Աբբաս ալ-Ակկադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աբբաս ալ-Ակկադ
عباس العقاد

Աբբաս ալ-Ակկադ1.jpg

Ծնվել է 1889 / 1306 հիջրա
Ասուան
Եգիպտոս Եգիպտոս
Մահացել է 1964 / 1383 հիջրա
Կահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն (բանաստեղծ)
Ազգություն արաբ

Աբբաս ալ-Ակկադ (հունիսի 28, 1889 / 1306 հիջրա – մարտի 12, 1964 / 1383 հիջրա) (արաբ․՝ عباس محمود العقاد‎‎, 'Աբբաս Մահմուդ ալ-Ակկադ) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։

Ռոմանտիզմ[խմբագրել]

20-րդ դարի սկզբին արաբական պոեզիան նեոդասականությունից թևակոխում է նոր՝ ռոմանտիզմի շրջան։ Ռոմանտիկ պոետների հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել սիրիա-ամերիկյան դպրոցը, չնայած ռոմանտիզմի պոեզիան առաջին հերթին մեծ զարգացում ունեցավ Եգիպտոսում։ Պոետները ձգտում էին վերցնել արաբական պոեզիայի ավանդական ձևերը և ստեղծագործել ժամանակին համապատասխան ոճով։ Ռոմանտիզմի պոեզիաի առաջացումը նաև արդյունք էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գործոնների աճին։ Ռոմանտիկ պոետները ձգտում էին պոեզիայի նորացմանը և նրանք գլխավորապես ազդված էին Արևմտյան Եվրոպայից։

Արաբ նշանավոր բանաստեղծ Խալիլ Մուտրանի պոեզիան իր զարգացումը ստացավ իր հաջորդների օրոք 3 եգիպտացիների օրոք, որոնք ռոմանտիզմի պոեզիան ավելի կատարելագործեցին։ Նրանք հիմնում են «Դիվան» գրական խմբակը, տպագրում քննադատության և գրականության ոլորտներին վերաբերող «Դիվան» գիրքը, և այդպիսով հայտնի դառնում որպես Դիվանի պոետներ։ Նրանք մեծապես ազդված էին անգլիական գրականությունից։ Այս դիվանում նրանք քննադատութան ենթարկեցին նեոդասական պոետներին, հատկապես Ահմադ Շաուկիին։

Դիվան գրական խմբակը[խմբագրել]

Արաբական բանաստեղծության նորացման և ռոմանտիզմի ուղղության կայացման առանձնահատկությունը կայանում է եգիպտացի պոետների ֆրանսիական և անգլիական ռոմանտիզմին հարելու մեջ։ Այս երկուսից մեկի ընտրությունը պայմանավորվում էր անշուշտ պոետի ստացած կրթույթյամբ։ «Դիվան» գրական միության պոետները՝ Աբդ ալ-Ռահման Շուքրին, Իբրահիմ Աբդ ալ-Կադիր ալ-Մազինին և Աբբաս Մահմուդ ալ-Ակկադը, տարված էին անգլիական ռոմանտիկների ոչ միայն բանաստեղծական ստեղծագործություններով, այլ նաև նրանց գրական-քննադատական հայացքներով։ «Դիվան»ի մասին պատկերացումները կազմվում են նրա կազմի մեջ մտնող պոետնեի ստեղծագործություններից և «Պոեզիայի և արևակի մասին քննադատական հոդվածների ժողովածու» (արաբ․՝ الديوان: كتاب التقد والأدب‎‎՝ ալ-Դիվան.քիթաբ ան-նակդ ուա ալ-ադաբ) երկհատորանի գրքում։ «Դիվան»-ը գիտակցաված գրականագիտական գործունեության առաջին բավականաչափ հստակ փորձն էր Արաբական Արևելքում՝ հետմիջնադարյան շրջանում։

Դիվանի պոետները ժխտում էին Մուտրանի ազդեցությունը իրենց ստեղծագործական գործունեության վրա, թեև նրան շատ բարձր էին գնահատաում։ Դրա պատճառներից մեկը այն էր, որ Մուտրանը և նրա հետևորդները մեծապես կրում էին ֆրանսիական գրականության ազդեցությունը, ինչը անընդունելի էր «Դիվան»-ի պոետների համար, քանի որ նրանց ավելի շատ գրավում էր անգլիական գրականության լրջությունը, պարզությունը և անկեղծությունը, որը նրանք փորձում էին ներմուծել արաբական գրականություն։

Աբբաս Մահմուդ ալ-Ակկադ[խմբագրել]

Ալ-Ակկադը (1889 - 1964) ծնվել էր Ասուանում, ապա տեղափոխվել Կահիրե, որտեղ աշխատում էր լրագրողական ու մանկավարժական գործունեությամբ։ Գրել է հարյուրից ավելի գրքեր՝ փիլիսոփայության, կրոնի ու պոեզիայի մասին։ Առաջին աշխարհամարտից հետո նա դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։

Ալ-Ակկադը փորձում էր ապացուցել բանաստեղծության ներքին կապակցվածության անհրաժեշտությունը՝ փորձելով հաղթահարել միջնադարյան արաբական պոեզիայի քարացած նորմերը։ Անգլիական գրականության ազդեցության արդյունքում նրա գաղափարները և լեզուն բավականին բարդ են, ուստի իր բանաստեղծություններ է ներմուծում մեկնաբանություններ՝ միտքը պարզեցնելու համար։ Նա հիմնականում գրել է իր և իր հայացքների մասին։ Նրա մոտ հանդիպում են նաև բնության նկարագրություններ։

Գրականություն[խմբագրել]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել]