Աբրահամյանի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ 13-րդ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը

Աբրահամյանի կառավարությունը Հայաստանի կառավարման մարմինն էր 2014 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի սեպտեմբերը։ Հովիկ Աբրահամյանը 2014 թվականի ապրիլին վարչապետ նշանակվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

Դա կոալիցիոն կառավարություն էր, որը ստեղծվել էր Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության և ՀՅԴ-ի կողմից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կառավարությունը ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը։ Կառավարությունը բաղկացած էր տասնութ նախարարություններից և ութ առընթեր մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է իր համապատասխան ոլորտում կառավարական որոշումների մշակման և իրականացման համար[1]։

Կազմ
Պաշտոն Անուն Կուսակցություն Սկսած
Վարչապետ Հովիկ Աբրահամյան ՀՀԿ ապրիլ, 2014
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան անկուսակցական ապրիլի 14, 2008
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան ՀՀԿ նոյեմբերի 28, 2014
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան անկուսակցական դեկտեմբերի 31, 2010
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան անկուսակցական հունիսի 1, 2007
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ՀՀԿ հոկտեմբերի 1, 2008
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան ՀՅԴ փետրվարի 24, 2016
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան անկուսակցական հունիսի 30, 2014
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան ՀՅԴ փետրվարի 24, 2016
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյան անկուսակցական փետրվարի 29, 2016
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան անկուսակցական ապրիլի 26, 2014
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան անկուսակցական ապրիլի 15, 2008
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան անկուսակցական ապրիլի 23, 2014
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան ՀՀԿ սեպտեմբերի 4, 2015
Աշխատանքի և սոցիալական ապահովորության նախարար Արտեմ Ասատրյան ՀՀԿ հունիսի 16, 2012
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան անկուսակցական մայիսի 3, 2014
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան ՀՅԴ փետրվարի 24, 2016
ԱԻՆ նախարար Արմեն Երիցյան անկուսակցական փետրվարի 26, 2016
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան ՀՀԿ հունիսի 16, 2012
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան անկուսակցական ապրիլի 23, 2014

Առընթեր մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առընթեր մարմինների դերն էր համապատասխան ոլորտում մշակել, իրականացնել և կառավարել կառավարական որոշումը։ Նախարարությունների նման, առընթեր մարմինները ենթակա են վարչապետին։

Առընթեր մարմին Ղեկավար Պաշտոնավարման

սկիզբ

Կուսակցություն
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն Արտյոմ Մովսեսյան 4 մայիսի 2004 թ Անկուսակցական
Ազգային անվտանգության ծառայություն Գեորգի Կուտոյան 12 փետրվարի 2016 թ ---
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե Աշոտ Մարտիրոսյան 17 սեպտեմբերի 2008 թ Անկուսակցական
Ոստիկանություն Վլադիմիր Գասպարյան 1 նոյեմբերի 2011 թ ---
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Մարտին Սարգսյան 3 հունիսի 2014 թ ՀՀԿ
Պետական գույքի կառավարման վարչություն Արման Սահակյան 22 հունիսի 2011 թ ՀՀԿ
Պետական եկամուտների կոմիտե Հովհաննես Հովսեփյան 3 մարտի 2016 թ ՀՀԿ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Structure of Armenian government Official website of the government of Armenia