Օտտո Վիլհելմ Մազինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Վիլհելմ Մազինգ
Otto Wilhelm Masing
Ծնվել էնոյեմբերի 8, 1763(1763-11-08)[1]
Լոհուսուու, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ
Մահացել էմարտի 15, 1832(1832-03-15)[2][1] (68 տարեկան)
Էկսի, Էստոնիա
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքլյութերական
Մասնագիտությունլեզվաբան, Lutheran pastor, գրող և national revival activist
Ալմա մատերԳալլե-Վիտենբերգ համալսարան
Տիրապետում է լեզուներինէստոներեն, լատիներեն, հին հունարեն, ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն[2]
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
 Otto Wilhelm Masing Վիքիպահեստում

Օտտո Վիլհելմ Մազինգ (էստ․՝ Otto Wilhelm Masing, նոյեմբերի 8, 1763(1763-11-08)[1], Լոհուսուու, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ - մարտի 15, 1832(1832-03-15)[2][1], Էկսի, Էստոնիա), գերմանական ծագումով էստոնագետ՝ առաջիններից մեկը, պաստոր, մանկավարժ, լեզվաբան, քրիստոնեական կրոնի ջատագով և պաշտպան հատկապես կրթության ոլորտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է եկեղեցական զգեստապետի ընտանիքում. հայրը՝ Քրիստիան Մազիկը (Christian Masick) էստոնացի էր, իսկ մայրը՝ Աննա Լյուդովիկա Հիլդեբրանդտը (Anna Ludovica Hildebrandt) գերմանուհի։ Կրթությունն ստացել է Էստլանդիայում (Էստոնիայի հյուսիսային մասի պատմական անվանումը) Նառվայի քաղաքային դպրոցում և Գերմանիայում, որտեղ նա սովորել է Տորգաու քաղաքի ուսումնարանում, ապա Գալլե-Վիտենբերգ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ Դրանից հետո վերադարձել է Էստոնիա։ 1788 թ. սկսած Օտտո Մազինգը ծառայել է որպես բողոքական քահանա (պաստոր)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Վիլհելմ Մազինգ հեղինակ է կրոնական և կրթական մի շարք նյութերի, այբբենարանների։ 1795 թ . կազմել և հրատարակել է երեխաների ընթերցարան՝ «ABD» (C տառը էստոնական բառերում երբևէ չի լինում, այդ իսկ պատճառով էստոնական այբուբենի անդամ չի համարվում։ Այսինքն գրքի անվանումը կարելի է հավասարազոր համարել «ABC»-ի)։ Նաև եղել է էստոնական գյուղացիների համար նախատեսված պարբերականի խմբագիր։ 1821-1823 թթ. հրատարակել է «Marahva Näddala-Leht» շաբաթաթերթը («Էստոնական գյուղացիական շաբաթաթերթ»)՝ առաջիններից մեկը վաղ շրջանում էստոն լեզվով հրատարակություններից։ Զբաղվել է էստոներենի ուսուցմամբ։

Այլ լեզվաբանական ներդրումների հետ միասին՝ Մազինգը հայտնի է նրանով, որ էստոնական այբուբենին է ավելացրել Õ տառը՝ նշելով էստոնական հնչույթը, որի համապատասխանը չկար այլ ցեղակից լեզուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վիլհելմ Մազինգ» հոդվածին։