Օրանժ (Կալիֆոռնիա)քաղաքԿալիֆոռնիայի հարավում, Օրինջ շրջանում։ Քաղաքը մի մաս է կազմում Լոս Անջելեսի մայրաքաղաքային տարածքում։ Օրանժի տարածքը 69.9 կմ² է, որից 60,6 կմ² պատկանում է արվարձաններին։ Բնակչության քանակը կազմում է 141 634 մարդ (2009 թվականի տվյալներով)։ Բնակչության խտությունը ՝ 2337 մարդ/կմ²։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 59 մետր բարձրության վրա։
Քաղաքը հիմնադրվել է 1869 թվականինԷնդրյու Գասելի և Ալֆրեդ Չեփմանի կողմից։ 1888 թվականինբնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Լոս Անջելեսի արագ ընդլայնվող մայրաքաղաքի հարևանությունը և Օրանժի տարածքում տրանսպորտային կապի հարմարավետությունն իսկական շինարարական բում առաջացրեցին, որը շարունակվում է մինչ օրս։
Բնակչությունը 2010 թվականին ԱՄՆ մարդահամարի համաձայն կազմում էր 136 416 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 2086,8 մարդ/կմ²:Ռասայական` 67.1% սպիտակ, 11.3% ասիացի, 1.6% սև, 0.7% բնիկ ամերիկացի, 0.3% հավայի և խաղաղօվկիանոսյան կղզի, 15.1% այլ, 4% երկու սերունդ և ավելի շատ ցեղեր։