Jump to content

Ֆրիզյան ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիզյան ձի
Տեսակձիու ցեղատեսակ և տաքսոն
Բնաշխարհ Նիդերլանդներ
Ձի (Equus ferus caballus)

Ֆրիզյան ձի, ֆրիզ, ձիերի ցեղատեսակ, բուծվում է Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Ֆրիզլանդ նահանգում, համարվում է Հոլանդիայի «սև ոսկին»։ ֆրիզյան ձիերն իրենց չափսերի համեմատ վայելչակազմ, նրբագեղ և արագաշարժ են։ Միջնադարյան ժամանակաշրջանում ֆրիզյան ձիերի նախնիները մեծ պահանջարկ են ունեցել, որովհետև պատերազմական ձիեր են համարվել ամբողջ ցամաքային Եվրոպայում։ Վաղ միջնադարում և Բարձր միջնադարում նրանց կառուցվածքը հնարավորություն է տվել իրենց վրա կրելու զրահով ասպետի։ Ուշ միջնադարում ավելի ծանր, բեռնաքարշ տիպի կենդանիներ էին պետք։ Չնայած ցեղատեսակը գրեթե ոչնչացել էր բազմաթիվ պատճառների հետևանքով, բայց ժամանակակից ֆրիզյան ձին աճում է թվով և հանրաճանաչությամբ։ Այն օգտագործվում է ինչպես հեծելասարքով, այնպես էլ թամբով։

Ֆրիզյան ձի

Բուծվել է իսպանացիների կողմից XVI-XVII դարերում՝ Նիդեռլանդների օկուպացման ժամանակ, իսպանական ձիերը տեղի ծանր, «սառնարյուն» ցեղատեսակի ձիերի հետ խաչասերման ճանապարհով։ Արևմուտքում այդ ձիերն երբեմն անվանել են «սև մարգարիտ», որովհետև ֆրիզը աշխարհի ամենագեղեցիկ և անսովոր լծկան ցեղատեսակներից մեկն է։ Ֆրիզյան ձի ցեղատեսակն երկու անգամ ոչնչացման եզրին է եղել, բայց փրկվել է հոլանդացի ձիաբույծների կողմից։

Պատմական հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիզյան ձի: Ժամանակակից ուսումնական ձեռնարկի 100-ամյակին նվիրված արձան

Այս էկզոտիկ ցեղատեսակը հայտնի է Հոլանդիայի հյուսիսային Ֆրիսլանդիա նահանգից (նիդերլ․՝ Friesland): Ֆրիզների առաջին հիշատակումը թվագրվել է 13-րդ դար[1]։ 1823 թվականին Վիլյամ I թագավորը սահմանել է ամենամյա ֆրիզների մրցավազք, որը կոչվել է «Royal Whip Day» և հաղթողն արժանացել է մրցանակի։ Մրցանակակրին տրվել է ոսկե մտրակ։ 1985 թվականից թագավորական ախոռի կազմին միացել է ֆրիզյան ձի ցեղատեսակը։ Այդ ժամանակներից ի վեր նրանք Խորհրդարանի բացման ժամանակ զարդարել են Եղիսաբեթ թագուհու «Ոսկե սայլը»։ 1994 թվականին՝ Հաագայում անցկացվող Համաշխարհային ձիասպորտի խաղերի բացման արարողության ժամանակ, ֆրիզները վեց ձիերից մեկն են եղել, որ օգտագործվել են Թագավորական սայլի համար։

Ընդհանուր տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիզյան քայլք

Չափումներ՝ հետնաբաշի բարձրությունը 150 սմ-ից մինչև 162 սմ է։

Գույն՝ բացառապես սև։ Նշաններից զամբիկների մոտ թույլատրելի է միայն 30 մմ-ից ոչ ավելի տրամագիծ ունեցող աստղիկ։ Քուռակներին չի թույլատրվում ունենալ նշաններ։

Արտաքին տեսք։ Ֆրիզը ոչ շատ մեծ, ոսկորոտ, բայց էլեգանտ, բարձր ոտքերով, ամրակազմ, լծկան ձի է։ Ֆրիզն ունի կոպիտ, չամրագրված կառուցվածք։ Մարմինը լայն է և խորը, բայց մի փոքր ձգված, մեջքը երկար է և հաճախ փափուկ։ Փխրուն կառուցվածքն աննկատելի է դառնում բարձր պարանոցի և մարմնի երկար ձևի շնորհիվ։ Ֆրիզի պարանոցն ունի գեղեցիկ, թեթև թեքություն, շատ բարձր է դրված, իսկ գլուխը մեծ է, երկար, գրեթե ուղիղ պրոֆիլով և երկար, խիստ ականջներով։ Ֆրիզյան ձիու ամենահիշվող առանձնահատկությունն այն է, որ նա ունի շատ երկար և թավ կոճամազեր, որոնք ծածկում են ոսկրոտ, հզոր ոտքերը, սմբակի և դաստակի հոդերը և թափվում մինչև մեծ, սև սմբակները (այսպես կոչված ֆրիզներ)։

Սրանք մորթյա ոտքերով ձիեր են, այսինքն՝ ֆրիզները կախ են ընկած ոտքերից։ Ձիու ցեղատեսակի մոտ մշակվել է այսպես կոչված ձիաքայլի արագ տեսակը, երբ ձիու ոտքերը վարգի ընթացքում, հարթ գետնի վրա, արագության որոշակի կորուստով շարժվում են մեծ շրջանաձև ամպլիտուդով, բայց ֆիզիկական ոչ մեծ կորուստով խորը, փափուկ հողի վրա (ձյուն, ավազ)։ Հաճախ սեփականատերերը ձգտում են կատարելագործել իրենց ձիերի բնական շարժումը՝ մարզման ժամանակ օգտագործելով «Ֆրիզյան զրահ»՝ պարաններից և բլոկներից պատրաստված սարք, որը սանձը կապում է ձիու յուրաքանչյուր ոտքին։

Ֆրիզները հայտնի են իրենց հեշտ ուսուցմամբ, շուտ են ընտելանում մարդուն, առօրյա կյանքում հարմարավետ են։ Այս ամենից բացի նրանք ձիավորի համար ունեն փափուկ քայլք։ Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ մեքենավարող մարզիկները նախընտրում են օգտագործել ավելի խելացի ցեղատեսակները։

Ֆրիզյան ձիերն ունեն էներգետիկ խառնվածք։ Նրանք բավականին հանգիստ են ու հավասարակշռված։ Նրանց չի խանգարում մարդկանց մեծ բազմությունը։ Նրանք անսասան են մնում բարձր երաժշտության ձայնից, ուստի ֆրիզները հաճախ օգտագործվել են հանդիսավոր միջոցառումների և տոների ժամանակ[2]։

Երկարաժամկետ ընտրասերում անցած ցեղատեսակը ներկայումս իր արտաքին տեսքով բաժանված է երեք հիմնական տեսակի[3]՝

  • «Բարոկկո»-այս տեսակը հնագույնն է։ Այս տեսակի ֆրիզները պահպանել են իրենց նախնիների գրեթե բոլոր հիմնական հատկությունները։ «Բարոկկո» ֆրիզն ունի հոյակապ խիտ բաշ և պոչ, բարձր քայլք, պարզ, արտահայտիչ քայլվածք։ Որպես կանոն, այս ձիերն իրենց տոհմի, նախնիների ժառանգորդներն են[4]։
  • Ժամանակակից տեսակ-այս տեսակի ձիերն այնքան «հզոր» չեն, որքան «բարոկկո» ֆրիզերը, միևնույն ժամանակ, նրանք ավելի ծանրաքաշ են, քան ժամանակակից սպորտային տիպի ներկայացուցիչները։
  • Սպորտային տեսակ-սպորտային տիպի ֆրիզը գործնականում չունի «դասական» մասսայականություն, բայց այն շատ արագ է մեծանում։ Բարձրահասակ լինելով պահպանել է գույնն ու քայլքը։ Սպորտային ֆրիզն ունի կարճ և ամուր մեջք, ուսը երկար է և խորը, գավակն իջեցված է։ Այս տեսակի ձիու առանձնահատկությունը թոքերի համեմատաբար փոքր ծավալն է, այդ իսկ պատճառով այդպիսի ֆրիզերը հարմար չեն գերարագ մրցարշավների և ցատկելու թեստերի համար, նույնիսկ գտնվելով թեթև կատեգորիայի մեջ։

Մեր օրերում ֆրիզներն ավելի շուտ դեկորատիվ ձիու ցեղատեսակ են համարվում։ Նրանք հարմար են միայն մեկ մարզական կարգապահության՝ մեքենա վարելու համար, բայց դրանում բավարար երկրպագուներ չունեն։ Այս ձիերը հիմնականում օգտագործվել են ֆոտոսեսիաների և արարողակարգային ծածկակառքերի համար։

Ֆրիզյան ձիերին երբեմն անվանում են «Բելգիացի Սևեր»

2016 թվականի մայիսին բրիտանական լրատվամիջոցները աշխարհի ամենագեղեցիկ ձիուն անվանել են հովատակ Ֆրիդրիխ Մեծ մականվամբ, որը բնակվել է ԱՄՆ-ում[5]։

Ֆրիզներն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդր» ֆիլմում Ալեքսանդր Մակեդոնացու ձիու՝ Բուկեփալոսի դերը խաղացել է ֆրիզյան ցեղատեսակի ձին։ Կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը այս ցեղատեսակը համարել է ամենագեղեցիկն ու հարմարը ֆիլմում նկարահանելու համար[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Фризская порода лошадей». Agronomu. Журнал Агронома № 1.
  2. «Фризская порода лошадей». kSelu.ru Сельское хозяйство от А до Я. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Елена Костенко. «Черное золото Голландии». Клуб Курцево. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Чёрная жемчужина Фрисландии — Фризская порода». Klyv.ru — журнал про домашних животных. 2016 թ․ հոկտեմբերի 20.
  5. «Назван самый красивый в мире конь». www.moya-planeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «The Legend of Bucephalus».
  7. Maryanke Alexander. «The Friesian Breed». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիզյան ձի» հոդվածին։