Ֆիլիպե Վիզեու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպե Վիզեու
Անձնական տվյալներ
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1997(1997-03-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Տրես Ռիուս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆլամենգո
Համար 47
Պատանեկան կարիերա
2011—2012 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո
2013—2016 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—մ.հ. Բրազիլիա Ֆլամենգո 24 (8)
Ազգային հավաքական
2017—մ.հ. Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21) 8 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիլիպե դոս Ռեիս Պերեյրա Վիզեու դո Կարմո (պորտ.՝ Felipe dos Reis Pereira Vizeu do Carmo ավելի հայտնի է Ֆիլիպե Վիզեու անունով, պորտ.՝ Felipe Vizeu, մարտի 12, 1997(1997-03-12)[1], Տրես Ռիուս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Ֆլամենգո ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզեուն Ամերիկա Մինեյրո և Ֆլամենգո ակումբի սան է։ 2016 թվականի փետրվարի 11-ին Կարիոկայի Լիգայի շրջանակներում, նա կատարել է իր առաջնաելույթը վերոհիշյալ ակումբի կազմում, Պորտուգեզ ակումբի դեմ խաղի ժամանակ[2]։ Մայիսի 26-ին Շապեկոենսե ակումբի դեմ խաղում նա առաջնախաղով հանդես է եկել բրազիլական Սերիա Ա առաջնությունում[3]։ Այս խաղում նա խփել է իր առաջին գոլը՝ Ֆլամենգո ակումբի կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Վիզեուն, լինելով Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, հանդես է եկել Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է Էկվադորում։ Մրցաշրջանում նա խաղացել է ընդդեմ Չիլիի[4], Պարագվայի[5], Կոլումբիայի[6], Արգենտինայի[7], Վենեսուելայի[8], Ուրուգվայի[9] և երկու անգամ էլ Էկվադորի հավաքականների[10][11]։ Էկվադորի, Արգենտինայի, Վենեսուելայի և Պարագվայի հավաքականների հետ բոլոր խաղերի ժամանակ Վիզեուն դարձել է գոլերի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Португеза Рио-де-Жанейро VS. Фламенго 0:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 11.
  3. «Фламенго VS. Шапекоэнсе 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 26.
  4. «Бразилия (до 20) VS. Чили (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20.
  5. «Бразилия (до 20) VS. Парагвай (до 20) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  6. «Колумбия (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11.
  7. «Бразилия (до 20) VS. Аргентина (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 9.
  8. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 5.
  9. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3.
  10. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  11. «Эквадор (до 20) VS. Бразилия (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպե Վիզեու» հոդվածին։