Ֆրենկ Այերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Այերո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունFrank Iero
Ի ծնե անունՖրենկ Էնտոնի Թոմաս Այերո կրտ.
Ծնվել էհոկտեմբերի 31, 1981 (42 տարեկան)
Բելվիլլ, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փանկ ռոք, Հարդ ռոք, Փոստ-հարդքոր
ՄասնագիտությունԿիթառիստ, Երաժիշտ, Երգահան
ԳործիքներԲասս կիթառ, Կիթառ, Վոկալ
Գործունեություն2001–այժմ
ԿրթությունՌատգերսի համալսարան և Queen of Peace High School?
ԱնդամակցությունMy Chemical Romance և L.S. Dunes?
ԿապվածMy Chemical Romance, Pencey Prep, Leathermouth, Death Spells, Reggie and the Full Effect
Կայքfrank-iero.com
 Frank Iero Վիքիպահեստում

Ֆրենկ Այերո (անգլ.՝ Frank Anthony Thomas Iero, Jr., հոկտեմբերի 31, 1981(1981-10-31)[1], Բելվիլ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի[2]), ամերիկյան երաժիշտ, My Chemical Romance խմբի էքս-կիթառիստ և բեք-վոկալիստը (2001-2013)։ Գլխավորում է սեփական Leathermouth կոլեկտիվը, իսկ 2014 թվականից սկսել է սոլո կարիերա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյկ Այերոն ծնվել է 1981 թվականի հոկտեմբեր 31-ին՝ Նյու Ջերսիում։ Նա փոքր ժամանակ տարբեր հիվանդություններով է տառապել։ Պատանեկան տարիներին նրա մոտ հայտաբերվել է Էպշտեյնի վիրուս։

Ֆրենկի հայրը երաժիշտ է եղել։ Նրա ազդեցության տակ Ֆրեկը երաժշտական գործիքների վրա նվագել է սովորել (հարվածային գործիքներ հետո՝ կիթառ) և երաժշտական ճաշակ է ձևավորել։ Սակայն ծնողները բաժանվեցին և Ֆրեկը ապրեց մոր՝ Լինդայի հետ։ Մայրը նրան միշտ քաջալերում էր, որպեսզի երաժշտությամբ զբաղվի։ 11 տարեկանից Ֆրենկը նվագել է տարբեր խմբերում ինչպիսիք են՝ Hybrid-ը, Sector 12-ը, I Am a Graveyard-ը և Give Up the Ghost-ը։ Ավարտելով Queen of Peace High School կաթոլիկ դպրոցը, Ֆրենկը ընդունվում է Ռուտկերական համալսարան, սակայն թողնում է կրթությունը և զբաղվում երաժշտությամբ։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են գործել Nirvana, Black Flag և Bouncing Souls խմբերը։ Ֆրենկի առաջին լուրջ քայլը եղել է «Pencey Prep» խմբի ստեղծումը, որի կիթառիստն ու ֆրոնտմենն էր։

My Chemical Romance[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկը միացավ խմբին, երբ նրանք ձայնագրում էին I Brought You My Bullets, You Brought Me Your Love ալբոմը։ Լինելով խմբի կազմի մեջ, նա թողեց համալսարանը և սկսեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Խմբում նա հանդիսանում է, որպես ռիթմ-կիթառիստ և նվագում է Ռեյ Տորոյի հետ։ Երկրորդ ալբոմը՝ Three Cheers for Sweet Revenge ձայնագրվել է Լոս-Անջելեսում։ Այերոյի խոսքերով այն «party time» էր։ Ֆրենկի շնորհիվ ալբոմի որոշ երգերում բեք-վոկալի տեսքով հանդես է եկել «Black Flag» խմբի նախկին ֆրոնտմեն՝ Քեյթ Մորրիսը։ The Black Parade ալբոմը Ֆրենկի համար հիշվեց նրանով, որ խմբի անդամները ապրում էին մի տան մեջ, որտեղ ուրվականներ կային։ My Chemical Romance խմբի անդամ լինելով, նա կազմավոր է մի շարք ծրագրեր ինչպիսիք են՝ «Skeleton Crew-ը» և «Leathermouth-ը»։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից Ֆրեյկ Այերոն սկսել է իր սոլո կարիերան։ Նույն թվականին թողարկել է «Stomachaches» ալբոմը։ Ալբոմը գրել է, երբ ունեցել է փորկապություն և հենց այդ ցավերի ժամանակ փակվել է սենյակում և գրել երգեր, որոնք հանգստացրել են նրա ցավերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

The Black Parade շրջագայության ժամանակ առաջարկություն է արել իր ընկերոհի՝ Ջամիա Նեսթորին, ում հետ ծանոթացել էր, երբ քոլեջում էր սովորում։ 2010 թ.-ի սեպտեմբերի 7-ին ունեցել են երկու աղջիկ՝ Չերրի և Լիլի, իսկ 2012 թվականի ապրիլի 7-ին տղա է ունեցել։ Նրա անունը Մայլզ է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pencey Prep[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Heartbreak in Stereo (2001)

My Chemical Romance[խմբագրել | խմբագրել կոդը]

Leathermouth[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XØ (2009)

FrnkIero AndThe Cellabration[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stomachaches (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Allmusic — 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Այերո» հոդվածին։