Jump to content

Ֆլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլիա
ալբ․՝ Flija
Ալբանիա Ալբանիա
Կոսովո Կոսովո
Ծագում
Տեսակազգային ճաշատեսակ
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԱլբանիա
Բաղադրամասեր
Հիմնականալյուր, ջուր, կարագ,
մածուն, աղ
 Flia Վիքիպահեստում

Ֆլիա առավել հայտնի է որպես Ֆլիյա կամ Ֆլի (ալբ․՝ Flija), ազգային ուտեստ, որը բնորոշ է Ալբանիայի և Կոսովոյի ազգային խոհանոցներին[1][2]։

Համարվում է ալբանական խոհանոցի առավել հեշտ պատրաստվող ճաշատեսակներից մեկը[3]։

Ֆլիա ուտեստը կարևոր նշանակություն ունի Ալբանիայի ազգային խոհանոցում։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարվա մարտի 18-ը Ալբանիայի Հանրապետությունում և Կոսովոյում պետականորեն նշվում է «Ֆլիա ուտելու օր»։

Այս օրը ալբանական տարբեր ընտանիքներ իրենց բարեկամներին հրավիրում են ֆլիա պատրաստելու և ճաշակելու։

Ալբանական այս ճաշատեսակը ունի բավականին պարզ բաղադրություն։ Մեկ բաժին ֆլիա պատրաստելու համար հարկավոր է ալյուր, ջուր, կարագ, մածուն և աղ։ Բոլոր բաղադրամասերը խառնելուց հետո դյուրաեփ այս ուտեստը պետք է հունցել և ջեռոցում տաքացնել կլոր տապակի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kosovo Guide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  2. «Kosovo Pastry dishes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. Michael Ashkenazi, The World Cookbook: The Greatest Recipes from Around the Globe, p. 718