Jump to content

Ֆրիկի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիկի հուշարձան

Ֆրիկի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.9
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մատենադարանի առջև
Բարձրություն 3,4 մ
Քանդակագործ(ներ) Սուրեն Նազարյան
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 1967
Շինարարության ավարտ 1967
Ներկա վիճակ կանգուն


Ֆրիկի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1967 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3,4 մետր է։ Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի աջ երրորդ արձանն է։

Հայ միջնադարյան բանաստեղծ Ֆրիկի հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մատենադարան 2։ Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք - Մատենադարան - Հայկական ժառանգությունը». www.armenianheritage.org. Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.