Jump to content

Ֆիզուլիի միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզուլիի միջազգային օդանավակայան

Füzuli beynəlxalq hava limanı

IATA: noneԻԿԱՕ: none
' (Ադրբեջան)##
' (Ադրբեջան)
'
'
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական, մարդատար օդանավակայան
Սեփականատեր Ադրբեջանի կառավարություն
Տեղագրություն Ադրբեջան Ադրբեջան, Ֆիզուլիի շրջան / ԼՂՀ ԼՂՀ, Հադրութի շրջան
Կառուցված 26.10.2021
Կոորդինատներ 39°35′40″ հս․. լ. 47°11′48″ ավ. ե.HGЯO

Ֆիզուլիի միջազգային օդանավակայան (ադրբ.՝ Füzuli beynəlxalq hava limanı), միջազգային օդանավակայան Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում, երկրի յոթ միջազգային օդանավակայաններից մեկն է[1]։

Օդանավակայանի կառուցում, հուլիս 2021 թ.

2020 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ICAO-ն բավարարել է Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության խնդրանքը՝ 6 օդանավակայան, այդ թվում՝ Ֆիզուլիի օդանավակայանը, միջազգային վերգետնյա ինդեքսում ներառելու մասին։

2021 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կառուցելու մասին։ Հունվարի 14-ին Ֆիզուլիի շրջանի Միրզաջամալլի գյուղի մոտ տեղի է ունեցել ապագա օդանավակայանի հիմնարկեքի արարողությունը[2]։

Օդանավակայանի թռիչքուղու շինարարությունը նախատեսվել էր ավարտել մինչև տարեվերջ։ Սակայն 2021 թվականի օգոստոսին օդանավակայանի թռիչքուղին արդեն պատրաստ է եղել։ Օդանավակայանը ստացել էր առաջին փորձնական ինքնաթիռը։ Նոր օդանավակայանի թռիչքուղին նախատեսված էր ունենալ 3000 մետր երկարություն[3]։

Օդանավակայանի կառուցման ժամանակ օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ։ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին կազմակերպվել է առաջին խոշոր փորձնական թռիչքը դեպի օդանավակայան։ Ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Airbus A340-500 մարդատար ինքնաթիռը և Silk Way Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռը նույն օրը հաջող փորձնական թռիչքներ են իրականացրել[4]։ Օդանավակայանի առաջին ուղևորները եղել են 100 լրատվամիջոցների և հասարակական ակտիվիստներ, ովքեր մասնակցել են փորձնական թռիչքին[5]։ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին օդանավակայանը պաշտոնապես բացվել է։ Բացման արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]