Jump to content

Ֆլորիդական պումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլորիդական պումա[1][2] (լատին․՝ Puma concolor coryi), պումայի ամենահազվադեպ հանդիպող ենթատեսակը։ 1970 թվականին վայրի բնության մեջ ընդամենը 20 պումա է եղել։ 2017-ի հաշվարկներով դրանց թիվը հավասար է 230-ի։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիդական պուման ապրում է հարավային Ֆլորիդայի անտառներում և ճահճուտներում, հիմնականում հանդիպում է Big Cypress National Preserve արգելավայրի տարածքում։ Նախկինում տարածված Էր Տեխասի արևելյան մասից մինչև հարավ-արևելյան նահանգները։ Նրա անհետացման պատճառը հիմնականում ճահիճների չորացումն էր, սպորտային որսը, գենետիկ նյութի թունավորումն ու սակավությունը, որը հանգեցնում է ինբրիդինգի։

Ֆլորիդական պուման առանձնանում է համեմատաբար փոքր չափերով և բարձր թաթերով։ Մորթին ունի մուգ շիկակարմրավուն գունավորում։ Ինբրիդինգի արդյունքում այս ենթատեսակի առանձնյակների պոչը փաթաթված ծայր է ձեռք բերել։ Կան ֆլորիդական պուման այլ տեսակի պումաների հետ խաչասերելու ծրագրեր՝ կայուն ինքնակարգավորվող պոպուլյացիա ստեղծելու նպատակով։

Ֆլորիդական պումայի հիմնական որսը եղջերուն է, ջրարջը և երիտասարդ միսիսիպյան կոկորդիլոսները (թեև մի դեպքում արու պուման սպանել և կերել է չափահաս կոկորդիլոսի, որի երկարությունը 269.2 սմ էր[3][4][5])։ Ֆլորիդական պումայի համար որպես սնունդ կարող են ծառայել նաև կոյոտները, կարմիր լուսանները, ջրասամույրները, զրահակիրները, վայրի խոզերը, խոզերը, նապաստակները, ժանտաքիսները, մկները, թռչունները և թռչունների հավկիթները[4]։

Էգ պուման ունենում է 1-ից մինչև 3 ձագ։ Հղիությունը տևում է 90-100 օր։ Վայրի բնության մեջ ապրում են մինչև 20 տարի։ Վայրի բնության մեջ միակ իրական թշնամին խոշոր կոկորդիլոսն է, որը կարող է հարձակվել ջրի մոտ գտնվող պումայի վրա[6]։

Ֆլորիդական պուման պումայի միակ ենթատեսակն է, որը գրանցված է «Կարմիր գրքում» «ծայրահեղ վիճակում» կարգավիճակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Соколов В. Е. Редкие и исчезающие животные. Млекопитающие : Справ. пособие. — М. : Высшая школа, 1986. — С. 315. — 519 с., [24] л. ил. — 100 000 экз.
  2. Фишер Д., Саймон Н., Винсент Д. Красная книга. Дикая природа в опасности / пер. с англ., под ред. А. Г. Банникова. — М.: Прогресс, 1976. — С. 107—108. — 478 с.
  3. Roy McBride, Cougar McBride Predation of a Large Alligator by a Florida Panther // Southeastern Naturalist. — 2010-12-01. — В. 4. — Т. 9. — С. 854–856. — ISSN 1528-7092. — doi:10.1656/058.009.0420
  4. 4,0 4,1 Dalrymple, G.H., and O.L. Bass, Jr. 1996. The diet of the Florida Panther in Everglades National Park, Florida.Bulletin of t the Florida Museum of Natural History 39(5):173–193. Google Scholar
  5. Beier, P., M.R. Vaughan, M.J. Conroy, and H. Quigley. 2003. An analysis of scientific literature related to the Florida Panther. Final Report. Florida Fish and Wildlife Conservation Commission, Fallahassee, FL. Google Scholar
  6. Sivlerstein, Alvin (1997). The Florida Panther. Brooksville, Connecticut: Millbrook Press. pp. 41+. ISBN 0-7613-0049-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]