Jump to content

Ֆիլիբեր Դելորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիբեր Դելորմ
ֆր.՝ Philibert Delorme և ֆր.՝ Philibert de l'Orme
Ծնվել է1514[1][2][3][…]
ԾննդավայրԼիոն, Ֆրանսիայի թագավորություն[1][4]
Մահացել էհունվարի 8, 1570(1570-01-08)[4]
Վախճանի վայրՄարսել, Ֆրանսիա[1][4]
Ուշագրավ աշխատանքներամրոց Շենոնսո, Château d'Anet?, Chateau-Neuf de Saint-Germain-en-Laye? և Église Saint-Nizier?
 Philibert Delorme Վիքիպահեստում

Ֆիլիբեր Դելորմ (ֆր.՝ Delorme, de l’Orme, 1514[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[1][4] - հունվարի 8, 1570(1570-01-08)[4], Մարսել, Ֆրանսիա[1][4]), Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան։

1533-1536 թվականներին Իտալիայում ուսումնասիրել է անտիկ և Վերածննդի արվեստը։ Դելորմի ոճում միահյուսվել են օրդերային և գոթակաև տարրերը։ Կառույցներից պահպանվել են մասամբ Անե դղյակ-պալատը (1547 թվականից) Օռլեանի շրջակայքում, Ֆրանցիսկ I-ի դամբարանը (1547 թվականից) Փարիզի Սեն Դընի տաճարում։ Նշանավոր գործը Փարիզի Տյուիլըրի պալատն էր (կործանվևլ է 1871 թվականին), որի մի մասն է կառուցվել Դելորմի նախագծով (1564 թվականին)։ Այստեղ Դելորմը առաջինը դասական օրդերի մեկնաբանության մեջ ազգային երանգներ մտցրեց՝ ստեղծելով, այսպես կոչված, «ֆրանսիական օրդերը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիբեր Դելորմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328