, 17 (29) հոկտեմբեր 1880, Ուկրաինա, Ռուսական կայսրություն - 14 հոկտեմբերի 1960, Լենինգրադ, ԽՍՀՄ) խորհրդային ֆիզիկայի «հայրն» է, մեծ ֆիզիկոս։

Ավարտելով Պոլտավայի Ռոմնի քաղաքի վարժարանը՝ 1887 թ.-ին տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիաների ինստիտուտ։ Հետագայում ուսումը շարունակել է Մյունխենում՝ աշակերտելով Ռենտգենին։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 1905 թ.-ին վերադաձել է Սանկտ-Պետերբուրգ։ 1918 թ.-ին հիմնել է ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, որն այժմ կրում է նրա անունը։ [1]

Սոցիալիստական աշխատանքի հերոս է (1955 թ.)։ Պարգևատրվել է Ստալինյան (1942 թ.) և Լենինյան (հետմահու, 1960 թ.) մրցանակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Физико-технический институт имени А.Ф.Иоффе»։ http://www.ioffe.ru/։ Վերցված է 13 May 2012։