Ֆրանսուա Բրաչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Բրաչի
ֆր.՝ François Bracci
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1951(1951-10-31)[1]
Ծննդավայր Բենայմ, Ներքին Ռեն[1]
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 28, 2023(2023-12-28)[2][1] (72 տարեկան)
Մահվան վայր Ալես, Գար[1]
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ֆրանսուա Բրաչի (ֆր.՝ Francois Bracci, հոկտեմբերի 31, 1951(1951-10-31)[1], Բենայմ, Ներքին Ռեն[1] - դեկտեմբերի 28, 2023(2023-12-28)[2][1], Ալես, Գար[1]), կորսիկական ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, հետագայում՝ ֆուտբոլային մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Բրաչին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մարսելի «Օլիմպիկում», եղել է թիմի ավագ[3], հետագայում խաղացել է ԷլզասԻ «Ստրասբուրում»[4], «Բորդոյում», «Ռուենում», իսկ խաղային կարիերան ավարտել «Բեզյե» ակումբում։ Մարսելի «Օլիմպիկի» կազմում 1971/72 թվականներին եղել է Ֆրանսիայի չեմպիոն, 1975/76 թվականներին՝ Ֆրանսիայի գավաթակիր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1982 թվականներին նա հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1978 թվականի աշխարհի առաջնությանը։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 18 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել[5]։ Նրա վերջին միջազգային խաղը 1982 թվականի մայիսին Բուլղարիայի դեմ ընկերական խաղն է եղել[5]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին, երբ դեռ խաղացել է«Ռուենում» միաժամանակ եղել է մարզիչ, այնուհետև աշխատել է «Բեզյեի» ֆուտբոլային բաժնում, 1987-1991 թվականներին մարզել է «Բորդոյի» երկրորդ թիմը, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Էպերնե» և «Լա Ռոշ-սյուր-Յոն» ակումբներում։

1993-1996 թվականներին եղել է «Օլիմպիկ Լիոն» ակումբի մարզիչներից մեկը, մարզել է «Տուլոնը» և որպես մարզական տնօրեն աշխատել է «Ամյենում»։ 2000-2002 թվականներին նա համատեղել է «Մարթիգ» ակումբում մարզչի և գլխավոր տնօրենի աշխատանքը։

2003 թվականից նա աշխատել է Մաղրիբի երկրների այնպիսի ֆուտբոլային ակուբներում, ինչպիսիք են «Կոնստանտինան» (Ալժիր), «Մուլուդիա ակումբ Ալժիրը» (Ալժիր), «Օլիմպիկ Խուրիբգան» (Մարոկկո), «Ֆաթ յունիոն սպորտը» (Մարոկկո), «Դիֆաը» (Մարոկկո), «Աֆրիկեն ակումբը» (Թունիս)։ 2013 թվականի հունիսից եղել է Ալժիրի չորրորդ դիվիզիոնի «Լագուատ» ակումբի գլխավոր մարզիչը։

Որպես մարզիչ եղել է Ալժիրի չեմպիոն (2009/10), Ալժիրի գավաթակիր (2005/06), Ալժիրի սուպերգավաթակիր (2006)։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 25-ին Ալժիրի Մեծ մզկիթում նա ընդունել է իսլամ[6][7]։

Ֆրանսուա Բրաչին մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, 72 տարեկան հասակում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 François Bracci, ancien international et troisième joueur le plus capé de l'OM, est mort (ֆր.)
  3. Умер знаменитый экс-футболист сборной Франции, принявший в зрелом возрасте ислам
  4. «FRANÇOIS BRACCI EST DÉCÉDÉ». RC Strasbourg Alsace (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 «François Bracci, international football player». EU-football. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. Французский футбольный тренер Франсуа Браччи принял Ислам
  7. Именитый футбольный тренер принял Ислам
  8. François Bracci, ancien international et troisième joueur le plus capé de l'OM, est mort (fr)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Բրաչի» հոդվածին։