Ֆրանսուա Ֆիլիպ Շամպան
Ֆրանսուա Ֆիլիպ Շամպան | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան և Մոնրեալի համալսարան |
Մասնագիտություն՝ | իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Greenfield Park, Լոնգյոյ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կայք՝ | fpchampagne.liberal.ca/en/ |
Ֆրանսուա Ֆիլիպ Շամպան (անգլ.՝ François-Philippe Champagne, հունիսի 25, 1970[1], Greenfield Park, Լոնգյոյ, Քվեբեկ, Կանադա), կանադացի իրավաբան, գործարար և քաղաքական գործիչ, Լիբերալ կուսակցության անդամ, արտաքին գործերի նախարար (2019 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացել է Մոնրեալի համալսարանի իրավունքի բակալավրի աստիճան և իրավունքի մագիստրոսի աստիճան՝ Արևմտյան պահուստային շրջանի Քեյսի համալսարանում։ Նա սկսել է բիզնես կարիերան Եվրոպայում և Ասիայում Elsag Bailey Process Automation ընկերության գործառնությունների բաժնում, 1999 թվականին անցել Է ABB Ltd Շվեյցարիայում, որտեղ ժամանակի ընթացքում ստացել է բաժնի փոխնախագահի և ավագ իրավախորհրդատուի պաշտոններ։ 2008 թվականին նշանակվել է Amec-ի ռազմավարական զարգացման գծով տնօրեն, որը խոշոր ինժեներական ընկերություն է Լոնդոնում։ 2009 թվականին համաշխարհային տնտեսական համաժողովից ստացել է երիտասարդ գլոբալ լիդեր պատվավոր տիտղոսը[2]։
2015 թվականի հոկտեմբերի 19-ին Քվեբեկի Սեն Մորիս` Շամփլեյն շրջանից ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր, 2019 թվականին վերընտրվել Է (ստացել է ընտրություններին մասնակցած 58 029 ընտրողից 22 961-ի ձայները, իսկ մրցակիցներից ուժեղագույնը՝ Քվեբեկի դաշինքի թեկնածու Նիկոլ Մորենը՝ 19 856-ը)[3]։
2017 թվականի հունվարի 10-ին վարչապետ Ջասթին Թրյուդոն վերադասավորումներ է կատարել իր կառավարության կազմում՝ դրանում ներառելով երեք նոր նախարարների, այդ թվում՝ արտաքին առևտրի նախարարի պորտֆել ստացած Շամպանին[4]։
2018 թվականի հուլիսի 18-ին Թրյուդոն նոր կաբինետ է կազմակերպել Կանադայի արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացման կուրսի կադրային ապահովման նպատակով՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի չափից ավելի ազդեցությունից ազատումը, և Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի նոր նշանակմամբ դարձել է ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը[5]։
2019 թվականի նոյեմբերի 20-ին արտաքին գործերի նախարարի պորտֆելը ստացել Է Քրիստի Ֆրիլանդի բարձրացման շնորհիվ (այն տեղափոխվել է վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում)՝ նախորդից Ժառանգելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են NAFTA-ի համաձայնագրի վերանայման անհրաժեշտությունը և Չինաստանի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների սրումը (վերջին դեպքում՝ կանադացի դիվանագետների թվիթների հրապարակման հետևանքով՝ Թագավորությունում այլախոհների հետապնդման դատապարտմամբ)[6]։
2020 թվականի հունվարի 10-ին գլխավորել է այն երկրների ներկայացուցիչներից կազմված խումբը, որոնց քաղաքացիները գտնվել են Թեհրանի մերձակայքում խփված Ուկրաինական ավիահանրանավում՝ ողբերգության պատճառների բազմակողմանի և արդարացի հետաքննություն ապահովելու նպատակով[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Պառլամենտի գրադարան — 1876.
- ↑ Gordon Pitts (2009 թ․ հունիսի 8). «Another 'little guy from Shawinigan'» (անգլերեն). The Globe and Mail. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Canada election results: Saint-Maurice–Champlain» (անգլերեն). Global News. 2019 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Joanna Smith (2017 թ․ հունվարի 10). «Meet the new ministers around PM Trudeau's table» (անգլերեն). CTV News. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ David Ljunggren (2018 թ․ հուլիսի 18). «Canada PM shuffles Cabinet, seeks to reduce reliance on U.S.» (անգլերեն). Reuters. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Vassy Kapelos (2019 թ․ նոյեմբերի 20). «Does a change of ministers signal a new direction for Canada's foreign policy?» (անգլերեն). CBC News. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Minister Announces Int'l Group To Push for Iran Plane Crash Details» (անգլերեն). CPAC. 2020 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Honourable François-Philippe Champagne» (անգլերեն). pm.gc.ca. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ֆիլիպ Շամպան» հոդվածին։ |
|