Герои и Злодеи

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Герои и Злодеи
Թողարկված2000
Ժանրhorror punk?
Տևողություն2706 վայրկյան
Լեզուռուսերեն

«Геро́и и Злоде́и», ռուսական «Կարոլ ի Շուտ» փանկ-ռոք խմբի չորրորդ ստուդիական ալբոմ։ Ձայնագրվել է 1999-2000 թվականներին Սանկտ Պետերբուրգի «Добролёт» ստուդիայում։ Թողարկվել է 2000 թվականի ապրիլի 13-ին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմն իր անվանումը ստացել է գրքից, որը նվիրել էր խմբին երկրպագուհիներից մեկը։ Այդ գիրքը պատմում է, որ բոլոր պատմական հերոսները, որոնք իրենց ժամանակ համարվում էին ժողովրդի պաշտամունքային առարկաներ՝ ավազակներ, գողեր, Ռոբին Հուդեր, ֆլիտբուստերներով, իրականում նրանք հերոսներ չէին, այլ իրական չարագործներ։

Ալբոմի ձայնագրման ժամանակահատվածում խումբը տարվա մեջ մի քանի ամիս շրջագայում էր, այդ պատճառով նրանք արագ ավատեցին «Героями и Злодеями» ալբոմի աշխատանքը։ Ի տարբերություն խմբի նախկին ալբոմներին՝ այս ալբոմում կար ընդամենը 13 երգ, ավելին, Անդրեյ Կնյազևը նույնիսկ չէր հասցրել տեքստ գրի «Воспоминания о былой любви» ստեղծագործության համար, և նա թողարկվեց որպես գործիքային։ Երաժիշտները չհասցրին վերջնական տեսքի բերել ոչ խոսքերը, ոչ մշակումները, քանի որ ալբոմը պետք է կատարվեր որոշակի ժամկետում։ Ալբոմի առաջին երգը դարձավ «Ели мясо мужики» ստեղծագործությունը, բայց ըստ պայմանագրի այն կարող էր ներկա գտնվել միայն համանուն համերգային ալբոմներում։ Հետագայում՝ 2001 թվականին, այդ ստեղծագործության ստուդիական տարբերակը ընդգրկված էր «Собрание» հավաքածուի մեջ, որպես բոնուս-երգ։

Ձայնագրությունը իրականացվել է «Добролёт» ստուդիայում։ Խումբը փորձում էր նմանակվել արևմտյան ժամանակակից փանկ-ռոքին։ Այս ալբոմի հնչյունային օպերատորը դարձավ «Ալիսա» խմբի կիթառահար՝ Եվգենի Լյովինը։ Ըստ Անդրեյ Կնյազևի, այս ալբոմի մեջ վոկալը անավարտ է, քանի որ Լյովինը, լինելով կիթառահար ավելի մեծ ուշադրություն էր դարձնում կիթառների հնչողությանը։ Բացի այդ, խումբը չտվեց ալբոմը Լյովինին մշակման համար, չնայած նա խնդրել էր վերցնել ալբոմը իր հետ՝ իսկզբանե մշակման համար նա ուներ այլ պլաններ։ Դրա փոխարեն ալբոմը մշակելու համար երաժիշտները այն ուղարկեցին Մոսկվա։ Ըստ Կնյազևի «Մոսկվայում ալբոմը ընկավ սխալ ձեռքեր, և նրա ձայնը վատացավ»։ Խմբին նաև դուր չէր եկել ալբոմի ձևավորումը, որում նա թողարկվեց։ Այնուամենայնիվ խումբը բավականին լավ է ընդունում «Герои и Злодеи» ալբոմը[1]։

Ալբոմը թողարկվել է երկու տարբերակով՝ սովորական և նվերային (գրքույկով և սլիփքեյսով)։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անդրեյ Կնյազևը

# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Дед на свадьбе»  Անդրեյ Կնյազև 4:46
2. «Запрет отца»  Միխայիլ Գորշենյով 3:31
3. «Кузнец»  Միխայիլ Գորշենյով 2:59
4. «Разговор с гоблином»  Միխայիլ Գորշենյով 2:32
5. «Вор, граф и графиня»  Միխայիլ Գորշենյով 2:55
6. «Что видел малыш?»  Միխայիլ Գորշենյով 3:27
7. «Невеста палача»  Միխայիլ Գորշենյով 4:22
8. «Мастер приглашает в гости»  Միխայիլ Գորշենյով 3:15
9. «Бродяга и старик»  Անդրեյ Կնյազև 4:08
10. «Смерть халдея»  Միխայիլ Գորշենյով 3:39
11. «Помнят с горечью древляне»  Միխայիլ Գորշենյով 3:56
12. «Про Ивана»  Անդրեյ Կնյազև 2:37
13. «Воспоминания о былой любви» (Գործիքային)Միխայիլ Գորշենյով 2:59

Վերաթողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Герои и Злодеи» ալբոմը վերաթողարկվել է 2 անգամ՝ 2001 թվականին «Столица Продакшн» լեյբլով, երկու բոնուս-երգերով

# Անվանում Տևողություն
14. «Лесные разбойники» (Live) 3:04
15. «Паника в селе» (Live) 3:26

և 2002 թվականին «Центр Музыкального Сервиса» լեյբլով և բոնուս-երգերով։

# Անվանում Տևողություն
14. «Лесные разбойники» (Live) 4:10
15. «Паника в селе» (Live) 3:26

Երկու տարբերակում ալբոմի շապիկը չնչին փոփոխված էր։ Ալեքսանդր «Բալու» Բալունովի անձնական արխիվից նյութ (2022 թվականի վերաթողարկում[2]

# Անվանում Տևողություն
14. «Помнят с горечью древляне» (Ակուստիկ տարբերակ) 3:43
15. «Медведь» (Գործիքային տարբերակ) 3:34

Ձայնագրող անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարոլ ի Շուտ» խումբ՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ալբոմի 11-րդ «Помнят с горечью древляне» երկար ժամանակ գրավում էր բարձր դիրքեր այլընտրանքային երաժշտության չարթերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Самая правдивая история о самой невероятной группе, 2003, էջ 42
  2. «Король И Шут - Герои и Злодеи» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыбин А. В. Самая правдивая история о самой невероятной группе. — НОТА-Р. — Москва, 2003. — 233 с. — ISBN 5-85929-076-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]