Ֆրենչ Ռիվեր
Ֆրենչ Ռիվեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 110 |
Ավազանի մակերես | 19 100 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Նիսիպինգ |
Ակունքի տեղակայում | Օնտարիո, Նիպիսինգ շրջան |
Բարձրություն | 195 մ |
Գետաբերան | Ջորջիան Բեյ, Հուրան լիճ |
Գետաբերանի տեղակայում | Օնտարիո, Պարի Սաունդ շրջան |
Բարձրություն | 177 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Wanapitei River?, Sturgeon River?, Murdock River?, Restoule River? և Wolseley River? |
Ջրի մարմիններ | Հուրոն լիճ |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Օնտարիո |
Ջրահավաք | Lake Huron drainage basin? |
Ֆրենչ Ռիվեր (անգլ.՝ French River ), գետ կենտրոնական Օնտարիոյում[1] (Կանադա)։
-
Ֆրենչ Ռիվերի ժայռոտ տարածքները
-
Ֆրենչ Ռիվերի վրա կառուցված կամուրջ
-
Ֆրենչ Ռիվեր
-
Ֆրանսիս Աննա Հոպկինս Ճամփորդները կանեոյով, անցնում են ջրվեժի մոտով, 1869
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը սկսվում է Նիպիսինգի հարավ-արևմուտքից և թափվում է Հուրոն լիճը։ Գետի երկարությունը կազմում է 110 կմ[2]։ Գետի մեծ մասը համարվում է Սադբերի և Պարի Սաունդի սահմանը, միաժամանակ նաև Հյուսիսային և Հարավային Օնտարիոներինը[3]։
Ֆրենչ Ռիվերը հոսում է Կանադական վահանի շրջանով և ունի քարքարոտ ափեր, վերին մասերում կան բազմաթիվ բույսեր։ Գետը իր ճանապարհին բաժանվում է երկու մասի, որի մի մասը հոսում է Էյթին Մայլզ կղզու ափերով և միավորվում մյուս մասի հետ Ջորջիան Բեյ թափվելու ժամանակ, ապա բաժանվում երեք մասի (արևմտյան, արևելյան և գլխավոր), նեղ մասերով հոսելու ժամանակ առաջանում են ծանծաղուտներ և ջրվեժներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ տարածքում մինչև եվրոպացների հայտնվելը, այդտեղ ապրող հնդկացիները գետը օգտագործում էին ճանապարհորդությունների համար։ 1615 թվականին այդ գետով ճանապարհորդել է առաջին եվրոպացին, որը հայտնի ֆրանսիացի ճանապարհորդ և Քվեբեկի հիմնադիր Սամյուել դը Շամպլենն է։ 1615-ից մինչև 1821 թվականները գետը մորթի վաճառողներին ծառայել է Մոնրեալից Մեծ Լճեր, ապա դեպի արևմուտք (Օտտավա գետ - Մատտավա գետ - Նիպիսինգ լիճ - Ֆրենչ Ռիվեր գետ - Հուրոն լիճ - Վերին լիճ) տանող տրանսպորտի ճանապարհը։ Գետով ճանապարհորդել են շատ հայտնի ճանապարհորդներ՝ Պիեր Էսպրի Ռադիոսնը, Սայմոն Ֆրեյզերը, Ալեքսանդր Մակկենզին, Դեյվիդ Թոմփսոնը և այլք։ Բայց ամենաշատը այդ գետից օգտվում էին մորթի վաճառողները։
Ներկա ժամանակում գետը օգտագործվում է հանգստի համար։ Ֆրենչ Ռիվերը հայտնի է նավային սպորտաձևերով զբաղվողների մոտ։
Գետը ստացել է այդ անվանումը օջիբվե հնդկացիների կողմից, քանի որ այդ գետը նրանց տարածքներ էր բերում ֆրանսիացի ճանապարհորդների, վաճառականների և միսոներների։ 1986 թվականին Ֆրենչ Ռիվերը ներառվել է Կանդայի պահպանվող գետերի ցուցակում (Canadian Heritage Rivers)[4][5]։ 1989 թվականին գետի կանաչ տարածքները պահպանելու համար ստեղծվեց Ֆրենչ Ռիվերի գավառական պարկ, որն ունի 6-ից 28 կմ լայնություն և 51000 հեկտար տարածք։
Գետի հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետի տարածքում կան 900-ից 1600 միլիոն տարում ձևավորված հանքելուստներ, որը կարելի է տեսնել գետի Recollet Falls մասում։
- Գետի տարածքում կան 450-ից ավելի տեսակների բույսեր, ներառյալ 8 հազվադեպ հանդիպող տեսակներ։
- Այնտեղ աճում է ամենամեծ պտավոր Virginia Chain-ը։ Ամենատարածված կենդանին այդ տարածքում շառաչող օձերն են, ինչպես նաև մանր գայլաձուկները։
- Գետը շատ հարմար տարածք է ջրային սպորտաձևերի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կենտրոնական Օնտարիոն համարվում է Հարավային Օնտարիոյի մաս
- ↑ «Canadian Encyclopedia. French River». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Սակայն որոշ դեպքերում Հարավային Օնտարիո շրջանը առնչում են Հյուսիսային Օնտարիոյին (որպեսզի բոլորին շփոթեցնեն)
- ↑ «Canadian Heritage Rivers. French River». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Схема реки Френч-Ривер». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենչ Ռիվեր» հոդվածին։ |
|