Ֆելդքիրխ (Ավստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆելդքիրխ
գերմ.՝ Feldkirch
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է1218 թ.
Մակերես34,35 կմ², 34,34 կմ²
ԲԾՄ458 մետր
Բնակչություն33 420 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ05522
Փոստային դասիչ6800[2]
Ավտոմոբիլային կոդFK
Պաշտոնական կայքfeldkirch.at(գերմ.)
Ֆելդքիրխ (Ավստրիա) (Ավստրիա)##
Ֆելդքիրխ (Ավստրիա) (Ավստրիա)

Ֆելդքիրխն (գերմ.՝ Feldkirch, ալեմանյան բարբառ՝ Fealdkirch, Vêalkl), Ավստրիայի արևմուտքում գտնվող հին քաղաք, որը գտնվում է Ֆորարլբերգ դաշնային հողում[3]։ Գտնվում է Հռենոս գետի Իլ վտակի վրա։ Ավստրիայի ծայր արևմուտքում գտնվող քաղաք է, որը հեռու է Լիխտեյնշտայնից ընդամենը 3 կիլոմետր։ Ըստ 2001 թվականի տվյալների բնակչության թիվը կազմում է 28.607 մարդ։ Ֆելդքիրխը մեծությամբ երկրորդն է Ֆորարլբերգի քաղաքների մեջ` Դորնբիրնից հետո, բնակչության թվով գերազանցում է գավառի կենտրոն Բրեգենցին։

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Բրեգենցից 35 կիլոմետր հեռավորության վրա, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 660 կիլոմետր դեպի արևմուտք։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 458 մետր բարձրության վրա։ Վարչականորեն քաղաքը բաժանվում է 7 շրջանի։ Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդի ուղղությամբ (այն կապում է Ֆորալբերգը և Տիրոլը)։ Գնացքով Վիեննայից Ֆելդքիրխ կարելի է հասնել 5,5 ժամում, Բրեգենցից` 30 րոպեում։ Քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելդքիրխն առաջին անգամ հիշատակվում է 830 թվականին, որպես Վելդկիրիխում։ 1190 թվականին քաղաքը պատկանել է Մոնֆոր դուքսին։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1218 թվականին[4]։ 1375 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ։ 1697 թվականին քաղաքը զգալիորեն տուժել է խոշոր հրդեհից, սակայն հրդեհից փրկված հին տների մեծ մասը գնահատվում է մինչև օրս։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շաթենբուրգի ամրոց - կառուցվել է քաղաքի հանդեպ խոյացող լեռան վրա՝ 1260 թվականին։ Այն եղել է Մոնֆոր դքսերի նստավայրը։ Ֆորալբերգի հին պալատներից ամենամեծն ու լավ պահպանվածն է։ Այժմ այդտեղ գտնվում է երկրագիտական թանգարան։
  • Սուրբ Նիկողայոսի տաճար - կառուցվել է 1478 թվականին գոթական ոճով, հին տաճարի տեղում։ Սուրբ Աննայի խորանը (1521 թվական) կառուցվել է քաղաքի բնակիչ` գեղանկարիչ և քանդակագործ Վոլֆ Հուբերի կողմից։
  • Քաղաքային խորհուրդի շենքը - կառուցվել է 1493 թվականին։ Ճակատը զարդարված է որմնանկարներով։
  • Քաթցենթուրմ կամ Կատուների աշտարակ - միջնադարի ամենահայտնի և ամուր պահպանված 4 աշտարակներից մեկն է։ Կառուցվել է 1507 թվականին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից Ֆելդքիրխում անց է կացվում ավստրիական պոեզիայի մրցանակաբաշխությունը, որի հաղթողին շնորհվում է Ֆելդքիրխի մրցանակ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում քաղաքն ուներ կրթական խոշոր կենտրոնի համբավ։ 1649 թվականին քաղաքում հիմնադրվել է ճիզվիտական ուսումնարան, որը հայտնի էր Ստելլա Մատուտինա (Առավոտյան աստղ) անվանումով։ Ուսումնարանը որպես Ֆելդքիրխի Բունդեսգիմնազիա գործում է առ այսօր։ 1875-1876 թվականներին այդտեղ սովորել է Արթուր Կոնան Դոյլը։ Բունդեսգիմնազիայից բացի Ֆուլդքիրխում կան նաև 7 մեծ ուսումնական կենտրոններ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գործում ավստրիական ուժեղագույն հոկեյի ակումբներից մեկը՝ Ֆելդքիրխը։

Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին քաղաքապետ է ընտրվել Վիլֆրիդ Բերխթոլդը (Ավստրիական ժողովրդավարական կուսակցություն)։ Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 36 անդամից[5].

  • ԱԺԿ-ը՝ 24 տեղ
  • ԱՍԴԿ-ը՝ 5 տեղ
  • Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ
  • Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)՝ 2 տեղ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. https://www.post.at/suche/standortsuche.php?selectedsearch=plz&suche_quick=6800
  3. «Ֆելդքիրխի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  4. Словарь географических названий зарубежных стран
  5. Stadtgemeinde Feldkirch: Stadträte Արխիվացված 2016-12-28 Wayback Machine (abgerufen am 17. März 2014)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային կայք Արխիվացված 2017-06-16 Wayback Machine