Ֆելիքս Կուշորո
Ֆելիքս Կուշորո | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1900[1] |
Ծննդավայր | Վիդա, Բենին |
Մահացել է | 1969[2][3][4] կամ ապրիլի 5, 1968[5] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լոմե, Տոգո |
Քաղաքացիություն | Տոգո |
Մասնագիտություն | գրող, ակադեմիկոս և դասախոս |
Ֆելիքս Կուշորո (ֆր.՝ Félix Couchoro, հունվարի 30, 1900[1], Վիդա, Բենին - 1969[2][3][4] կամ ապրիլի 5, 1968[5], Լոմե, Տոգո), տոգոացի գրող և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուշորոն ծնվել է 1900 թվականի հունվարի 30-ին[6], Դահոմեա նահանգի Վիդ քաղաում, ծնողները դագոմացիներ էին։ Նա հաճախել է տարրական, հետո` միջնակարգ դպրոցներ, համապատասխանաբար կաթոլիկ առաքելական Գրան-Պոպոյում և Սբ. Ժաննա դ'Արկ եկեղեցու փոքր սեմինարիայում Վիդում 1915-ից 1919-ին։ Նա դասավանդել է կաթոլիկ Գրան-Պոպո դպրոցում 1919-ից 1924 թվականներին։ 1939 թվականին Կուշորը ղեկավարել է Société Commerciale de l'Ouest Africain (SCOA) մասնաճյուղը[7]։ 1929 թվականին Կուշորը հրատարակել է իր առաջին` «L'Esclave» գիրք, որը հրատարակվել է Փարիզում, երկրորդ վեպը հրատարակվել է Աֆրիկայում` ֆրանսերենով, սակայն գիրքը տարիներով անհայտ է մնացել։ 1931-ից 1933 թվականներին նա խմբագրել է Éveil Togolais թերթը, որը վերանվանվել է Éveil Togo-Dahoméen: Այնտեղ նա հանդես է եկել Բենինի և Տոգոյի միջև առևտրի ազատության օգտին։ Այդ ժամանակ Կուշորը ստեղծում է «Օտնիշա» նոտատետրերը[8]։
1939 թվականին ոստիկանական հալածանքները ստիպում են նրան թաքնվել Տոգոյի Անեչո քաղաքում։ 1939-ից մինչև 1952 թվականը նա աշխատել է որպես բիզնես-գործակալ Անեչոյում և դարձել է Տոգոլեզյան խմբի կոմիտեի (CUT) նացիոնալիստ` Սիլվանուս Օլիմպիոյի կուսակցությունում[7]։ Նա սկսում է շարքի տեքսով գրքեր հրատարակել «Togo-Presse» թերթում` սկսելով «Amour de féticheuse»-ից 1941 թվականին[9]։ Նա աշխատել է մի քանի թերթերի խմբագրական խմբում, որը հանդես էր գալիս ապագաղութացման կողմից։ Սակայն նա ավելի ուշ նորից դառնում է ոստիկանների օբյեկտ։ Վոգանի բունտից հետո 1952 թվականին նա փախչում է Աֆլաո, Գանա, որպեսզի չբանտարկվի։ Նրա բիզնեսը անհաջող է եղել և նա հաճախ է դժվարությունների բախվել Գանայում[8]։
Նա վերադարձել է Տոգո 1958 թվականին և սկսել է աշխատել Լոմեում։ Երբ Տոգոն անկախանում է 1960 թվականին, Կուշորոն դառնում է Ինֆորմացիոն ծառայության խմբագիր[8]։ Նա հեռացել է պաշտոնից 1965 թվականին և մահացել 1968 թվականի ապրիլի 5-ին Լումեում։ Պրոֆեսոր Մարտին Գբենուգան, Լոմեի համալսարանի ժամանակակից լեզուների ամբինոի վարիչը, ասել է, որ Ֆելիքս Կուշորոն «բավականին հարուստ է, սակայն ոչ բավական հայտնի»[7]։ 2015 թվականին, գրվելուց ավելի քան ութսուն տարի անց, հրատարակվել է նրա երկրորդ` Amour de Féticheuse գիրքը[10]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'Esclave, 1929 թվական
- Amour de féticheuse, 1941 թվական
- Drama d'amour à Anecho, 1950 թվական
- L'héritage cette peste, 1963 թվական
- Amour de Féticheuse, 2015 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 Trove — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ "Couchoro, Félix (1900-1968)", Bibliothèque nationale de France
- ↑ 7,0 7,1 7,2 Ayetan, Charles. «Un pionnier de la littérature togolaise». Word Press. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Ricard, Alain. «Felix Couchoro, 1900-1968: pionneer of Popular writing in West Africa?» (PDF). Centre national de la recherche scientifique. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ (Ֆրանսերեն) "Felix Couchoro", Larouse Encyclopedia.
- ↑ «'Amour de féticheuse' de Félix Couchoro: Chronique d'un roman d'outre tombe». Le Matinal. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
|