Ֆրանսուա Բրաչի
Ֆրանսուա Բրաչի ֆր.՝ François Bracci | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1951[1] | ||
Ծննդավայր | Բենայմ, Ներքին Ռեն[1] | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 28, 2023[2][1] (72 տարեկան) | ||
Մահվան վայր | Ալես, Գար[1] | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանսուա Բրաչի (ֆր.՝ Francois Bracci, հոկտեմբերի 31, 1951[1], Բենայմ, Ներքին Ռեն[1] - դեկտեմբերի 28, 2023[2][1], Ալես, Գար[1]), կորսիկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, հետագայում՝ ֆուտբոլային մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Բրաչին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկում», եղել է թիմի ավագ[3], հետագայում խաղացել է ԷլզասԻ «Ստրասբուրում»[4], «Բորդոյում», «Ռուենում», իսկ խաղային կարիերան ավարտել «Բեզյե» ակումբում։ Մարսելի «Օլիմպիկի» կազմում 1971/72 թվականներին եղել է Ֆրանսիայի չեմպիոն, 1975/76 թվականներին՝ Ֆրանսիայի գավաթակիր։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-1982 թվականներին նա հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1978 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել[5]։ Նրա վերջին միջազգային խաղը 1982 թվականի մայիսին Բուլղարիայի դեմ ընկերական խաղն է եղել[5]։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին, երբ դեռ խաղացել է«Ռուենում» միաժամանակ եղել է մարզիչ, այնուհետև աշխատել է «Բեզյեի» ֆուտբոլային բաժնում, 1987-1991 թվականներին մարզել է «Բորդոյի» երկրորդ թիմը, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Էպերնե» և «Լա Ռոշ-սյուր-Յոն» ակումբներում։
1993-1996 թվականներին եղել է «Օլիմպիկ Լիոն» ակումբի մարզիչներից մեկը, մարզել է «Տուլոնը» և որպես մարզական տնօրեն աշխատել է «Ամյենում»։ 2000-2002 թվականներին նա համատեղել է «Մարթիգ» ակումբում մարզչի և գլխավոր տնօրենի աշխատանքը։
2003 թվականից նա աշխատել է Մաղրիբի երկրների այնպիսի ֆուտբոլային ակուբներում, ինչպիսիք են «Կոնստանտինան» (Ալժիր), «Մուլուդիա ակումբ Ալժիրը» (Ալժիր), «Օլիմպիկ Խուրիբգան» (Մարոկկո), «Ֆաթ յունիոն սպորտը» (Մարոկկո), «Դիֆաը» (Մարոկկո), «Աֆրիկեն ակումբը» (Թունիս)։ 2013 թվականի հունիսից եղել է Ալժիրի չորրորդ դիվիզիոնի «Լագուատ» ակումբի գլխավոր մարզիչը։
Որպես մարզիչ եղել է Ալժիրի չեմպիոն (2009/10), Ալժիրի գավաթակիր (2005/06), Ալժիրի սուպերգավաթակիր (2006)։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 25-ին Ալժիրի Մեծ մզկիթում նա ընդունել է իսլամ[6][7]։
Ֆրանսուա Բրաչին մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, 72 տարեկան հասակում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 François Bracci, ancien international et troisième joueur le plus capé de l'OM, est mort (ֆր.)
- ↑ Умер знаменитый экс-футболист сборной Франции, принявший в зрелом возрасте ислам
- ↑ «FRANÇOIS BRACCI EST DÉCÉDÉ». RC Strasbourg Alsace (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 «François Bracci, international football player». EU-football. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Французский футбольный тренер Франсуа Браччи принял Ислам
- ↑ Именитый футбольный тренер принял Ислам
- ↑ François Bracci, ancien international et troisième joueur le plus capé de l'OM, est mort (fr)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Բրաչի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 2023 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Ստրասբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ