Ֆիոնա Բաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիոնա Բաններ
բրիտանական անգլերեն՝ Fiona Banner[1][2]
Ծնվել էհունիսի 23, 1966(1966-06-23)[3][4][5][…] (57 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1][2][7]
ԿրթությունԳոլդսմիթի համալսարան (1993)[2][8][6] և Քինգսթոնի համալսարան (1989)[2][8]
ՈճԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ[9]
Մասնագիտությունքանդակագործ, կինեմատոգրաֆ, ինստալյացիոն արտիստ, կոնցեպտուալ արվեստագետ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, լուսանկարիչ, նկարազարդող և new media artist
Կայքfionabanner.com
 Fiona Banner Վիքիպահեստում

Ֆիոնա Բաններ (անգլ.՝ Fiona Banner, հունիսի 23, 1966(1966-06-23)[3][4][5][…], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի ժամանակակից քանդակագործ։ 2002 թվականին ընդգրկվել է ժամանակակից արվեստի բնագավառի համար սահմանված Թյորներ մրցանակի կարճ ցուցակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանների տեղադրած «Ռաֆ Յագուարը» Թեյթ բրիտանական պատկերասրահում, 2010

Ֆիոնան ծնվել է Հյուսիսարևմտյան Անգլիայի Մերսիսայդ կոմսությունում։ Սովորել է Քինգսթոնի համալսարանում, 1993 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանից։ 1994 թվականին City Racing սրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը[10]։

1995 թվականին ընդգրկվել է Վենետիկի XLVI բիենալեի «General Release: Young British Artists» կազմում[10]։ Նրա անունն ընդգրկվել է բրիտանացի «առանցքային» արվեստագետների շարքում[11][12][13][14]։

1997 թվականին Ֆիոնան հիմնադրել է «The Vanity Press» (Ունայնության մամուլ), որի միջոցով հրատարակել է իր սեփական ստեղծագործությունները, ինչպիսիք են Nam, The Bastard Word և All The World's Fighter Planes: The Nam-ը (1997) 1000-էջանոց գիրք է, որը նկարագրում է վիետնամական 6 ֆիլմերի՝ Apocalypse Now, Born on the Fourth of July, The Deer Hunter, Full Metal Jacket, Hamburger Hill և Platoon բովանդակությունները։

Բանները ստեղծում է քանդակներ, գեղանկարներ, ինստալյացիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Fiona Banner
  4. 4,0 4,1 Fiona Banner — 2008.
  5. 5,0 5,1 Fiona Banner
  6. 6,0 6,1 6,2 6,3 Turner profile: Fiona BannerBBC News, 2002.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  9. Artsy — 2009.
  10. 10,0 10,1 Stonard, John-Paul. "Fiona Banner", Tate from text of Grove Art Online, 10 December 2000. Retrieved 13 June 2010.
  11. "Fiona Banner born 1966" Արխիվացված 2009-05-12 Wayback Machine, Tate. Retrieved 13 June 2010. at WebCite.
  12. Darwent, Charles. "The painted word", New Statesman, 12 February 1999. Retrieved 13 June 2010.
  13. Johnson, Ken. "Art in review; Fiona Banner, The New York Times, 26 March 1999. Retrieved 13 June 2010.
  14. Gleadell, Colin. Market news: the bronze age", The Daily Telegraph, 3 November 2003. Retrieved 13 June 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիոնա Բաններ» հոդվածին։