Ֆրենկի Բաումհոլց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրենկի Բաումհոլց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1918[1] |
Ծննդավայր | Միդուեյլ, Տասկարովաս, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1997 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ուինթեր Սփրինգս, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Օհայոյի համալսարան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և բեյսբոլիստ |
Frank Baumholtz Վիքիպահեստում |
Ֆրենկ Կոնրադ «Ֆրենկի» Բաումհոլց (անգլ.՝ Frank Conrad "Frankie" Baumholtz, հոկտեմբերի 7, 1918[1], Միդուեյլ, Տասկարովաս, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1997, Ուինթեր Սփրինգս, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ (հարձակվող պաշտպան) և բեյսբոլիստ (աութֆիլդեր)։ Առաջին մարզիկներից է եղել, որ փոփոխակի հանդես է եկել ԱՄՆ-ում գլխավոր համարվող բասկետբոլի և բեյսբոլի բարձրագույն լիգաներում։
1941 թվականին ավարտել է Օհայոյի համալսարանը, երեք տարեշրջան խաղացել այդ համալսարանի բասկետբոլի «Օհայո բոբքեթս» թիմում։ Թեև թիմը այդ ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել[2][3][4], բայց Ֆրենկի Բաումհոլցն աչքի է ընկել արդյունավետ խաղով, իր անցկացրած երրորդ տարեշրջանի արդյունքներով ճանաչվել է լավագույն նշանառու-գոլահար, ընդգրկվել համաամերիկյան 2-րդ հավաքականի կազմում։ Որպես բասկետբոլիստ անցկացրել է 45 հանդիպում։ Բեյսբոլային կարիերան անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Ցինցինատի Ռեդս» (1947–49), «Չիկագո Քաբզ» (1949, 1951–55) և «Ֆիլադելֆիա Ֆիլիս» (1956–57) ակումբներում[5]։ Այս վերջին ակումբում էլ 1955 թվականին ավարտել է իր մարզական կարիերան[6]։ Մահացել է 80 տարեկան հասակում, Ուինթեր Սփրինգս քաղաքում (Ֆլորիդա նահանգ)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/345/
- ↑ «1938-39 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «1939-40 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «1940-41 Independent Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Baumholtz, only Bobcat athlete with retired number, dies at 79». ohio.edu (անգլերեն). Ohio University Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Frank Baumholtz». baseball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Frank C Baumholtz, "United States Social Security Death Index"». familysearch.org (անգլերեն). Family Search. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը Justsportsstats.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը Baseball-Reference.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկի Բաումհոլց» հոդվածին։ |
|