Աբու (հրաբուխ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբու (այլ կիրառումներ)
Աբու | |
---|---|
ճապ.՝ 阿武火山群 | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածքային միավոր | Յամագուտի |
Բարձրությունը ծովի մակարդակից | 641 մետր |
Սմիթսոնիան կոդ | 283001 |
Աբու (ճապ.՝ 阿武火山群), հրաբուխ Ճապոնական Հոնսյու կղզում՝ Յամագուտի պրեֆեկտուրայում։
Աբուն վահանային հրաբուխ է, բարձրությունը 641 մետր է։ Գտնվում է Ճապոնական ծովից ոչ շատ հեռու, Հիրոսիմայից 80 կմ արևմուտք։ Այս բլրակը համարվում է տվյալ վայրում գտնվող բլրակներից ամենաբարձրը։ Հրաբուխի շուրջ բոլորը գտնվում են 40 խարամային կոներ և հրաբխային գմբեթներ, ստորջրյա հրաբխային բեկորներ, որոնք զբաղեցնում են 400 կմ2։ Հրաբուխը առաջացել է ֆիլիպինյան սալի տեղաշարժվելուց հետո։ Հրաբխից գերազանցապես ձևավորված են բազալտ, դացիտ և անդեզիտ ապարները։ Հրաբուխը սկսել է գործել վաղ պլիոցենից մինչև ուշ պլիոցեն և հոլոցեն։