Ֆիլիպինների աշխարհագրություն
Ենթակատեգորիա | • աշխարհագրություն • Ասիայի աշխարհագրություն | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | Ֆիլիպիններ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 13°0′0″N 122°0′0″E |
Ֆիլիպիններ, երկիր, որն զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսում գտնվող Մալայան կղզիախմբի[1] մասը հանդիսացող համանուն կղզեխումբը[1]։
Ֆիլիպինյան կղզեխումբը բաղկացած է ավելի քան 7107 կղզիներից, սակայն նրանցից միայն 2000-ն են բնակելի։ Դրանցից խոշորներն են Լուսոնը, Մինդանաոն, Սամարը, Պանայան, Պալավան, Նեգրոսը, Մինդորոն, Լեյտենը։ Լուսոն և Մինդանաո կղզիները կազմում են երկրի տարածքի 66%-ը։ Կղզեխումբը պայմանականորեն բաժանված է 3 կղզեխմբերի՝ Լուսոնը՝ հյուսիսում,Վիսարյան կղզիները՝ կենտրոնում և Մինդանաոն՝ հարավում[2]։
Կղզեխմբի ձգվածությունը հյուսիսից հարավ մոտ 2000 կմ է, արևմուտքից արևելք՝ 900 կմ[3]։
Արևմուտքում կղզիների ափերը ողողվում են Հարավչինական ծովով, արևելքում՝ Ֆիլիպինյան, իսկ հարավում՝ Սուլավեսի ծովով։ Հյուսիսում՝ Թայվան կղզուց Ֆիլիպինյան կղզիները բաժանվում են Բաշի նեղուցով։ Ափագծի երկարությունը 36,3 հազար կմ է, իսկ կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է 299,7 հազար կմ²։
Խոշոր կղզիների մեծ մասն ունեն հրաբխային ծագում։ Լուսոն կղզու կենտրոնական ու հարավային մասով է ձգվում խոշորագույն լեռնաշղթան՝ Կորդիլերները։ Բարձրագույն գագաթը՝ Ապոն է (անգլ.՝ Apo) (2954 մ), գտնվում է Մինդանաո կղզու վրա։ Ֆիլիպինները մտնում են Խաղաղօվկիանոսյան «հրե օղակ»ի մեջ, ինչի համար էլ շատ գործող հրաբուխներ կան կղզիներում[4]։
Ֆիլիպինների խոշորագույն գետը հոսում է Լուսոն կղզով և ունի 345 կմ երկարություն։ Ամենամեծ մակերես ունեցող լիճը Լագունա-դե-Բայը և ամենախորը՝ Պինատուբոն, նույնպես գտնվում են Լուսոնի վրա։
-
Ապո լեռ
-
Պինատուբո լիճ
-
Լագունա-դե-Բայ լիճ
-
Ֆիլիպինների ֆիզիկական քարտեզ
-
Ֆիլիպինյան կղզիախումբ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.worldatlas.com/articles/which-are-the-island-countries-of-the-world.html
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Wayback_Machine
- ↑ http://www.gecont.ru/articles/geo/philippine.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.gmanetwork.com/news/news/nation/555068/namria-discovers-400-to-500-new-islands-in-phl-archipelago/story/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Путеводитель по Филиппинам на сайте Департамента туризма Филиппин