Ֆրեդերիկ Կավենդիշ
Ֆրեդերիկ Կավենդիշ անգլ.՝ Lord Frederick Cavendish | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 6, 1882[1][2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Cartmel Priory |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Lucy Cavendish?[4] |
Ծնողներ | հայր՝ William Cavendish, 7th Duke of Devonshire?[3][4], մայր՝ Blanche Howard?[3][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Իռլանդիայի գլխավոր քարտուղար, Մեծ Բրիտանիայի 22-րդ գումարման պատգամավոր, member of the 21st Parliament of the United Kingdom?, member of the 20th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ և Financial Secretary to the Treasury? |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Lord Frederick Charles Cavendish Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Չարլզ Կավենդիշ (Քավենդիշ) (անգլ.՝ Frederick Charles Cavendish), (նոյեմբերի 30, 1836[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն - մայիսի 6, 1882[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի հասարակական գործիչ։
1897 թվականին հիմնադրել է «Հայաստանի բարեկամներ» կազմակերպությունը և դարձել դրա նախագահը։ Եղել է Լորդ Մեյորզի հայ փախստականների ֆոնդի փոխնախագահը։ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայ ժողովրդի շահերի պաշտպանության մասին Ու. Գլադստոնի լիբերալ կուսակցության գաղափարների համակիրն էր։ Քավենդիշը և նրա կազմակերպությունը մեծ օգնություն են ցույց տվել Թուրքիայում կոտորածներից և ջարդերից տուժած հայ բնակչությանը և փախստականներին ինչպես 19-րդ դարի 90-ական թվականների վերջին, այնպես էլ 1915-1920 թվականների ընթացքում։ 1913 թվականի հունվարին նամակով դիմել է արտգործնախարար Է. Գրեյին՝ պահանջելով օգնել և պաշտպանել հայ ժողովրդին, քանի որ Մեծ Բրիտանիան «կրկնակի պատասխանատվություն» է կրում նրա առջև 1878 թ. Բեռլինի դաշնագրի և Կիպրոսի կոնվենցիայի պատճառով։ Գտնում էր, որ եթե բրիտանական կառավարությունը անհապաղ չձեռնարկի հայերին պաշտպանող միջոցառումներ, ապա նրանց սպառնում է ֆիզիկական ոչնչացում։ 1915 թվականին Ջ. Բրայսի հետ ստորագրել է հայ փախստականներին օգնելու խնդրանքով «Թայմս» թերթում տպագրված Բրիտանիայի հասարակայնությանն ուղղված դիմումը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]The Peril of Armenia. "Contemporary Review", 1913, v. 103.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Կավենդիշ» հոդվածին։ |
|