Ֆրանչեսկո Գաբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Գաբանի
Բնօրինակ անունիտալ.՝ Francesco Gabbani
Ծնվել էսեպտեմբերի 9, 1982(1982-09-09)[1] (41 տարեկան)
Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերսինթիփոփ և ինդի փոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ և Բազմագործիքավորող
Գործիքներկիթառ, դաշնամուր, թմբուկ և վոկալ
ԼեյբլBMG իրավունքների կառավարում
Պարգևներ
 Francesco Gabbani Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Գաբանի (իտալ.՝ Francesco Gabbani, սեպտեմբերի 9, 1982(1982-09-09)[1], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երգիչ և երգերի հեղինակ[2]։ Նա ճանաչման է հասել, երբ նորեկների շրջանում հաղթեց Sanremo Music Festival 2016-ում Amen երգով։ Հաջորդ տարի նա Sanremo Music Festival 2017-ում հաղթեց հիմնական բաժնում "Occidentali's Karma" երգով, և այժմ ներկայացնել է Իտալիան Եվրատեսիլ 2017-ում ու զբաղեցրել վեցերորդ տեղ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2014. Սկիզբ և Greitist Iz[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Գաբանին համագործակցում է Միրա Լեոնի հետ "Filodoro" երգով։ 2011 թվականին նա թողարկում է "Estate" և "Maledetto amore" դեբյուտային սինգլները։ 2013 թվականին Գաբանին թողարկում է "I dischi non si suonano" և "Clandestino" սինգլները՝ իր դեբյուտային ստուդիական ալբոմի համար։ 2014 թվականի մայիսի 27-ին թողարկում է «Greitist Iz» դեբյուտային ալբոմը[3]։ Ալբոմը «Իտալական ալբոմների հիթ շքերթում» զբաղեցնում է 59-րդ տեղը։

2015–2016. Eternamente ora[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նա BMG Rights Management-ի հետ ստորագրեց պայմանագիր։ Հաջորդ տարի նա հայտարարեց, որ Sanremo Music Festival 2016-ում մրցակցելու է նորեկների բաժնում "Amen" երգով, որով էլ նա հաղթեց մրցույթում։ Երգը հաղթեց նաև Mia Martini Critics Award-ում[4]։ 2015 թվականի նոյեմբերի 27-ին երգը թողարկվեց որպես իր երկրորդ ստուդիական ալբոմի առաջին երգ և վավերացվեց պլատինե Federation of the Italian Music Industry-ի կողմից[5]։ Երգը Italian Singles Chart-ում զբաղեցրեց 14-րդ տեղը։ 2016 թվականի փետրվարի 12-ին նա թողարկեց իր Eternamente ora երկրորդ ստուդիական ալբոմը, որը Italian Albums Chart-ում զբաղեցրեց 18-րդ տեղ։ 2016 թվականի մայիսի 6-ին Գաբանին թողարկեց "Eternamente ora" երգը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ՝ "In equilibrio"-ը թողարկեց 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ 2016 թվականին Գաբանին ստեղծեց իտալական կատակերգական Poveri ma ricchi ֆիլմի սաունդթրեքը։ "Foglie al gelo" երգը թողարվե 2ց016 թվականի դեկտեմբերին՝ որպես ֆիլմերի սաունթրեքային ալբոմի սինգլ[6]։

2017-ից առ այսօր. Magellano և Eurovision Song Contest[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբանին «Sanremo Music Festival» վերադարձել է հաջորդ տարի՝ հաղթելով «Մեծ արտիստներ» բաժնում "Occidentali's Karma" երգով[7][8]։ Որպես արդյունք՝ նա դարձավ երկու տարի անընդմեջ Sanremo Music Festival-ում առաջին հաղթողը[9]։ Sanremo 2017-ում հաղթելուց հետո, ըստ RAI-ի, պարզվել է, որ Գաբանին ընդունել է "Occidentali's Karma" երգով Իտալիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, Կիև, Ուկրաինա։ Քանի որ Իտալիան «Մեծ հնգյակի» անդամ է, նա կարող է ավտոմատ կերպով մասնակցել եզրափակչին, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին[10]։ Ներկայումս երգը բավականին սիրվել է ու հաղթել բուքմեյքերներում։ 2017 թվականի ապրիլին Գաբանին Ֆեյսբուքում հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 28-ին թողարկելու է իր Magellano երրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի մեջ մտնելու է նաև իր "Occidentali's Karma" եվրատեսիլյան երգը։ Ալբոմը գովազդելու համար Գաբանին շրջում է հյուրախաղերով։ 2017 թվականի հունիսի 19-ից մինչև սեպտեմբերի 9-ը նա պետք է անցկացնի շոուներ ամբողջ Իտալիայում։ Ալբոմը Italian Albums Chart-ի ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Greitist Iz (2014)
  • Eternamente ora (2016)
  • Magellano (2017)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Առաջադրում Աշխատանք Արդյունք
2017 MTV Italian Music Awards Best Italian Male[11] Himself Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Francesco_Gabbani
  2. «Francesco Gabbani» (Italian). RAI. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Greitist Iz di Francesco Gabbani su Apple Music
  4. Massimo Longoni (2016 թ․ փետրվարի 13). «Festival di Sanremo 2016, Francesco Gabbani vince nelle Nuove proposte». Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  5. «Italian single certifications – Francesco Gabbani» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 9 February 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "Tutti gli anni" in the "Anno" drop-down menu. Select "Francesco Gabbani" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  6. Alessandro Genovese (2016 թ․ դեկտեմբերի 12). «Francesco Gabbani firma la colonna sonora di Poveri ma ricchi» (Italian). AllMusicItalia.it. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Domenico Naso (2016 թ․ դեկտեմբերի 13). «Festival di Sanremo 2017: i cantanti in gara. Dai talent ai veterani: ecco chi salirà sul palco dell'Ariston». Il Fatto Quotidiano (Italian). Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Domenico Naso (2017 թ․ փետրվարի 12). «Sanremo 2017, vince Francesco Gabbani, seconda Fiorella Mannoia, terzo Ermal Meta». Il Fatto Quotidiano (Italian). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Video intervista a Francesco Gabbani, il vincitore di Sanremo 2017» (Italian). AllMusicItalia.it. 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Escudero, Victor M. (2017 թ․ փետրվարի 12). «Francesco Gabbani to represent Italy in Kyiv!». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  11. «Votazioni aperte! Ecco tutte le nomination dei TIM MTV Awards 2017» (Italian). MTV Italy. 2017 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)