Աբդ ալ-Կադիր ալ-Ջազաիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ ալ-Կադիր ալ-Ջազաիրի
արաբ․՝ عبد القادر الجزائري‎‎
սեպտեմբերի 6, 1808(1808-09-06)[1][2][3][…] - մայիսի 26, 1883(1883-05-26)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրGuittena, Bouhanifia District, Mascara Province, Ալժիր
Մահվան վայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանԴամասկոս և El Alia Cemetery
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿոչումԷմիր
Մարտեր/
պատերազմներ
Մակտայի ճակատամարտ
Սիդի Բրահիմի ճակատամարտ
Պարգևներ
Սպիտակ արծվի շքանշան, Սև արծվի շքանշան, Փրկիչի շքանշան, Պիուս IX-ի շքանշան և Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ

Աբդ էլ-Կադիր (արաբ․՝ عبد القادر الجزائري‎‎ սեպտեմբերի 6, 1808(1808-09-06)[1][2][3][…], Guittena, Bouhanifia District, Mascara Province, Ալժիր - մայիսի 26, 1883(1883-05-26)[1][2][3][…], Դամասկոս, Օսմանյան կայսրություն), ֆրանսիական գաղութարարների դեմ Ալժիրի ժողովրդի ազատագրական շարժման առաջնորդ։ Աբդ էլ-Կադիրի հակաֆրանսիական պայքարի բարեհաջող փուլում (1834) Ֆրանսիան ստիպված ճանաչեց նրա իշխանությունը Ալժիրի ներքին մարզերում, ուր կազմվեց ամիրայություն։ Աբդ էլ-Կադիրը ստեղծեց կանոնավոր բանակ, կազմակերպեց ռազմական ուսուցում, կառուցեց ամրոցներ։ 1843 թվականին, երբ ֆրանսիական զորքերը գրավեցին ամիրայությունը, նա փախավ Մարոկկո։ 1845 թվականին վերադառնալով Ալժիր՝ ղեկավարեց հակաֆրանսիական նոր ապստամբությունը, որի պարտությունից հետո գերվեց։ 1852 թվականից բնակվել է Դամասկոսում։ 1860 թվականի հուլիսին, երբ Դամասկոսում դրուզները փորձեցին կոտորել քրիստոնյաներին, Աբդ էլ-Կադիրը, օգտագործելով իր հեղինակությունն ամբոխի շրջանում և անձնական ալժիրական պահակագունդը, փրկեց մի քանի հազար քրիստոնյաների կյանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Абд аль-Кадир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 15.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Emerit M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Cohen S. G. Asthma among the famous. Adb el-Kader (1808-1883), founder of the Algerian state // Allergy and Asthma ProceedingsProvidence: OceanSide, 1997. — Vol. 18, Iss. 1. — P. 50—52. — ISSN 1088-5412; 1539-6304PMID:9162573
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19